Հայաստանը, թեև փոքր երկիր է, բայց անհավատալիորեն հարուստ է իր տարբեր անկյուններում գտնվող գեղեցիկ տեսարաններով: Ձեզ սպասվում է հետաքրքիր էքսկուրսիա, որը ներառում է միանգամից մի քանի հայտնի ուղղություններ՝ այցելություն դեպի Հայաստանի կապուտաչյա գանձ Սևան, Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր, և, իհարկե, գեղատեսիլ քաղաք, որը բացահայտում է իրեն յուրովի տարվա տարբեր եղանակներին, այդ քաղաքը Ծաղկաձորն է։
Հետաքրքիր էքսկուրսիա, որը կպատմի հայերի պատմությունը մ.թ.ա 1-ին դարից և ձեր առջև կբացի Սևանա լճի անգերազանցելի լանդշաֆտը և կօգնի ձեզ տարրալուծվել Ծաղկաձորի ոչ երկրային գեղեցկության մեջ, որը ձմռանը վերածվում է փոքրիկ դրախտի բոլոր ձմեռային մարզաձևերի սիրահարների համար։
Գառնիում լավաշ պատրաստելու վարպետության դաս այս էքսկուրսիայի համար չենք ներառում, սակայն այն կարող եք ավելացնել ձեր ցանկությամբ։