Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից մեկն է, որն հարուստ է զարմանահրաշ տաճարներով, եկեղեցիներով և վանքերով։ Այցելելով Էջմիածնի Մայր տաճար՝ դուք կզգաք հայության հավատքի ուժը, կկարողանաք մոմ վառել Սուրբ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներում, որոնք գտնվում են տաճարի տարածքում և կբացահայտեք, թե ում անունով են կոչվել այս եկեղեցիները, և ինչ դեր են խաղացել Հայաստանում քրիստոնեության տարածման գործում։ Շարունակելով էքսկուրսիան՝ կայցելեք նաև Զվարթնոց տաճար, որը հայտնի է նաև որպես «Արթուն հրեշտակների տաճար», և Խոր Վիրապի վանքը, որը գտնվում է ստորգետնյա բանտի վերևում, որտեղ, ըստ ավանդության, հայոց թագավոր Տրդատ III-ը բանտարկել է Սբ. Գրիգոր Լուսավորիչին նախքան քրիստոնեություն ընդունելը։
Ձեզ սպասվում է հետաքրքիր և բովանդակալից էքսկուրսիա դեպի Հայաստանի սուրբ վայրերը։
Էջմիածնում տոլմայի պատրաստման վարպետության դաս այս էքսկուրսիայի համար նախատեսված չէ, բայց կարող եք ավելացնել ձեր ցանկությամբ։