2024 թվականի դեկտեմբերի 1-ին բոլոր քաղաքների եղևնիները զարդարված են լինելու, փողոցները փայլելու են այնքա՛ն վառ գույներով։
Պատկերը ամբողջական կդառնա, երբ երկնքից սկսեն թափվել սպիտակ և խոշոր փաթիլները։
Հայտնվեք այս անիրական վայրում տարվա ամենակախարդական եղանակին և ինքներդ ստեղծեք ձեր հեքիաթը։
Ի՞նչ տեսնել Հայստանում դեկտեմբերին
Հայաստանը գեղեցիկ է ցանկացած եղանակի։ Չէ՞ որ դրանցից յուրաքանչյուրը բերում է իր վառ և նմանը չունեցող գույները, փոխում քաղաքի ընդհանուր պատկերը և ցույց տալիս այն լրիվ այլ կողմից։ Դեկտեմբերին քաղաքները ծածկվում են ձյունաճերմակ ծածկոցով, իսկ ձյան հեքիաթային փայլը կուրացնում է իր գեղեցկությամբ։
Հայաստանի բոլոր հիմնական ուղղությունները կարելի է այցելել դեկտեմբերին, բացառությամբ Ամբերդի և Քարի լճի, որտեղ ձմռանը կարելի է գնալ միայն ամենագնացով, և դա այն դեպքում, եթե ձյունը առատ չէ, լինում են ժամանակներ, երբ ձյունը ամբողջությամբ փակում է ճանապարհները։
Ձմռանը կարելի է այցելել բոլոր գինու գործարանները, Սևան, Սևանավանք, Դիլիջան, Գյումրի, Գառնու տաճար, Գեղարդի վանք, իսկ Քարերի սիմֆոնիա այցելությունը նույնպես կախված է եղանակային պայմաններից։
Դեկտեմբերին կարելի է պարզապես զբոսնել Երևանի գողտրիկ փողոցներով՝ վայեյելով մայրաքաղաքի գեղեցկությունը և տոնական տրամադրությունը։
Կազմակերպեք ձեր հանգիստը հայաստանում դեկտեմբերին և բացահայտեք այս հինավուրց երկրի առանձնահատկությունները հենց այս կախարդական շրջանում։
Եղանակը Հայաստանում դեկտեմբերին
Հայաստանում վերջին մի քանի տարիներին ձմեռը այնքան էլ խիստ չէ, Երևանում կարելի է ասել ընդհանրապես ձյուն չի տեղում դեկտեմբերին։ 2024-ի տաք աշունը թույլ է տալիս մտածել, որ 2024 թվականի դեկտեմբերին ցրտաշունչ եղանակ չի սպասվում։
Բայց եկեք խոստովանենք, որ Նոր տարին կորցնում է իր կախարդական շունչը առանց առատ ձյան։ Այնուամենայնիվ եկեք Հուսանք, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին քաղաքը կհագնի սպիտակ վերարկու և էլ ավելի կախարդական կդարձնի ամանորյա գիշերը։
Հայաստանի մյուս շրջաննեոում, եթե ոչ դեկտեմբերի սկզբին ապա կեսերին անկասկած զգացվում է ձմռան շունչը․ բոլորը ձնեմարդ են պատրաստում, զբաղվում են դահուկասահքով և այլ ձմեռային սպորտաձևերով։
Ճանապարհորդեք Հայաստանում 2024 թվականի դեկտեմբերին և վայելեք իրական ձմեռային հանգիստը։
Դեկտեմբերի տոները և իրադարձությունները
Տարվա ամենուրախ և կարևոր տոներից մեկը Նոր տարին է, որը նշվում է դեկտեմբերի 31–ին, չնայած նրան, որ ամանորյա շունչը զգացվում է արդեն իսկ դեկտեմբերի սկզբից։ Վառ գույներով զարդարված փողոցները և տները, ուրախ տրամդրությունը, տոների պատրաստությունը լցնում են ամբողջ դեկտեմբերը վառ և անմոռանալի պահերով։
Հայաստանում կարելի է կազմակերպել ամենատարբեր տուրեր և էքսկուրսիաներ տարբեր ուղղություններով՝ կախված ձեր ցանկություններից։
Եթե դուք ուզում եք անցկացնել Ձեր հանգիստը բացահայտելով Հայաստանի գեղեցկությունները, ապա կարող եք անցկացնել ձեր գիշերակացը Երևանում և կազմակերպել էքսկուրսիաներ Հայաստանի բոլոր շրջաններում։ Իսկ եթե պասիվ հանգստի սիրահար եք, ապա կարող եք անցկացնել այն լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձորում։
Ճանապարհորդեք Հայստանում, կազմակերպեք տուրեր և էքսկուրսիաներ, բացահայտեք Ձեզ համար Հայստանի գեղեցկությունը։