Մայիսյան տոները հենց այն ժամանակահատվածում են, երբ բոլորը սպասում են գարնանային վառ իրադարձությունների, վայելում են տաք եղանակը, պլանավորում են իրենց երկար սպասված ճանապարհորդությունները դեպի այլ քաղաքներ և երկրներ իրական գեղեցկության և արկածների հետևից։
Այս ամենը դուք կարող եք գտնել Հայաստանում։
Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ բնական ռեսուրսներով․ այստեղ դուք ականատես կլինեք բնության ամենաչքնաղ տեսարաններին՝ աժդահա լեռներ, գեղատեսիլ հովիտներ, բերքատու այգիներ։
Մայիսյան արձակուրդները Հայաստանում միանշանակ կանցնեն և՛ զվարճալի և՛ արդյունավետ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսյան ժամանցի թոփ 5 ամենաակտուալ տարբերակները`
Այնպիսի մշակութային վայրերի այցելություն, ինչպիսիք են հնագույն տաճարները, վանքերը և բերդերը, ինչպես նաև թանգարաններն ու պատկերասրահները՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
Ձիով կամ հեծանվով զբոսանքներ Հայաստանի գեղատեսիլ լեռնային շրջաններով։
Ազգային պարկերի և արգելոցների այցելություն, որտեղ ավելի մոտիկից կարելի է ծանոթանալ տեղի կենդանական և բուսական աշխարհին։
Հայկական խոհանոցի ինչպես նաև հայկական ավանդական խմիչքների համտես։
Այցելություն դեպի տարբեր սպա կենտրոններ և հանգստյան տներ, որոնք առաջարկում են տարբեր բուժական ծառայություններ հանգիստը լիակատար դարձնելու համար։
Ի՞նչ տեսնել Հայաստանում մայիսին
Մայիսյան տոները Հայաստանում սովորաբար նշվում են 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ Տարվա այս եղանակը հիանալի է ճանապարհորդելու համար։
Հայաստանը լի է հետաքրքիր և նմանը չունեցող վայրերով, որոնց այցելությունը առանձնահատուկ է հենց այս ամսին։
Անհնար է պատկերացնել ցանկացած ճանապարհորդություն դեպի որևէ երկիր առանց մայրաքաղաքի այցելության․ այս դեպքում խոսքը իհարկե գեղեցկուհի Երևանի մասին է։ Երևանը համարվում է թանգարանների մի մեծ և ամուր օջախ։
Դուք կարող եք սկսել ձեր ճանապարհորդությունը Մատենադարանից, շարունակել պատմության թանգարան այցելությամբ և եզրափակել Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարան և Էրեբունի թանգարան այցելություններով։ մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են համարվում նաև Կասկադը, որտեղից ապշեցուցիչ տեսարան է բացվում, Հանրապետության հրապարակը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ էլ հենց տեղակայված են Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հուշարձանները։
Անցկացրե՛ք մայիսյան արձակուրդները Հայաստանում՝ բացահայտելով նրա զարմանահրաշ գեղեցկությունը։
Մայիսյան հիանալի եղանակը թույլ է տալիս կազմակերպել շրջագայություններ և էքսկուրսիաներ ցանկացած ուղղություններով. կարելի է սկսել Գառնու տաճար և Գեղարդի վանք այցելությունից: Այս էքսկուրսիայի մեջ կարելի է ներառել նաև այցելություն դեպի Քարերի սիմֆոնիա և Ազատի ջրամբար: Քարերի սիմֆոնիան գտնվում է Գառնու կիրճում, որտեղից էլ պարզ լսվում են Ազատ գետի հանգստացնող ձայները։ Ջրամբարի շուրջը գեղատեսիլ լեռներ ու կիրճեր են, որոնք էլ անզուգական տեսարան են ստեղծում։ Ջուրն ունի վառ կապույտ գույն՝ հատկապես պայծառ և արևոտ օրերին։
Եթե ուզում եք ավելի մոտ գտնվել Հայաստանի գողտրիկ բնությանը, կարող եք մեկնել Լոռու կամ Սյունիքի մարզ․ հենց այս երկու մարզերն են առանձնանում բնության յուրօրինակ գեղեցկությամբ։ Լոռու մարզը զարմացնում է իր բարձր լեռներով, խիտ տեղակայված հսկա ծառերով։ Սյունիքի մարզում կարելի է անդադար նայել խորունկ կիրճերին և հիանալ դրանցով։
Աննկարագրելի գեղեցկություն ունի նաև Սևանա լիճը՝ Հայաստանի կապուտաչյա գանձը, և լեռնային առողջարանային քաղաք Դիլիջանը, որը գտնվում է Սևանա լճից հյուսիս․ լճից ճանապարհը բարձրանում է դեպի լեռները, իսկ հետո սուզվում է երկար ու հեքիաթային թունելի մեջ։ Դուրս գալով այնտեղից կարծես հայտնվում ես բոլորովին այլ աշխարհում՝ բարձր լեռներ, անտառների խիտ թավուտներ, հաճելի մաքուր օդ: Տեղացիները Դիլիջանն անվանում են անգամ փոքրիկ Շվեյցարիա։
Եվ իհարկե կարևոր է չմոռանալ ծրագրում ներառել պանրի, գինու, կոնյակի համտեսները, լավաշի, սուջուխի, դոլմայի, գաթայի պատրաստման վարպետաց դասերը։ Հենց դրանք են հաղորդում յուրահատկություն էքսկուսիային։
Անցկացրեք Ձեր մայիսյան հանգիստը Հայաստանում և մենք վստահեցնում ենք, որ այն դեռ երկար կմնա ձեր հուշերում։