ԳՈՇԻ ԼԻՃ

Գոշի լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Գոշ գյուղի մոտ: Լճի երկարությունը 100 մետր է, իսկ լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է ընդամենը 14° C:
Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։
Այս տարածքը աստվածների նստավայրի է նման: Մի գուցե հենց սա է այն դրախտը, որն այդքան փնտրում էինք: Ամեն դեպքում, տեսնելով այս յուրօրինակ և անբացարտելի բնությունը, այլ կերպ հնարավոր չէ նկարագրել զգացմունքներդ: Մարդ հազվադեպ է հանդիպում այսպիսի չքնաղ գեղեցկության, հանգստության, անհոգության և բնության հրապուրիչ շքեղության:
Նախկան Գոշի լիճը տեսնելը կարող նաև այցելել Գոշավանքը: Գոշավանք վանական համալիրը գտնվում է Գոշ գյուղում։ Հիմնադրվել է Իվանե և Զաքարե Զաքարյանների և նրանց վասալների Խաչենի տիրակալների Վախթանգի և Գրիգորի անմիջական աջակցությամբ ու միջնադարյան Հայաստանի մեծ մտածող Մխիթար Գոշի նախաձեռնությամբ(12–13–րդ դդ.)։ Վանական համալիրը կառուցվել է նախկինում ավերված Գետիկի վանքի տեղում, որի հետևանքով էլ նոր վանքը սկզբում անվանել են Նոր Գետիկ, իսկ հետագայում Գոշի անունով Գոշավանք։