Աշխարհը շարունակում է զարգանալ և մարդիկ անընդհատ իրենց առօրյան հեշտացնելու փնտրտուքների մեջ են։ Այսօր արդի է գնումներ կատարել առցանց տարբերակով առանց ավելորդ անգամ տանից դուրս գալու։
Հայաստանում նույնպես վերջին տարիներին այս ուղղվածությունը սկսել է կարևոր տեղ զբաղեցնել մարդկանց կյանքում, և շատերը առցանց են պատվիրում նվերներ և ծաղիկներ իրենց հարազատների և սիրելիների համար, պատրաստի ճաշատեսակներ տարբեր ռեստորաններից կամ էլ մթերքներ սուպերմարկետներից։
Իրականում դա բավականին հեշտացնում է մարդկանց կյանքը, թույլ է տալիս խնայել ժամանակը՝ անցկացնելով այն ավելի արդյունավետ․
Այսօր Հայաստանում արդեն կան մի շարք առաքման ծառայություններ և կարելի է պատվիրել անհրաժեշտ ամեն ինչ։
Ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի առցանց հարթակները, որտեղ կարելի է ձեռք բերել տարբեր ապրանքներ։
4u.am
Այս կայքում կարելի է ձեռք բերել տարբեր ապրանքներ՝ ծաղիկներ, խաղալիքներ, նվերների տուփեր, քաղցրավենիք, զարդեր և աքսեսուարներ։
Կայքում տեղ են գտել մի շարք ապրանքներ տարբեր խանութներից, որոնց գները նույնն են ինչ պաշտոնական կայքում։
Կան սննդի առաքման մի քանի հարթակներ։
Menu.am
Այսօր սննդի առաքման տվյալ ծառայությունը համարվում է ամենահայտնին հայաստանում , քանի որ այն ոչ միայն արագ է, այլ նաև շատ հարմարավետ․ գործում է 24/7։ Այս ծառայությունը իրականացնում է առաքումներ Երևանի 500 ռեստորաններից և մասնագիտացված խանութներից։ Menu.am-ի ամենակարևոր առավոլություններից մեկը այն է, որ իրականացնում է առաքում միարժամանակ մի քանի ռեստորաններից։
Glovo
Glovo-ն Հայաստանում ամենամեծ տարածում գտած առաքման ծառայություններից է։ Այն հարթակ է, որի միջոցով կարելի է գնել, ստաանալ, ուղարկել հնարավոր ամեն ինչ։ Glovo-ն զբաղվում է պատրաստի ճաշատեսակների, մթերքների, տնտեսական ապրանքների առաքմամբ։ Glovo-ի գլխավոր առավելություններից մեկը առաքիչի երթուղուն հետևելու հնարավորությունն է։
Eats Yandex
Eats Yandex-ը իրականացնում է սննդի առաքումներ մթերային խանութներից, սրճարաններից, ռեստորաններից։ Կարելի է ընտրել մթերքներ ինչպես հայտնի սուպերմարկետներից այնպես էլ տեղային շուկաներից։ Իսկ նրանց համար, ովքեր պատրաստելու սիրահար չեն կարելի է գտնել նախընտրելի ուտեստները սրճարաններից և ռեստորաններից։ Այս հարթակում պատվերները կարելի է իրականացնել շատ շահավետ․ օրինակ ստանալ անվճար առաքում կամ որևէ ուտեստ նվեր։ Ակցիաների բաժնում ամեն օր թարմացվում են խանութների և ռեստորանների առաջարկները։ Միջինում ծառայությունը իրականացնում է առաքումը 32 րոպեում և շարունակում է բարելավվել այս ցուցանիշը։
Այսօր նաև շատ մեծ տարածում են գտել ծաղիկների և տորթերի առցանց խանութները։
Ձեզ ենք ներկայացնում ծաղիկների առաքում իրականացնող լավագույն խանութները
Any Rose
Any Rose-ը Երևանի ամենգունեղ ծաղիկների խանութներից է։ Այն հիմնադրվել է 2008 թվականին և լայն ճանաչում գտել տեղի բնակիչների շրջանում որպես ծաղկի խանութ, բայց քչերը գիտեն, որ այն նաև հարսանյաց սրահ է։
Խանութը ունի իր պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված է ծաղկեփնջերի, կոմպոզիցիաների, ինչպես նաև քաղցր փնջերի լայն տեսականի։
Mon Amie
Mon Amie-ն նույպես ծաղիկների խանութ է, որը բացվել է 2002 թվականին և տարեցտարի ընդարձակվել։ Կայքում կարելի է առցանց պատվիրել ոչ միայն շքեղ ծաղկեփնջեր, այլ նաև հարսանեկան աքսեսուարներ և հուշանվերներ։
Քաղցրավենիքի առցանց առաքման լավագույն խանութները
Marush Sweet
Marush Sweet–ում վաճառվում են ամենահամեղ խմորեղենները, որոնց համը պարզապես անզուգական է։ Քաղաքում կան մի քանի կետեր և առաքումները իրականացվում են շատ արագ։ Առաջին խանութը բացվել է 2017 թվականին և կարճ ժամանակահատվածում կարողացել է գրավել տեղացի բնակիչների սրտերը։
Laki Dessert Art Studio
Laki Dessert Art Studio-ն հայկական շուկայում արդեն 15 տարի է և ուրախացնում է ոչ միայն աննկարագրելի համով այլ նաև օրգինալ դիզայնով։
Այս խանութը նույնպես ունի առցանց առաքում և կարելի է պատվիրել ինչպես քաղցրավենիք այնպես էլ տորթեր հատուկ առիթների համար։
Dan Dessert
Dan Dessert-ը հրուշակեղենի խանութ է, որը հայտնի է իր համեղ տորթերով և քաղցրավենիքներով։ Շուկայում են 1987 թվականից։
Կայքում պատվեր ձևակերպելուց հետո 3 ժամից պատվերը կլինի ձեզ մոտ։ Առաքման ծառայությունը գործում է երկուշաբթիից ուրբաթ 10։00-ից 20։00, իսկ կիրակի 11։00-ից 20։00 ։