Մեր մասին

Տուրիստական ընկերություն Երևանում

Concierge Travel-ը տուրիստական կազմակերպություն է, որն առաջարկում է կոնսիերժ ծառայություններ ամբողջ աշխարհում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին Երևանում և ունի մեքենաների իր սեփական ավտոպարկը։ Մենք առաջարկում ենք անհատական ծառայությունների մեծ տեսականի ամբողջ աշխարհում։ Ընկերությունը մասնագիտացված է հաճախորդների բոլոր կարիքներին ու պահանջներին համապատասխան անհատական ծառայությունների մատուցման մեջ՝ ներառյալ տուրիստական ծառայությունները՝ տրանսպորտ, հյուրանոցների ամրագրում, երթուղու պլանավորում։ Անկախ մատուցվող ծառայությունից, կլինի դա անհատական էքսկուրսիայի կազմակերպում, տարատեսակ միջոցառումների տոմսերի գնում (որոնք ամբողջովին վաճառված են), թե ամենակարևոր տոնակատարությունների կազմակերպում, մենք միշտ մատուցում ենք բացառապես որակյալ ծառայություն և ձգտում գերազանցել բոլոր սպասելիքները։ Մեր գլխավոր նպատակն է հաճախորդի անթերի և անմոռաց հանգստի ապահովումը` ինչն էլ դարձնում է մեզ անփոխարինելի մեր բոլոր հաճախորդների համար։

Տուր օպերատորի գործունեությունը

CONCIERGE TRAVEL ARMENIA տուրիստական ընկերության անձնակազմը, հավաքելով տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական փորձն ու գիտելիքները, ստեղծել է հուսալի գործընկեր ձեր ճամփորդությունը անմոռանալի դարձնելու համար։
Մեր գործակալությունը կազմակերպում է շրջագայություններ Հայաստանի ողջ տարածքում՝ սկսած Երևանից մինչև երկրի հեռավոր ու քիչ բացահայտված անկյունները։ Քաջ գիտակցելով, որ զբոսաշրջիկները փնտրում են այնպիսի տուրիստական գործակալություն, որը կարող է հոգալ հանգստի հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը՝ մեր մասնագետները ջանում են այդ ամենն իրականացնել բարձր մակարդակով և բավարարել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների պահանջները։ Արդեն իսկ գործող տուր օպերատորներին պատրաստ ենք առաջարկելու մեր ծառայությունները՝ աջակցելով տուրիզմի զարգացմանն ու առաջխաղացմանը, քանի որ մեր գործունեության կարևոր մասն է կազմում Հայաստանում զբոսաշրջության առաջխաղացումը և զարգացումը։

Տուր օպերատորի գործունեությունը

Տուրիստական փաթեթների մշակում

CONCIERGE TRAVEL ARMENIA տուրիստական ընկերությունը մշակում է զանազան տուր փաթեթներ՝ Հայաստան այցելողներին և հայաստանաբնակներին ծանոթացնելով հայկական մշակույթին, ավանդույթներին, գինեգործությանը՝ շրջագայությունը դարձնելով էլ ավելի հետաքրքիր և անմոռանալի։ Խմբակային շրջագայություններ սիրողների համար մեր հմուտ մասնագետները կազմել են բազմաբնույթ տուր փաթեթներ, որոնք կբավարարեն ցանկացած նախասիրության տեր անձանց հետաքրքրքասիրությունը։
Լրացուցիչ տեղեկատվության և ինֆորմացիայի համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ info@conciergetravel.am կամ Հետադարձ կապ բաժնում լրացնել ձևանմուշը։ Մեր հմուտ մասնագետները շատ արագ կարձագանքեն ձեր հաղորդագրություններին և կառաջարկեն ամենամատչելի լուծումները։ Մենք ուրախ կլինենք դառնալ ձեր հուսալի գործընկերը Հայաստանում։