ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը):
Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո` հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը):
Սկզբում Մայր տաճարը բազիլիկատիպ էր, սակայն շուրջ 480 թ իշխան Վասակ Մամիկոնյանը այն վերակառուցում է` նրան տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը։
Մայր տաճարում գեղանկարչական աշխատանքներ է կատարել Նաղաշ Հովնաթանը (պահպանվել են գմբեթի վերին մասի նկարազարդումներն ու ավագ խորանի ներքին մարմարի վրայի Աստվածամայրը): Էջմիածնի Մայր տաճարի համար պարբերաբար նկարներ են աստեղծել Հակոբ և Հարություն Հովնաթանյանները: Մայր տաճարի ներսի ձևավորման կարևոր տարրերն են եղել Նաղաշ Հովնաթանի գեղանկարչական, հաստոցային գործերը: Նա նկարել է սրբերի, հոգևորականների, բազմաֆիգուր թեմատիկ կտավներ:
Մայր աթոռի շենքում գոծում է թանգարան, որտեղ պահպանվում են հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն։ Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածուն: Թանգարանում պահվող սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին), Նոյյան Տապանի մասունքը:
7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ Էջմիածնի թանգարան-գանձարանը: