Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով ամենամեծն է Հայաստանում: Տուրիզմի տեսակետից այս մարզն ուշագրավ է իր բնությամբ՝ ժայռեր, լեռնաշղթաներ և անդնդախոր ձորեր, ձորերի միջով հոսող լեռնային գետակներ։ Վայրի բնության գրկում հանգիստ վայելել ցանկացողները Երևանից ընդամենը 4-5 ժամում ավտոմեքենայով կարող են հասնել Սյունիք և հիանալ բնության կերտած հրաշալիքներով։ Ի դեպ, վերջին տարիներին Հայաստանում տուրիզմի զագացմանը նպաստող Տաթևեր ճոպանուղին նույնպես գտնվում է Սյունիքի մարզում։