ԵՐԵՎԱՆԻ ՇՈՒՆՉԸ

8 օր/ 7 գիշեր
Գինը՝ սկսած
525,00 $
Գինը՝ սկսած
525,00 $
1 օր / Դիմավորում
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։
2 օր / Սաղմոսավանք Մուղնու Սբ Գևորգ Ծաղկեվանք
Քասախի կիրճի բարձունքում հառնում է Սաղմոսավանքի վանական համալիրը՝ կառուցված 13-րդ դարում։ Պետք է ուղղակի մեկ անգամ կանգնել կիրճի եզրին,զգալ թե ինչպես է քամին փարվում քեզ ու հմայվել անդնդախոր ձորերով։ 1255 թվականին վանքում կառուցվել է ձեռագրատուն: Մուղնու Սբ Գևորգ վանքը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր ուխտավայրերից մեկը:, այն հիմնադրվել է 14-րդ դարի առաջին կեսին։ Արա լեռան ստորոտում է գտնվում Ծաղկեվանքը...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
3 օր / Խոր Վիրապ, Նորավանք, Թռչունների քարանձավ
Հայաստանը զարմանալի տեսարժան վայրերի երկիր է՝ երկար պատմությամբ և արտասովոր գեղեցկությամբ: Էքսկուրսիայի ընթացքում կայցելեք Խոր Վիրապի վանքը, որը գտնվում է ստորգետնյա բանտի վերևում, որտեղ, ըստ ավանդության, հայոց թագավոր Տրդատ III-ը բանտարկեց Սբ. Գրիգոր Լուսավորիչին...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
4 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրսիա հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)
5 օր / Ծաղկաձոր, Սևան, Սևանավանք
Ամռան տապից փախչելու և զովանալու, իսկ ձմռանը դահուկային սպորտով զբաղվելու լավագույն տարբերակը Երևանից ընդամենը 56 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորն է։ Թերակղզում ծվարած Սևանավանքի վանական համալիրից բացվող տեսարանը աննկարագրելի է , ասես բռիդ մեջ լինի կապտաչյա զարդը՝ հրաշալի Սևանա լիճը, որն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
6 օր / Գառնի, Գեղարդ, Քարերի Սիմֆոնիա, Չարենցի Կամար
Հայաստանը երկար պատմություն ունեցող գեղեցիկ տեսարժան վայրերի երկիր է, որոնք այսօր դարձել են Հայաստանի ամենազբոսաշրջային ուղղությունները։ Այս էքսկուրսիայի ընթացքում դուք կայցելեք հենց այնպիսի տեսարժան վայրեր, որոնք տարեցտարի ավելի ու ավելի են գրավում մարդկանց իրենց պատմությամբ և գեղեցկությամբ...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
7 օր / Ազատ օր
Ազատ օր (մեր հյուրը կարող է ամրագրել որևէ էքսկուրսիա հմայվելու պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերով)
8 օր / Մեկնում
Ուղեկցում նշված վայրից մինչ օդանավակայան
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
Նախաճաշ, Տրանսպորտային ծառայություններ
Զբոսավարի ծառայություններ, Հյուրանոց
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
Սնունդ, Ալկոհոլային խմիչքներ
Ապահովագրություն, Մուտքի տոմսեր

ԿԱՐԵՎՈՐ Է
Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ հյուրի ցանկության
Ծրագրի չօգտագործված կետերի գումարը վերադարձման ենթակա չէ։
Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ պատվիրելու դեպքում՝ գինը ենթակա է փոփոխման։
Զբոսավարի ծառայությունների գինը կարող է փոփոխվել, կախված թե ինչ լեզվով պետք է տեղի ունենա ծառայությունը։

Հարցում

1
0
0
0
Standard (1-2 seats)
Standard (1-2 seats)
Standard (3-6 seats)
Mercedes E class
Mercedes V class
Mercedes S class W222
Mercedes Sprinter (7-18 seats)
Bus (19-34 seats)
Bus (35-53 seats)
Անհրաժեշտ չէ
Անհրաժեշտ չէ
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն

Ընդհանուր արժեքը

0 USD