Հայաստանը պատմական երկիր է՝ գեղեցիկ տեսարժան վայրերով, որոնք դուք կտեսնեք և կծանոթանաք այս էքսկուրսիայի ընթացքում։ Ձեր շրջագայությունը սկսեք Սաղմոսավանք այցելությամբ՝ յուրաահատուկ էներգիայով վանական համալիր, որը գտնվում է Քասախ գետի բարձրադիր կիրճի վերևում: Շարունակելով էքսկուրսիան՝ կտեսնեք Հայոց այբուբենի հուշարձանը, որը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի կապակցությամբ, կայցելեք Ամբերդ՝ 7-րդ դարի ամրոց։ Էքսկուրսիայի շրջանակներում կայցելեք նաև Կարմրավոր եկեղեցի։ Ցավոք, եկեղեցու կառուցման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն նրա ճարտարապետությունը հուշում է, որ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, պահպանվել է մինչ օրս գրեթե անփոփոխ։ Էքսկուրսիայի ավարտին կայցելեք նաև Օշական՝ գյուղ, որտեղ գտնվում է Հայաստանի պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։
Էքսկուրսիա, որը կբացահայտի Ձեզ համար Հայաստանի գանձերը։
Աշտարակում սուջուխի պատրաստման վարպետաց դասերը այս էքսկուրսիայի մեջ ներառված չէ, սակայն ցանկության դեպքում կարող ենք այն ներառել։