Էքսկուրսիա, որի շրջանակներում կայցելեք Օշականը, զարմանահրաշ Սաղմոսավանքն ու Տառերի պուրակը։
Օշականը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք։ Այստեղ է գտնվում Հայոց պատմության ամենահայտնի անձանցից մեկի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։
Էքսկուրսիան կշարունակվի հայկական առաքելական վանական համալիրի՝ Սաղմոսավանքի այցելությամբ։ Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Երևանից 37 կմ հեռավորության վրա: Զարմանալի էներգիա պարունակող այս վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում։
Էքսկուրսիայի ընթացքում կլինեք նաև Տառերի պուրակում։ Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։