Երևանը Հայատանի մայրաքաղան է։ Հենց Երևանի կենտրոնում են տեղակայված մեր քաղաքի ամենալավ հյուրանոցները։
Մեր հյուրընկալ Հայաստանը բաց է պահում իր դռները բոլորի համար, և ուրախ է դիմավորելու իր հյուրերին տարվա բոլոր եղանակներին։
Հրավիրում ենք ձեզ ճանապարհորդել այս հիասքանչ երկիր, որտեղ դուք կստանաք շատ դրական տպավորություններ և կբացահայտեք Հայաստանի յուրաքանչյուր անկյունի զարմանալի գեղեցկությունը` սկսած մայրաքաղաք Երևանից: Ցանկացած լավ հանգստի ամենակարեվոր կետը լավագույն հյուրանոցներում հանգրվանելն է։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երևանի կենտրոնում տեղակայված 10 լավագույն հյուրանոցների ցուցակը:
5 աստղանի հյուրանոց ամենագեղեցիկ և կենտրոնական Աբովյան, որն ունի նաև մուտք դեպի Հյուսիսային պողոտա։ Այստեղից կարող եք քայլել դեպի Հանրապետության հրապարակ և վայելել գեղեցիկ տեսարաններ, մանավանդ երեկոյան, երբ կարող եք հիանալ նաև հրապարակի երգող շատրվաններով:
Կարող եք նաև անմոռանալի ժամանակ անցկացնել հյուրանոցում, լողավազանում լողալ, սպա բուժումներից օգտվել և ֆիթնեսով զբաղվել:
Grand Hotel Yerevan- ը պատմության մեջ գեղեցիկ, նրբագեղ և անկրկնելի հյուրանոց է:
Գերազանց դիրք, Հանրապետության կենտրոնական հրապարակից ընդամենը մի քանի րոպե քայլելով, թույլ է տալիս լիարժեք վայելել քաղաքը և տեսնել մայրաքաղաքի բոլոր հիմնական տեսարժան վայրերը:
Ընդարձակ և հարմարավետ սենյակները, բարը բակում, տանիքի լողավազանը հիանալի տեսարաններով և սպաով, թույլ են տալիս լիարժեք հանգստանալ:
Կինոյի սիրահարներին խորհուրդ է տրվում ընտրել հենց այս հյուրանոցը, քանի որ Grand Hotel Yerevan հյուրանոցը գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ:
Marriott Hotel Yerevan հյուրանոցը, գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում:
Դուք կարող եք հանգստանալ և համալրել ձեր ուժերը հյուրանոցի շքեղ կահավորված սենյակներում:
Պատմության սիրահարները կարող են այցելել Հայաստանի պատմության ազգային թանգարան, որը գտնվում է հյուրանոցից 2 րոպե հեռավորության վրա։
Ընտրելով այս հյուրանոցը, կարող եք լսել, թե ինչպես է Երևանի սիրտը աշխատում առանց հյուրանոցից դուրս գալու, քանի որ հյուրանոցի գտնվելու վայրը ձեզ կտրամադրի այդ հնարավորությունը:
DoubleTree by Hilton Hotel Yerevan հյուրանոցը` Երևանի կենտրոնում տեղակայված շքեզ հյուրանոց է։
Շքեղ սենյակները և գերազանց խոհանոցով ռեստորանը դարձնում են Ձեր հանգիստը անմոռանալի։
Հյուրանոցը գտնվում է Երևանի կոնյակի գործարանի «Արարատ»-ից 15 րոպե հեռավորության վրա:
Ընտրելով DoubleTree by Hilton Hotel Yerevan հյուրանոցը՝ կարող եք զբոսնել հյուրանոցի հարևանությամբ գտնվող Անգլիական պուրակում և այցելել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ երկրի ամենահին թատրոնը:
Tufenkian Historic Yerevan հյուրանոց – հյուրանոցը տեղակայված է մայրաքաղաքի սրտից մի քանի քայլ հեռավորության վրա՝ Հանրապետության հրապարակ, Հանրապետության և Բուզանդա փողոցների խաչմերուկում, որն իր դռները բացեց հյուրերի համար 2012 թ.։
Հյուրանոցի ճարտարապետական լուծումը համահունչ է 19-20 դարերի Երևանի ճարտարապետությանը, իսկ ինտերիերը զարդարված է քարի արտահայտիչ և հարուստ հյուսվածքի շեշտադրմամբ, որը կատարյալ համահունչ է հայկական թեմային:
Tufenkian Historic Yerevan հյուրանոցը ապահովում է հարմարավետութունև սպասարկման բարձր որակ:
Republica Hotel Yerevan հյուրանոցը գտնվում է Երևանի ամենահին և կենտրոնական փողոցներից մեկում՝ Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա:
Այս հյուրանոցի դիզայնը պատրաստված է հայկական հնագույն գորգերի կոլաժներով, ինչպես նաև Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնող դետալներով:
Սենյակները հարմարավետ են, հագեցած ամեն ինչով ինչ անհրաժեշտ է, որպեսզի բավարարեն ձեր բոլոր պահանջները և գերազանցեն բոլոր սպասումները:
Ani Grand Hotel հյուրանոցը 4 աստղանի հյուրանոց է, որը վերջերս 2019 թվականին բացեց իր դռները, բայց միևնույն ժամանակ, կարճ ժամանակահատվածում կարողացավ նվաճել ճանապարհորդների սրտերը՝ իր հյուրընկալությամբ, զտված համով և հիանալի դիրքով:
Ani Grand Hotel հյուրանոցը Երևանի կենտրոնում գտնվող լավագույն հյուրանոցներից մեկն է:
Hotel Paris Yerevan հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, Հանրապետության Հրապարակից 2 րոպե քայլելիս՝ մայրաքաղաքի հենց կենտրոնում, շրջապատված է ազգային և էկզոտիկ խոհանոցներով ռեստորաններով, սրճարաններով, բարերով, ինչպես նաև թանգարաններով, արվեստի պատկերասրահներով, համերգասրահներով և զբոսայգիներով:
Հյուրանոցն ունի ընդարձակ և լուսավոր սենյակներ` մեծ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով, լավ հագեցած ֆիթնես կենտրոնով, մեծ և փոքր միջոցառումների համար նախատեսված գիտաժողովների սենյակ և զարմանալի ռեստորան և սրճարան-բար:
Ձեր հանգիստին Փարիզ հյուրանոցում կհամալրվի նաև ֆրանսիական և իտալական նուրբ ուտեստների շնորհիվ:
Concierge Travel Armenia-ն կընտրի ըստ Ձեր ճաշակի, հենց Ձեզ համար ամենաշքեղ հյուրանոցը։