Հայաստանը երկար պատմություն ունեցող գեղեցիկ տեսարժան վայրերի երկիր է, որոնք այսօր դարձել են Հայաստանի ամենահայտնի ուղղությունները։ Այս էքսկուրսիայի ընթացքում դուք կայցելեք հենց այնպիսի տեսարժան վայրեր, որոնք տարեցտարի ավելի ու ավելի են գրավում մարդկանց իրենց պատմությամբ և գեղեցկությամբ։ Այցելելով Գառնիի հեթանոսական տաճար՝ կիմանաք, թե որ դարում է այն կառուցվել և ինչու են հայոց արքաները սիրել այս վայրը, որից հետո կայցելեք նաև Գեղարդի վանքը և կպարզեք, թե ինչի հետ է կապված այս վանական համալիրի անունը։ Շրջայցի ընթացքում կտեսնեք նաև Խոր Վիրապի վանքը, որը գտնվում է ստորգետնյա բանտի վերևում, որտեղ, ըստ ավանդության, հայոց թագավոր Տրդատ III-ը բանտարկել է Սբ. Գրիգոր Լուսավորիչին նախքան քրիստոնեություն ընդունումը։Հետաքրքիր էքսկուրսիա, որի ընթացքում կիմանաք, թե որ թվականին են հայերն ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, և ինչ դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը հայերի համար այս կարևորագույն գործում։
Գառնիում լավաշ պատրաստելու վարպետության դաս այս էքսկուրսիայի համար չենք ներառում, սակայն այն կարող եք ավելացնել ձեր ցանկությամբ։