Լոռու մարզը Հայաստանի «գանձերի կղզի» -ն է՝ մեր երկրի ամենապոետիկ, ամենաառեղծվածային վայրերից մեկը, որի գլխավոր հարստությունը Լոռվա բնությունն է։ Հյուրերը կբացահայտեն Հայաստանի բնության գեղեցկությունը հենց Լոռու մարզում: Նրանք հնարավորություն կունենան այցելելու ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրը՝ այն վայրը, որը ոգեշնչել է բանաստեղծին ստեղծել հայ գրականության ամենաթանկարժեք գոհարները: