Հայաստանի պատմական մայրաքաղաքի հենց սրտում տեղակայված է Կասկադը՝ ճարտարապետական համալիր, որում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։
Հայտնվելով Կասկադի բարձունքում քո դիմաց բացվում է աննկարագրելի տեսարան․ տպավորություն է, որ ամբողջ քաղաքը գտնվում է ափիդ մեջ։
Հաղթանակի զբոսայգի
Երևանի ամենագեղեցիկ բարձունքներից մեկը, որտեղ հպարտ կանգնած է «Մայր Հայաստան» արձանը, այդտեղ է գտնվում հաղթանակի զբոսայգին, որտեղից էլ հիանալի տեսարան է բացվում։ Հենց այստեղից է երևում քաղաքը իր ողջ փայլով և գեղեցկությամբ։ Գեղեցկությունը բազմապատկվում է երեկոյան, երբ քաղաքի վրա է իջնում լուսնի լույսը միաձուլվելով փողոցի լամպերի հետ՝ հաղորդելով անհավանական փայլ քաղաքի բոլոր հատվածներին։
Բարձունքից մի աննկարագրելի պատկեր է բացվում, ջինջ կապույտ ջրամբար, որում արտացոլված է երկինքը, շուրջբոլորը լեռներ են, որոնք բնապատկերին աննկարագրելի գեղեցկություն են հաղորդում։
Խոր–Վիրապ
Բիբլիական լեռ Արարատը պատմական և հինավուրց երկիր Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է։ Աստվածաշնչի համաձայն Նոյան տապանը ջրհեղեղից հետո կանգ է առել հենց Արարատ լեռան վրա, որտեղ էլ դրվել է նոր կյանքի սկիզբը։
Լաստիվեր հյուրանոցը հիանալի վայր է այս հինավուրց երկրի բնությամբ հիանալու համար։ Հյուրանոցը կառուցված է ժայռի եզրին, որտեղից մի անգերազանցելի տեսարան է բացվում դեպի լեռներն ու կիրճերը։
Հայտնվելով այստեղ ուզում ես անթարթ նայել այդ աննկարագրելի բնապատկերին։
Սևանավանք
Սևանավանքի թերակղզուց չքնաղ տեսարան է բացվում։ Թվում է, թե հենց ափիդ մեջ է կապուտաչյա գանձը՝ գեղեցկուհի Սևանը։
Կապուտակ լիճը միաձուլվում է լազուր երկնքի հետ․ զարմանահրաշ բնապատկեր, որը կտրում է իրականությունից, հանգստացնում է հոգին և լցնում է աշխարհը ներդաշնակությամբ։
Տաթևի վանք
Տաթևի վանքը յուրահատուկ էներգետիկա ունի, իսկ երբ դուրս ես գալիս վանքից բացվում է նմանը չունեցող մի տեսարան․ սկսում ես հավատալ, որ գոյություն ունի իրական դրախտ, այն էլ երկրի վրա։