Կոնսիերժ ծառայությունների կիրառման լավագույն 5 առավելությունները ճանապարհորդության պլանավորման հարցում

Աշխարհը շարունակում է զարգանալ, և ամեն տարի ի հայտ են գալիս տարբեր նորարարություններ, որոնք հեշտացնում են մարդկանց կյանքը․ այսօր կարելի է կազմակերպել այն ամենը ինչ ցանկանում եք՝ ընդամենը հեռախոսի 1 հպումով։

concierge-travel-1.jpg 153.98 KB

Կոնսիերժ ծառայությունները ստեղծված են մարդկանց կյանքը հեշտացնելու և գործունեության տարբեր ոլորտներում օգնելու համար։ Կոնսիերժ ընկերությունները տրամադրում են ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսիք են հյուրանոցների, միջոցառումների տոմսերի, ռեստորանների ամրագրումները,  մեքենաների վարձույթը, նվերների և ծաղիկների առաքումը, ճանապարհորդությունների կազմակերպումը և այլն:

Կոնսիերժ ծառայությունը բազմաթիվ առավելություններ ունի ճանապարհորդության պլանավորման հարցում։ Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճանապարհորդության պլանավորման հարցում կոնսիերժ ծառայության կիրառման ԹՈՓ 5 առավելությունները.

Երթուղու անհատական պլանավորում


Դուք կարող եք վստահել կոնսիերժ ընկերությանը ձեր ճանապարհորդության կազմակերպումը աշխարհի ցանկացած կետում: Կոնսիերժ ընկերությունները յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ունեն անհատական ​​մոտեցում։ Անհատական ​​երթուղու պլանավորումը երթուղու մշակման գործընթաց է, որը համապատասխանում է հաճախորդի կարիքներին և շահերին: Կոնսիերժ ընկերությունները իրենց տվյալների բազայում պահում են յուրաքանչյուր հաճախորդի նախասիրությունները և ըստ ցանկության հաճախորդի համար ստեղծում են անհատական ​​երթուղի` ըստ նրա հետաքրքրութունների:

Կոնսիերժ ծառայությունները հեշտացնում են կյանքը և ներշնչում խաղաղություն, քանի որ ձեր հուսալի օգնականը ձեզ հետ է, անկախ նրանից, թե որ երկրում եք գտնվում:

concierge-travel-2.jpg 78.87 KB

Բացառիկ միջոցառումների հասանելիություն


Կոնսիերժ ծառայությունները կարող են առաջարկել բացառիկ միջոցառումներ, էքսկուրսիաներ, և այլ հնարավորություններ, որոնք հասանելի չեն սովորական զբոսաշրջիկներին:

Կոնսիերժ ընկերությունները ձգտում են հաճախորդի համար անհնարինը հնարավոր դարձնել՝ կազմելով հաճախորդի անհատական ​​կարիքներին հարմարեցված բացառիկ հանգիստ՝ հաշվի առնելով նրա պահանջները:

Ճանապարհորդությունների կազմակերպում առանց ավելորդ քաշքշուկի


Կոնսիերժ ընկերությունը  տրամադրում է բացարձակապես այն բոլոր ծառայությունները, որոնց մասին մարդը կարող է մտածել, և, համապատասխանաբար կարող է կազմակերպել ճանապարհորդություններ աշխարհով մեկ՝ հոգալով բոլոր մանրուքների մասին՝ VIP ծառայություն օդանավակայաններում, տրանսֆերներ, մեքենայի և տան վարձույթ, անհատական ​​էքսկուրսիաներ, մշակութային և սպորտային միջոցառումների լավագույն տոմսերը ձեռք բերելու հնարավորությաուն, ծաղիկների և նվերների առաքում, մեքենաների վարձույթ, ռեստորանային ամրագրումներ և այլն։

concierge-travel-3.jpg 126.88 KB

Օգնություն և աջակցություն 24/7


Կոնսիերժ ընկերությունները սովորաբար աշխատում են 24/7, մատուցում են տարբեր ծառայություններ և աջակցություն ձեր ճանապարհորդության ողջ ընթացքում: Փորձառու մասնագետների թիմը ձեր տրամադրության տակ է 24/7 և պատրաստ է ցանկացած պահի օգնության ձեռք մեկնել:

Մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է կյանքի կոչել ձեր ամենահամարձակ գաղափարները:

concierge-travel-4.jpg 77.42 KB

Ժամանակի և գումարի խնայում


Հարցումների օպերատիվ լուծումներ գտնելը կոնսիերժ ընկերությունների ամենաուժեղ կողմերից մեկն է։ Մեր հաճախորդների համար ժամանակի խնայումը հաճախ գումարի խնայումից ավելի կարևոր է, և այնուամենայնիվ, մեր թիմն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում վերադառնա լավագույն գնառաջարկով։

 Ընդհանուր առմամբ, կոնսիերժ ծառայություններից օգտվելը կարող է ապահովել ավելի յուրահատուկ, անհատականացված և անվտանգ ճանապարհորդություն, ինչպես նաև ժամանակի խնայում և սթրեսի նվազեցում:

Մեր ընկերությունը ուրախ կլինի օգնել ձեզ աշխարհի բոլոր անկյուններում՝ հնարավոր դարձնելով Ձեզ համար անհնարինը։