ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Կառուցվել է VII–XIII դդ.: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։
XI դարի սկզբին Հառիճի վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքի ժամանակ: Մի դար անց եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվեց: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից:
1850 թ. Հառիճավանքը դարձավ կաթողիկոսական ամառանոց: Այդ ժամանակ վանքի տարածքը զգալիորեն ընդլայնվեց, կառուցվեցին վանական խցեր, սեղանատուն, դպրոց, հանրակացարան, հյուրասենյակներ և մի շարք տնտեսական շինություններ: