ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ

7 օր/ 6 գիշեր
Գինը՝ սկսած
467,00 $
Գինը՝ սկսած
467,00 $
1 օր / Դիմավորում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։
2 օր / Երևան
Երևան (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մատենադարան, Կասկադ, Արարատ կոնյակի գործարան, Ծիծեռնակաբերդ) Շրջայց վեհաշուք ակադեմիական թատրոնի բակով, ուր տեղակայված են անվանի մեծեր Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի արձանները, այց հնամենի ձեռագրատուն,Արարատ կոնյակի գործարան ,ուր կարող եք վայելել հնամենի պատմություն կրող անուշաբույր հայկական կոնյակ:
3 օր / Գեղարդ Գառնի Սևան Սևանավանք
Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Չարենցի կամարից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի բիբլիական Արարատ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Այցելություն արևի Աստծուն՝ Միհրին նվիրված Գառնու հեթանոսական տաճար։ Շրջայց Սևանավանք վանական համալիրով: Վերադարձ Երևան։
4 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրսիա հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)
5 օր / Գյումրի / սիթի տուր
Արհեստների և արվեստների քաղաք,աշուղների ու բանաստեղծների մոգական ծննդավայր, հայկական լավագույն ֆիլմերի ընտրանու բնօրրան, կոլորիտային կենցաղի, համ ու հոտի, սրտաբաց հյուրընկալության և առատ հյուրասիրության քաղաք Ձիթողցոնց տունը ներկայացնում է Գյումրու կոլորիտային կենցաղն ու առօրյան, քաղաքային ճարտարապետությունը և կենցաղը...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
6 օր / Մարմաշեն – Հեղնար աղբյուր / վերադարձ Երևան / ազատ
Ախուրյանի կիրճին մոտ գտնվող,կուսական բնության մեջ ծվարած է Մարմաշենի վանքը,Վանքի ներսում և այս տարածքում կարծես անհաղորդ ես դառնում ամենին, կտրվում իրականությունից և վայելում աստվածային գեղեցկությունը։ Իսկ ծարավն էլ կհագեցնենք <<Հեղնար աղբյուր>> համանուն ֆիլմում էլ առկա Հեղնար աղբյուրից։
7 օր / Մեկնում
Ուղեկցում նշված վայրից մինչ օդանավակայան
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
Նախաճաշ, Տրանսպորտային ծառայություններ
Զբոսավարի ծառայություններ, Հյուրանոց
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
Սնունդ,Ալկոհոլային խմիչքներ
Ապահովագրություն, Մուտքի տոմսեր
ԿԱՐԵՎՈՐ Է
Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ հյուրի ցանկության
Ծրագրի չօգտագործված կետերի գումարը վերադարձման ենթակա չէ։
Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ պատվիրելու դեպքում՝ գինը ենթակա է փոփոխման։
Զբոսավարի ծառայությունների գինը կարող է փոփոխվել, կախված թե ինչ լեզվով պետք է տեղի ունենա ծառայությունը։

Հարցում

1
0
0
0
Standard (1-2 seats)
Standard (1-2 seats)
Standard (3-6 seats)
Mercedes E class
Mercedes V class
Mercedes S class W222
Mercedes Sprinter (7-18 seats)
Bus (19-34 seats)
Bus (35-53 seats)
Անհրաժեշտ չէ
Անհրաժեշտ չէ
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն

Ընդհանուր արժեքը

0 USD