Շիրակի մարզը Հայաստանի հյուսիս – արևմուտքի հրաշքն է՝ Գյումրի մարզկենտրոնով։ Շիրակի մարզը հին սովորությունների, Հայաստանի համ ու հոտի կենտրոնն է: Եթե մեր երկրի հյուրերին հետաքրքրում է, թե որտեղ է Հայաստանի ոգին, ուժը, հումորը, թասիբը, ապա Շիրակի մարզ այցելելը պարտադիր պայման է: Հայաստանի այս յուրահատուկ անկյունը անմոռանալի հիշողություններ կուտակելու անփոխարինելի աղբյուր է: