Դիլիջանն այցելելու 7 պատճառ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ, թե ինչու է պարզապես անհրաժեշտ Դիլիջանն ընդգրկել Հայաստան շրջագայության ծրագրում։

1. Դիլիջանի ազգային պարկը


Դիլիջան ազգային պարկը Հայաստանի հարստություններից մեկն է ։ Ազգային պարկի բուսական աշխարհն ունի 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի։

Այս ազգային պարկը Հայաստանի լավագույն և գեղատեսիլ վայրերից մեկն է։

Հայաստանի բնությունն ուղղակի անգերազանցելի է։

dilijan-1.jpg 214.31 KB


2. Կոլորիտ քաղաք


Դիլիջանը Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից է, որտեղ կարելի է պարզապես քայլել գեղատեսիլ փողոցներով, վայելել Դիլիջան ազգային պարկի գեղեցկությունը, շնչել մաքուր օդ՝ անցկացնելով անմոռանալի հանգիստ։ Դիլիջանում կարող եք մի քանի օր անցկացնել՝ վայելելով քաղաքի և անտառների գեղեցկությունը, մի քաղաք, որն ի վիճակի է կրկին ու կրկին զարմացնել, գունեղ քաղաք, որը գրավում է ճանապարհորդների սրտերը և ստիպում է ձեզ վերադառնալ այստեղ ամեն անգամ Հայաստան այցելելիս:

Ճամփորդեք Հայաստանով մեկ և ձեր շրջագայության ծրագրում ներառեք այս գեղատեսիլ քաղաքի այցելությունը:

3. «Միմինո» - ի արձան


Դիլիջանում՝ քաղաքի հենց կենտրոնում, կարելի է տեսնել «Միմինո» հուշարձանը, որը քաղաքի յուրօրինակ խորհրդանիշն է։ Հուշարձանը կանգնեցվել է ի պատիվ համանուն «Միմինո» ֆիլմի, որում նկարահանվել է հայ ժողովրդի սիրելի, տաղանդավոր դերասան՝ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանը։ Հուշարձանը կանգնեցվել է հենց այս քաղաքում, քանի որ ֆիլմում Ռուբիկ Խաչիկյանն ասում է, որ «Դիլիջանում, երբ բացում ես ծորակը միանգամից խմելու ջուր է հոսում»։

dilijan-2.jpg 234.88 KB


4. Դիլիջանի ամֆիթատրոն


Դիլիջանում, քաղաքի կենտրոնից ոչ հեռու, գտնվում է Դիլիջանի ամֆիթատրոնը։ Գտնվելով հենց Դիլիջանի սրտում կտեսնեք Դիլիջանի ամֆիթատրոնը։

Բացահայտեք այս գունեղ քաղաքի բոլոր զարմանահրաշ անկյունները:

5. Հաղարծինի վանք


Բազմաթիվ վանքեր և տեսարժան վայրեր, թեև չեն գտնվում բուն Դիլիջանում, սակայն կապված են այս քաղաքի հետ, և ուղղակի անհնար է պատկերացնել շրջայց Դիլիջանում, որը չներառի այցելություն XI-XIII դարերի հայկական վանք՝ Հաղարծին, որը վերակառուցվել է 21-րդ դարում, և քանի որ որոշ փոփոխություններ են կատարվել ճարտարապետության մեջ, վանքը չի ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Հաղարծինը հզոր էներգիա և զարմանալի գեղեցկություն ունեցող վանական համալիր է, ևս մեկ պատճառ Դիլիջանը Հայաստանում շրջագայության ծրագրում ընդգրկելու համար:

dilijan-3.jpg 161.28 KB


6. Գոշավանք և Գոշի լիճ


Դիլիջանից ոչ հեռու նույնպես գտնվում է XII-XIII դարերի հայկական միջնադարյան վանական համալիրը՝ Գոշավանքը, որը նույնպես շատերի կողմից համարվում է Դիլիջանի անբաժանելի մասը։ Այս անունը վանական համալիրն ստացել է ի պատիվ հայ մանկավարժ Մխիթար Գոշի։ Վանքից ոչ հեռու գտնվում է նաև Գոշ լիճը, որը շրջապատված է Դիլիջան ազգային պարկի յուրահատուկ գեղեցկությամբ:

Այցելությունը Գոշավանք, անկասկած, կգունավորի ձեր ճանապարհորդությունը:

7. Պարզ լիճ 


Հայաստանի բնությունը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին՝ անկախ եղանակային պայմաններից, քանի որ յուրաքանչյուր սեզոն տալիս է իր գույները՝ աննկարագրելի գեղեցկություն հաղորդելով տեսարժան վայրերին։ Նույն գեղեցկությամբ է օժտված Պարզ լիճը, որը շրջակա ծառերի հետ միասին, միաձուլվելով, ստեղծում է բնության ոչ երկրային գեղեցկություն, իսկ բարձրությունից նայելիս կարծես անտառում թաքնված մի լիճ լինի։

Պարզապես անհնար է պատկերացնել այցելություն Դիլիջան՝ առանց Պարզ լիճ այցելելու:

dilijan-4.jpg 255.57 KB


Ճամփորդե՛ք Հայաստանով մեկ, ներառե՛ք այցը Դիլիջան Հայաստանում ձեր շրջագայության ծրագրում և վստահ եղեք, որ այս քաղաքը կգունավորի ձեր ճանապարհորդությունը բացառիկ վառ գույներով։