Տուրիզմի տեսանկյունից Կոտայքի մարզն ունի մեծ ներուժ, քանի որ այստեղ գտնվում են 3208 պատմամշակութային հուշարձաններ՝ քարեդարյան կայաններ, նախամարդու քարանձավներ, բրոնզեդարյան դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցներ, իսկ մարզում գտնվող վանքերից 25-ը գտնվում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տնօրինության տակ: Մարզի հայտնի այցելավայր Գեղարդավանքը որպես նյութական արժեք ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ինչպես և ամեն տարի, 2020 թվականին նույնպես Կոտայքի մարզում սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք, քանի որ Երևանին շատ մոտ գտնվող այս մարզում հանգիստը կարելի է վայելել բավականին հարմար գներով։

ԳԵՂԱՐԴ

ԳԵՂԱՐԴ
Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է, մեր յուրօրինակ հնություններից մեկր։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել էքրիստոնեությունր Հայաստանում...

ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ

ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
Երևանից ոչ հեռու, Ողջաբերդ գյուղի մոտ է գտնվում առաջին հայացքից սովորական մի կամար: Սակայն երբ հայտնվում ես այդ կամարի տակ, քո արջև բացվում է հրաշալի տեսարան...

ԳԱՌՆԻ

ԳԱՌՆԻ
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»...

ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ

ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ
Գեղամա լեռնաշղթա, բարձրագույն կետը՝ Գեղ լեռ (Աժդահակ), 3597մ Գտնվում է Երեւանի եւ Սեւանա լճի միջեւ։ Ձգվում է հյուսիս-հյուսիս-արեւմուտքից՝ հարավ-հարավ-արեւելք...

ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ

ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ
Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր...

ԳԱՌՆՈՒ ՁՈՐ

ԳԱՌՆՈՒ ՁՈՐ
Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, ստորոտից մինչև ձորի գլուխ հասնող ժայռերով և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը...