Հայաստանը պատմական երկիր է, որն ունի իր ուրույն մշակույթը և աներևակայելի հարուստ է գեղեցիկ տեսարժան վայրերով, դարավոր եկեղեցիներով և վանքերով: Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այս էքսկուրսիայի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի ամենահին վանքը՝ Սաղմոսավանքը, որն ունի յուրահատուկ էներգիա, որը կարող է հրաշքներ ստեղծել և գտնվում է բնության սրտում։ Շարունակելով էքսկուրսիան՝ կհայտնվեք Լոռու ամենագեղեցիկ մարզում, կայցելեք գեղատեսիլ Դսեղ գյուղը, որտեղ գտնվում է հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, ինչպես նաև կայցելեք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Էքսկուրսիա դեպի Հայաստանի ամենագունեղ վայրերը, որոնք հիացնում են իրենց բնությամբ և շքեղությամբ:
Աշտարակում քաղցր սուջուխ պատրաստելու վարպետության դաս այս էքսկուրսիայի համար նախատեսված չէ, սակայն կարող եք ավելացնել ձեր ցանկությամբ։