Պատվիրատուն, իր անձնական և բանկային տվյալները լրացնելով կայքում.Տալիս է իր լրիվ և անվերապահ համաձայնությունը Կատարողին՝ իրականացնելու իր կողմից տրամադրված անձնական տվյալների մշակում (ԱԱՀ, սեռ, հասցե, հեռախոս, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, տարի, ծննդյան վայր, և այլն), այդ թվում՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ:Կատարողին իրավունք է վերապահում իր պատասխանատվությամբ և հայեցողությամբ պատվիրատու անձնական տվյալների մշակումը հանձնարարել ցանկացած երրորդ անձի՝ երաշխավորելով դրանց գաղտնիությունն ու պաշտպանությունը:
Կատարողը պարտավորվում է.
Չհրապարակել պատվիրատուի մասին որեւէ անձնական տեղեկություն, առանց նրա գրավոր համաձայնության:
Հույժ գաղտնի պահել պատվիրատուի բանկային տվյալները: