Հայաստանը, թեև փոքր երկիր է, բայց հարուստ է իր տարբեր անկյուններում գտնվող գեղեցիկ տեսարաններով: Ձեզ սպասվում է հետաքրքիր էքսկուրսիա, որը ներառում է միանգամից մի քանի հայտնի ուղղություններ՝ այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր և գեղատեսիլ քաղաք, որը հայտնի է նաև որպես Հայաստանի լեռնադահուկային հանգստավայր: Ծաղկաձորը տարվա ցանկացած եղանակի բացահայտում է իր յուրահատուկ գեղեցկությունը։
Գառնիում լավաշ պատրաստելու վարպետության դաս այս էքսկուրսիայի համար չենք ներառում, սակայն այն կարող եք ավելացնել ձեր ցանկությամբ։