Հայաստանը առաջին երկիրն է աշխարհում, որը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այս երկիրը կենտրոնն է հենց ամենահին եկեղեցիների, վանքերի, երկիր որտեղ բազմադարյան վանքերը, պահում են հայերի անվերջանալի հավատքը՝ ունեն յուրահատուկ էներգիա հրաշքներ իրագործելու համար։
Այս էքսկուրսիայի ընթացքում դուք կայցելեք նման եկեղեցիներ և վանքեր և ձեր շրջագայությունը կսկսեք Օձունի վանական համալիր այցելությամբ, որը, ելնելով եկեղեցու ընդհանուր ձևավորումից, ներքին հարդարանքից, ճարտարապետական որոշ նրբություններից, կարող ենք ասել, որ դրանք պատկանում են 6-րդ դարի կեսերին, ցավոք, եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Շարունակելով էքսկուրսիան՝ կայցելեք նաև գեղատեսիլ Լոռու մարզ, որտեղ կա հայկական ճարտարապետության հուշարձան՝ միջնադարյան Սանահինի վանքը, որը 2000 թվականից Հաղպատի վանքի հետ միասին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Էքսկուրսիայի ավարտին կտեսնեք նաև հայկական վանքը և ամրոցը փոքրիկ սարահարթի վրա՝ Դեբեդ-Ախթալա գետի կիրճում։
Լոռու մարզի չորս մարգարիտները մեկ օրում։