Դրույթները և պայմանները վերաբերում են բոլոր տեսակի պատվերներին:
Այսուհետ «ԿՈՆՍԻԵՐԺ ԹՐԱՎԵԼ ԱՄ» ՍՊԸ-ն հանդիսանում է Կատարող, իսկ նրա միջոցով Հայաստանում ծառայություններ ստանալու համար դիմողները` Պատվիրատուներ:
Պատվեր
- Պատվիրատուն պարտավոր է ճշմարիտ տվյալներով լրացնել պատվերի ձևը և լրացված տվյալների հետագա փոփոխությունների մասին Կատարողին տեղյակ պահել պատվերի մատուցումից առնվազն 5 օր առաջ, հակառակ դեպքում Կատարողը պատասխանատվություն չի կրում փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի համար:
- Կատարողը պարտավորվում է պատվերը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում կապ հաստատել պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորությունների մասին և հավաստի տվյալներով պատասխանել պատվիրատուի բոլոր հարցերին:
- Էլեկտրոնային կապի միջոցով տրված պատվերը համարվում է “երկկողմանի համաձայնությամբ հաստատված”, եթե Կատարողի “Վերջնական հաստատում” կոչվող էլեկտրոնային նամակին Պատվիրատուի կողմից տրվել է դրական արձագանք-պատասխան:
- Երկկողմանի հաստատված պատվերը հիմք է հանդիսանում այստեղ թվարկված բոլոր պարտավորությունների ստանձնման համար:
- Անկախ այն բանից, պատվիրատուն է ընդունելու պատվերի մատուցումը, թե այն կատարվել է երրորդ անձի համար` թվարկված պարտավորությունները պարտադիր են թե Պատվիրատուի, թե պատվերն ընդունողի համար:
Պատվիրատուն պարտավորվում է.
- Կատարողի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել նախապես, եթե չկա նախօրոք ձեռք բերված այլ պայմանավորվածություն: Վճարումները կատարվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով` ըստ ծառայությունն ընդունելու օրվա փոխարժեքի:
- Խնայողաբար վերաբերվել իրեն ժամանակավոր օգտագործման հանձնված գույքի եւ տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:
- Մատուցված ծառայությունների դիմաց վճարումն ուշացնելու դեպքում Կատարողին վճարել տուգանք` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար պատվերի գումարի 2%-ի չափով:
Կատարողը պարտավորվում է.
- Պատշաճ որակով եւ ճիշտ ժամկետներում մատուցել երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերը:
- Չպահանջել երկկողմանի համաձայնությամբ հաստատված վճարից բացի որեւէ այլ վճար պատվերի կատարման համար անկախ դրա ընթացքում ծագած խնդիրներից եւ դժվարություններից:
- Երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերում տեղ գտած առաջարկը փոխելիս տեղյակ պահել Պատվիրատուին պատվերի կատարման օրից առնվազն 2 օր առաջ` տալով նրան նախորդ պայմանավորվածությանը չզիջող պայմաններով եւ նույն գնով առաջարկ:
Պատվերի ընդունումից հրաժարվելու, հետաձգելու կամ վաղաժամ դադարեցնելու կարգը
- Բնակատեղի պատվերներից և հյուրանոցային ծառայություններից հրաժարվելու, հետաձգելու կամ վաղաժամ դադարեցնել ցանկանալու դեպքում հարկավոր է տեղյակ պահել Կատարողին առնվազն 7 օր առաջ և քննարկել պայմաններն և հնարավոր տույժի չափը։
- Ամենօրյա և պատվերով էքսկուրսիաների, խմբային և անհատական փաթեթների, տրանսպորտի, ավտովարձույթի և կոնֆերենց դահլիճների պատվերներից հրաժարվելու, հետաձգելու կամ վաղաժամ դադարեցնել ցանկանալու դեպքում հարկավոր է տեղյակ պահել Կատարողին առնվազն 7 օր առաջ և քննարկել պայմաններն և հնարավոր տույժի չափը։
Անհաղթահարելի ուժի ազդեցություն Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում, տվյալ թաղամասում կամ շենքում համընդհանուր բնույթ կրող իրավիճակներ եւ այլն):