Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։  Տուրիզմի զարգացման համար մարզն ունի բավական ներուժ՝ լինելով պատմամշակութային մի յուրօրինակ թանգարան, որտեղ պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները։ Աշխարհագրական առանձնահատկություններից ելնելով՝ այս վայրը կհետաքրքրի հատկապես ակտիվ և արկածային հանգիստ սիրողներին, որոնց համար տուրիստական ընկերությունները կազմակերպում են լեռնագնացություն և արշավային տուրեր։

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի...

ԱՐԱԼԵՌ

ԱՐԱԼԵՌ
Արալեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով: Կլիման ցամաքային է...

ՔԱՐԻ ԼԻՃ

ՔԱՐԻ ԼԻՃ
Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա։ Լճի արևելյան ափին օդերևութաբանական...

ԱՐԱԳԱԾ ԼԵՌ

ԱՐԱԳԱԾ ԼԵՌ
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ...

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը աստղադիտարան է Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է...

ԱՄԲԵՐԴ

ԱՄԲԵՐԴ
Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք...