ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ

«Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոցի համալիրը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք. հիմադրվել է X-XIII դդ: Այստեց է նաև թաղածածկ, կիսաշրջանաձև աբսիդը, որի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառած է XII-XIII դդ եկեղեցու ավերակները:
Վանք-ամրոցի XIII դ. եկեղեցին, թաղածածկ դահլիճ է` կառուցված սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից: Այն շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարիսպներով, որոնց չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև աշտարակներով: Համալիրի բնակելի և տնտեսական թաղածածկ սենյակները կից են հարավային և արևելյան պարիսպներին: Այս կարգի ամրոցները Հայաստանում կարևոր ռազմական կենտրոնի դեր են կատարել: