Հեքիաթային ձմեռ. Հայաստանի ձնառատ լեռների բացահայտումը
Նախաբան
Երբ մոտենում է ձմեռը, Հայաստանում իրական կախարդանք է տիրում։ Խորդուբորդ լեռները՝ թաքնված ձյան սպիտակ թիկնոցի տակ աննկարագրելի շունչ են հաղորդում այդ չնաշխարհիկ տեսարանին։ Մենք հրավիրում ենք Ձեզ բացահայտելու Հայաստանի ձյունածածկ լեռները, որտեղ մաքուր օդը և աննկարագրելի տեսարանները ամեն քայլափոխին զարմացնում են և հիացնում հետաքրքրասեր ճանապարհորդներին։
Հայաստանը ձմռանը հիանալի ժամանցի վայր է՝ արշավային ոլորապտույտ արահետներից սկսած մինչև դահուկասահքը, որը կպատճառի ամենաանմոռանալի զգացողությունները բնության և արկածների սիրահարներին։
Բացահայտե ՛ք մեզ հետ Հայաստանի լեռների վեհությունը և չնաշխարհիկ գեղեցկությունը։ Անկախ նրանից՝ փորձառու ձմեռային ճանապարհորդ եք, թե մեկնում եք ձեր առաջին ձյունառատ արշավին, Հայաստանի ձյունածածկ լեռները խոստանում են ճամփորդություն՝ լի հրաշքներով, ոգեշնչմամբ և ձմռան կախարդական մոգությամբ:
Հարավային Կովկասի զարմանահրաշ լեռները
Հարավային Կովկասի հենց սրտում գտնվող մեր չքնաղ երկիրը հայտնի է իր աժդահա լեռներով։ Այն հատվածում, որտեղ Արևելյան Եվրոպան հատվում է Արևմտյան Ասիայի հետ, ձևավորվել են Հարավային Կովկասի լեռնաշղթայի խորդուբորդ և հզոր գագաթները: Այս լեռների մեջ առանձնանում է մեկը՝ Արարատը։
Արարատ լեռ՝ Հայաստանի խորհրդանիշ
Լեռների շարքում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում իհարկե Արարատը։ Այն դարձել է ոչ միայն Հայաստանի այլև ողջ տարածաշրջանի խորհրդանիշը։ Լեռը հայտնի է իր յուրօրինակ պատմությամբ և լեգենդներով, որոնք կապված են Նոյան տապանի Արարատի լանջերին կանգ առնելու աստվածաշնչյան պատմության հետ:
Ավելի քան 5,137 մետր բարձրության վրա գտնվող Արարատ լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է։ Ձմռանը այն դառնում է մի ձյունապատ հսկա, որի գագաթը մխրճվում է ամպերի մեջ: Արարատ լեռան գրավչությունը ոչ միայն իր բարձրության մեջ է, այլ նաև իր կախարդական տեսանելիության՝ Հայաստանի տարբեր ծայրերից։
Հեթանոսությունից դեպի քրիստոնեություն. Արարատ լեռան պատմական նշանակությունը
Ողջ պատմության ընթացքում Արարատ լեռն ունեցել է հոգևոր և մշակութային մեծ նշանակություն։ Հին ժամանակներում այն կապված էր հեթանոս աստվածների և ծեսերի հետ։ Այն հաճախ անվանում էին նաև «Աստվածների լեռ»։ 4-րդ դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը ընդունելու հետ մեկտեղ լեռան նշանակությունը վերաիմաստավորվում է՝ խորհրդանշելով քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսական հավատալիքների նկատմամբ։
Հարավային Կովկասի լեռների ուսումնասիրությունը Հայաստանում
Չնայած նրան, որ Արարատը Հայաստանի ամենահայտնի բարձունքն է համարվում, հրաշքները դրանով չեն սահմանափակվում։ Ծաղկաձորը Հայաստանի ամենահայտնի ձմեռային ուղղությունն է լի լեռնադահուկային հանգստավայրերով և հետաքրքիր բացօթյա միջոցառումներով։ Ձմռանը Ծաղկաձորը վերածվում է ձյան սիրահարների համար նախատեսված մի մեծ խաղահրապարակի։
Դիլիջան ազգային պարկ։ Դիլիջանի ազգային պարկը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա» իրենից ներկայացնում է խիտ անտառների, կապուտակ լճերի և հինավուրց վանքերի կախարդական արգելանոց։ Ձմեռային արշավները Դիլիջանում կարծես թերապիայի ինքնատիպ տեսակ լինեն։
Սևանա լիճ. «Հայաստանի մարգարիտը»։ Սևանա լիճն աշխարհի ամենամեծ քաղցրահամ, բարձրադիր լիճն է: Ձմռանը լիճը սառչում է՝ ստեղծելով անիրական բնապատկեր, որտեղ սառցակալած ափերը խաչվում են ձյունառատ լեռների հետ։
Վայոց Ձոր։ Այս շրջանում են գտնվում ամենահին վանքերը, որոնց թվին է պատկանում Նորավանքը, ինչպես նաև ամենաշքեղ կիրճերը, ինչպիսին է Ամաղուն, որոնք ձմեռը իրական հեքիաթի են վերածվում։
Ջերմուկ․ Իր հանքային աղբյուրներով հայտնի Ջերմուկը ձմեռային հանգստի լավագույն վայրերից է։ Պատկերացրեք, թե ինչպես եք թրջվում տաք հանքային ջրերում՝ շրջապատված ձյունածածկ լեռներով։ Հարավային Կովկասի լեռները պարզապես տեսարան չեն. դրանք ուսումնասիրելու, բնության մեջ խորասուզվելու և պատմության հետ հավերժական կապ հաստատելու հրավեր են: Յուրաքանչյուր արահետ, յուրաքանչկուր տեսարան ու բարձրունք ունի իր պատմությունը, որոնք էլ Հայաստանի լեռները դարձնում են ամենաարկածախնդիր և հեքիաթային վայրերից մեկը։
Ձմեռային արշավներ և արկածներ
Հայաստանի ձմեռային բնապատկերները՝ թաքնված ձյան ճերմակ ծածկի տակ գրավում են արկածների և բնության սիրահարներին՝ ուղևորվելու անմոռանալի ճանապարհորդության վայրի բնության հենց սրտում։ Ձմեռային արշավները Հայաստանում թույլ կտան ամբողջությամբ ընկղմվել մաքրության և հեքիաթի մեջ։ Ահա, թե ինչու ձմեռային արշավները Հայաստանում պետք է լինեն ձեր ցանկությունների ցանկում.
1. Ձյունածածկ արահետների խաղաղությունը.
Պատկերացրեք, թե ինչպես եք քայլում արահետներով, որտեղ միակ ձայնը ոտքերի տակ ձյան մեղմ ճռճռոցն է և երբեմն էլ թռչունների դայլայլը: Հայաստանի ձյունածածկ անտառներն ու լեռները անզուգական հանգստության զգացում են հաղորդում:
2․ Ձմեռային վայրի բնություն․
Ձմռանը Հայաստանի բնությունը այլ կերպարանք է ստանում։ Անտառները զարդարված են նուրբ սառցե բյուրեղներով, իսկ մարգագետինները փայլում են ձմեռային մեղմ լույսի ներքո: Դա մի մաքուր և հեքիաթային աշխարհ է։
3․ Պանորամային տեսարաններ
Ձմռան պարգևը ոչ միայն արշավներն են, այլ նաև շքեղ տեսարանները, որոնք ամեն քայլափոխին են։ Ձյունածածկ գագաթները, սառցեպատ լճերը և մշուշոտ հովիտները ստեղծում են մի անիրական բնապատկեր։
4․ Վանական համալիրներ․
Հայաստանի ձմեռային արշավային արահետները հաճախ տանում են դեպի լեռներում տեղակայված հնագույն վանքեր: Այս վանական համալիրները ոչ միայն հոգևոր կարևոր նշանակության վայրեր են, այլ նաև չքնաղ բնապատկերներ։
5․ Ձմեռային արշավային ուղղություններ.
Ծաղկաձոր. Այս հայտնի լեռնադահուկային քաղաքը ձմեռային արշավների համար նախատեսված ֆանտաստիկ վայր է: Դարձե՛ք այս հեքիաթի մի մասնիկը։
Գեղամա լեռներ. Այս բարձր լեռները իրական հանգրվան են արկածախնդիրների համար: Մասնակցե՛ք դեպի Գեղարդավանք քայլարշավին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում։
Տաթև. Հայաստանի հարավում գտնվող հայտնի Տաթևի վանք կարելի է հասնել «ՏաԹևեր» ճոպանուղով։ Ձմռանը ձյունածածկ բնապատկերների վրայով այս ճանապարհորդությունը ցնցող փորձառություն է:
6․ Խորհուրդներ ձմեռային արշավների համար։
Բազմաշերտ հագուստ. Հագե՛ք խոնավություն չկլանող հագուստ։ Մի՛ մոռացեք անջրանցիկ տաբատի և բաճկոնի մասին ցրտից և խոնավությունից պաշտպանվելու համար։
Կոշիկ. Գնե՛ք անջրանցիկ արշավային կոշիկներ՝ ոտքերը տաք և չոր պահելու համար:
Նավիգացիա. Ձյան ծածկույթի պատճառով հետագծերի նշագծերը կարող են ոչ միշտ տեսանելի լինել: Քարտեզ, կողմնացույց կամ GPS սարք կրեք, ճանապարհը կորցնելուց խուսափելու համար։
Անվտանգություն. Տեղյակ եղեք եղանակի կանխատեսմանը և պայմաններին: Ձմռանը եղանակը կարող է արագ փոխվել, այնպես որ միշտ պատրաստ եղեք անսպասելիին:
Առաջին անհրաժեշտության իրեր։ Վերցրեք ձեզ հետ առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպիսիք են հավելյալ հագուստ, սնունդ, ջուր և շտապ օգնության պարագաներ:
Սուր զգացողություններ ձմեռային սպորտաձևերից
Հայաստանի ձյունածածկ տեսարանները ոչ միայն գեղատեսիլ բնապատկերներ են ստեղծում, այլ նաև հանդիսանում են խաղահրապարակ ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար։ Դահուկներով և սնոուբորդով սահքը ժամանցի լավագույն միջոցներից են։
1. Դահուկներ և սնոուբորդ
Ծաղկաձորը ձմեռային մարզաձևերի Հայաստանի գլխավոր ուղղությունն է, որը գտնվում է լեռներում՝ մայրաքաղաք Երևանին բավականին մոտ։ Այս լեռնադահուկային հանգստավայր քաղաքն առաջարկում է տարբեր բարձունքներ, որոնք նախատեսված են և սկսնակների և առաջադեմ դահուկորդների/սնոուբորդիստների համար։
Դահուկասահք։ Ծաղկաձորի լեռնադահուկային լանջեր, ժամանակակից լեռնադահուկային ճոպանուղիներն ու փորձառու մարզիչները դարձնում են Ծաղկաձորը իդեալական վայր դահուկասահքով զբաղվող նորեկների համար։ Ծաղկաձորի լանջերով դահուկասահքից ստացած սուր զգացողությունները անհամեմատելի են։
Եթե դուք ավելի սնոուբորդի սիրահար եք, Ծաղկաձորը լավագույն վայրն է անմոռանալի զգացողություններ վերապրելու համար։ Ծաղկաձորից բացի, Հայաստանն ունի այլ զարգացող լեռնադահուկային հանգստավայրեր, ինչպիսիք են Ջերմուկը և Ապարան քաղաքի մոտ գտնվող Եղիպատրուշ գյուղը։
2. Չմշկասահք.
Ամենահայտնի վայրերից մեկը Օպերայի մոտ գտնվող սառցադաշտն է: Սահադաշտը շրջապատված է քաղաքի պատմական ճարտարապետությամբ, որը գրավիչ բնապատկեր է ստղծում։
Խորհուրդներ Հայաստանում ձմեռայի սպորտաձևերով զբաղվողների համար
Անհրաժեշտ պարագաների վարձակալություն. Եթե դուք նորեկ եք ձմեռային սպորտաձևերում, կարող եք վարձակալել դահուկներ և սնոուբորդներ Հայաստանի տարբեր հանգստավայրերում։
Դասընթացներ. Շատ հանգստավայրեր սկսնակների համար նախատեսված դասընթացներ են առաջարկում։
Անվտանգություն. Միշտ հետևե՛ք անվտանգության կանոններին, կրե՛ք համապատասխան պաշտպանիչ հագուստ և ուշադիր եղե՛ք այն ամենի հանդեպ ինչ ձեզ շրջապատում է։
Տեղական խոհանոց. Սպորտով զբաղվելուց հետո օգտվե՛ք հայկական համեղ և սննդարար խոհանոցից։ Փորձե՛ք այնպիսի ճաշատեսակներ ինչպիսիք են խաշը կամ դոլման, վերականգնելու համար ուժերը։
Հայաստանում ձմեռային սպորտաձևերը առաջարկում են արկածների և հանգստի հիանալի համադրություն։ Անկախ նրանից, դուք գրավում եք լեռների գագաթները, սահում եք սառցակալած լճերի վրայով, թե պարզապես վայելում եք ձմռան գեղեցկությունը, այս հնագույն երկիրը կնվիրի ձեզ յուրօրինակ և անմոռանալի զգացողություններ։ Թող Հայաստանի ձնառատ բնապատկերները ուղեկցեն ձեզ ձեր ողջ ճանապարհորդության ընթացքում։
Եզրակացություն
Ձմեռային Հայաստանը հրաշքների երկիր է, որտեղ ձյունածածկ գագաթները և բնապատկերները գրավում են արկածների սիրահարներին և լուսանկարիչներին։ Հսկա լեռներից մինչև լուռ անտառները, Հայաստանի գեղեցկությունը համարվում է իրական արվեստի գործ։
Զբաղվում եք դուք դահուկասահքով, ճանապարհորդում եք հինավուրց անտառներով, թե լուսանկարչությամբ եք զբաղվում, ձմեռը Հայաստանում անմոռանալի կդարձնի ձեր ժամանցը՝ վերածելով այն իրական կախարդանքի։ Յուրաքանչյուր ձյան փաթիլի և բնապատկերի մեջ կա չբացահայտված պատմություն, որը իր ժամին է սպասում։
Այսպիսով, պատրաստե՛ք ձեր ձմեռային հագուստները , հետևե՛ք արկածների կանչին և վայելե՛ք անմոռանալի ձմեռային բնապատկերները։