Հայաստանը գեղեցիկ տեսարժան վայրերի, դարավոր եկեղեցիների ու վանքերի երկիր է, երկիր, որտեղ բացահայտվում են անգերազանցելի լանդշաֆտներ, որոնց գեղեցկությունն ուղղակի հիացնում է։ Աննկարագրելի է պատկերը, որը բացվում է Սևանավանքից։ Թվում է, թե ափիդ մեջ կապույտ աչքերով գանձ ես բռնել՝ գեղեցիկ Սևանա լիճը։ Այստեղ դուք ոչ միայն կվայելեք Սևանի գեղեցիկ տեսարանը, այլև կայցելեք Սևանավանք՝ վանք, որը ձեր հոգին կլցնի հանգստությամբ։
Շարունակելով էքսկուրսիան՝ կտեսնեք նաև Հայրավանքը։ Ըստ ավանդության՝ Թամերլանի արշավանքի ժամանակ տեղի քահանան հազարավոր հայերի վերածել է աղավնիների, նրանց բաց թողել երկինք և ազատություն տվել։ Նաև էքսկուրսիայի ընթացքում կայցելեք Նորատուս գյուղ, որը հայտնի է իր խաչքարերի գերեզմանոցով:
Էքսկուրսիա, որը ձեզ համար կբացահայտի Հայաստանի մարգարիտները:
Սևանի շուրջ նավով շրջագայությունը ներառված չէ այս էքսկուրսիայի մեջ, բայց այն կարող է ավելացվել ձեր ցանկությամբ լավ եղանակային պայմանների դեպքում: