Հայաստանը ամենահին երկնրներից մեկն է,որը հայտնի է իր հնագույն տաճարներով, վանքերով և եկեղեցիներով։
Հայաստանը առաջին երկիրն է, որն 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն։ Հայաստանի դարեր ապրած պատմությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, թե ինչ կարևոր դեր է խաղացել կրոնը Հայաստանի պատմության վրա։
Հայերը միշտ պայքարել են, որպեսզի պահպանեն իրենց վանքերը և տաճարները։
Մենք՝ հայերս գերադասել ենք զոհվել և մահանալ քրիստոնիա, քան փոխել մեր կրոնը։
Հայաստանը հայտնի է որպես թանգարան բաց երկնքի տակ՝ շնորհիվ բազմաթիվ հինավուրց վանքերի, տաճարների և եկեղեցիների: Հայաստանի յուրաքանչյուր սրբություն ունի իր դարավոր զարմանահրաշ պատմությունը:
1. Էջմիածնի սուրբ տաճար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։
Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել է եկեղեցին Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։
Տաճարը աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։
Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը։ Եկեղեցին մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։
2. Գեղարդի վանք
Կոտայքի մարզում գտնվող Գեղարդի վանական համալիրը եզակի ճարտարապետական կառույց է, որը տեղակայված է Գոխ լեռան կիրճում: Վանքի ամբողջական անունը Գեղարդավանք է: Վանական համալիրի անվանումը գալիս է Լոնգինուսի նիզակից, որը խաչով խոցեց Հիսուս Քրիստոսի մարմինը, և, Թադեոս առաքյալի կողմից բերվեց Հայաստան, ի թիվս այլ մասունքների: Այժմ նիզակը ցուցադրվում է Էջմիածնի թանգարանում:
Այցելեք Հայաստան և բացահայտեք մեր պատմական երկրի հանգույն վանքերից մեկի պատմությունը:
3. Գառնիի տաճար
Հայկական տաճարների գանձերից մեկը Գառնին է՝ Հայաստանում հեթանոսական տաճար, որը կառուցվել է 1-ին դարում հայոց թագավոր Տրդատի կողմից: Հայ թագավորները շատ էին սիրում այս տաճարը, և ոչ միայն դրա անթափանցելիության պատճառով, այլև լավ կլիմայի պատճառով, և այն վերածեցին որպես իրենց ամառանոց: 1679-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով տաճարը համարյա ամբողջությամբ ավերվեց, և վերակառուցվեց 1966-1976 թվականներին: Անհնար է պատկերացնել ուղևորություն դեպի Հայաստան՝ առանց այցելելու այս հնագույն տաճար:
4. Խոր Վիրապի վանք
Խոր վիրապի հնագույն վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ` ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։ Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ 13-րդ դարից սկսած Խոր Վիրապի վանքը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. Այժմ Խոր Վիրապի վանքը ամենագեղեցիկ վայրերից մեկն է Հայաստանի։ Վանքի տարածքում գտնվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի մի մեծ եկեղեցի, որը կառուցվել է XVII դարի կեսերին։
Վանք այցելությունը կլինի անմոռանալի, երբ, իջնելով մետաղյա սանդուղքներով, դուք կարող եք տեսնել մոտ 6 մետր խորությամբ պատմական բանտը, որտեղ 14 տարի շարունակ գտնվել է Գրիգոր Լուսավորիչը։
5. Նորավանք
Նորավանքը վանք է, որտեղ, ըստ առասպելի, թաքնված է Քրիստոսի արյունով ցողված խաչի մի կտոր: Վանական համալիրը կառուցվել է XIII-XIV դարերում:
Վանական համալիրի տարածքում գտնվում է Սուրբ Աստվածածին երկհարկանի եկեղեցին՝ նեղ նեղ աստիճաններով: «Նորավանք» վանքի անունը բառացի թարգմանաբար նշանակում է «նոր վանք», չնայած այսօր վանքը ունի ավելի քան յոթ դարվա կյանք:
Բացահայտեք մեզ հետ Հայաստանի առավել զարմանալի և տպավորիչ սրբությունները:
6. Հաղարծինի վանք
Հաղարծինը կառուցվել է Բագրատունիների դինաստիայի կողմից 10-րդ դարում: Վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում: Հաղարծինի վանական համալիրն ընդգրկում է 4 եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին, Սուրբ Կաթողիկե և Սուրբ Ստեփան։
7. Գոշավանքի վանք
Նոր Գետիկը 12-13-րդ դարերի հայկական միջնադարյան վանական համալիր է Հայաստանի Գոշ գյուղում:
Վանքը ավելի լավ հայտնի է Գոշավանք անվան տակ: Վանական համալիրն այս անունն ստացել է ի պատիվ հայ լուսավորիչ Մխիթար Գոշի, որը, իշխան Իվան Զաքարյանի աջակցությամբ, հիմնել է Գոշավանքը երկրաշարժից ավերված վանքի տեղում:
Բացահայտեք երկրի հնագույն վանքերի պատմությունը, որտեղ և սկսվեց քրիստոնեությունը` Հայաստան:
8. Տաթևի վանք
Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։
Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։
Տաթևի վանքի վերականգնումը, վանական կյանքի վերածնունդը և վանքի կրթական նշանակության վերականգնումը «Տաթևի Վերածնունդ» նախագծի հիմնական նպատակներից է, որի մի մասն է կազմում նաև «ՏաԹևեր» ճոպանուղին:
Այցելեք այս կախարդական վանքը, և հավատացած եղեք որ դուք Ձեզ կզգաք հեքիաթների աշխարհում։
9. Սևանավանք
Սևանավանքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական վանական համալիր է: Վանական համալիրի պատմությունը: Ըստ եկեղեցու արձանագրության վանքը կառուցվել է 874 թ-ին Աշոտ Ա-ի դստեր` Մարիամ իշխանուհու կողմից: Հետագայում վանքը շրջապատվել է պատով, որ քանդվել է 16-17-րդ դարերում: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Մարի Շոպինը 1830 թ-ին լինելով Սևանավանքում, գրում է, որ այդտեղ ապրում էին վանականնե, իսկ մի այլ ճանապարհորդ 1850 թ-ին գրում է, որ ձեռագրերը ձեռքով էին արտագրվում:
10. Հաղպատի վանք
Վանքի անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։
Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։
Վանքի տարածքում գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին կամ Հատունաշեն եկեղեցիները:
Մենք կկազմակերպենք 2024 թվականի Ձեր անմոռանալի ճանապարհորդությունը։ Եվ կբացահայտենք Ձեզ համար Հայաստանի հնագույն վանքերը, եկեղեցիները, տաճարները։