Tufenkian Avan Dzoraget հյուրանոցը գտնվում է Դեբեդ գետի ափին։ Այս հյուրանոցը կառուցվել է 2004 թվականին, և այն տարբերվում է Հայաստանի բոլոր հյուրանոցներից, քանի որ ստեղծվել է միջնադարյան Հայաստանի ամրոցների նման ։
Հյուրերի տրամադրության տակ են լուսավոր և հարմարավետ սենյակներ, փակ լողավազան, սաունա, բիլիարդ, մարզասրահ, մանկական սենյակ, մերսման սենյակ, կոնֆերանս սենյակներ, առանձին հանդիսությունների սրահ, իսկ հյուրանոցն առաջարկում է հիասքանչ տեսարան:
Ընտրելով Tufenkian Avan Dzoraget հյուրանոցը՝ դուք կհայտնվեք հայոց միջնադարյան թագավորությունում։