The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոց – առաջին շքեղ միջազգային հյուրանոցը Երևանի պատմական կենտրոնում։
Հյուրերն իրենց տրամադրության տակ ունեն ոչ միայն մինիմալ դիզայնով նրբագեղ 114 սենյակ, այլ նաև սպա կենտրոն, ֆիթնես կենտրոն, լողավազան, բարեր և ռեստորաններ, որոնք առաջարկում են համեղ ուտեստներ, ֆրանսիական զարմանալի աղանդեր և յուրահատուկ կոկտեյլներ:
Հյուրանոցը գտնվում է հենց Երևանի սրտում, և, համապատասխանաբար, հյուրանոցի ռեստորանային պատշգամբից բացվում է անզուգական տեսարան դեպի քաղաք։