Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը։ Միջնադարում այս գավառը հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ․ այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Տուրիզմի տեսանկյունից Արարատի մարզը հետաքրքրական է Խոր Վիրապ վանական համալիրով և մի շարք հնավայրերով։ Ամեն օր մեծ թվով զբոսաշրջիկներ մասնակցում են Երևանից դեպի Խոր Վիրապ և այլ տեսարժան վայրեր մեկօրյա տուրերի` վճարելով բավական մատչելի գին։