Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից է, որն աներևակայելի հարուստ է դարավոր եկեղեցիներով և վանքերով, Հայաստանի պատմությունը ինքնատիպ է, զարմանալի և սերտորեն կապված քրիստոնեության հետ, քանի որ Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն։
Հայաստանում կան բազմաթիվ հնագույն տաճարներ և վանքեր։ Հայաստանի ամեն մի անկյունում կարող եք գտնել փոքր կամ մեծ գեղեցիկ տաճարներ, վանքեր, մատուռներ։ Հայատանի մայրաքաղաք՝ Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է գտնվում հենց Մայր տաճարը, որը ցանկացած անձ Հայաստան այցելելիս պետք է տեսնի։
Այցելեք Հայաստան բացահայտեք նրա ողջ գեղեցկությունը, տաճարները, վանքերը։ Եվ համոզվեք, որ Հայաստանի ցանկացած սրբավայր ի զորու է ի կատար ածել ցանկացածիս ամենանվիրական երազանքները։
Ստորև ներկայացնում ենք 7 պատճառ, թե ինչու պետք է այցելել Էջմիածին Հայաստան ժամփորդելիս։
Էջմիածին` Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը
Էջմնիածինը Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է և հանդիսանում է երկրի մշակութային կենտրոնը։ Էջմիածինը համարվում է Հայաստանի չորրորդ ամենամեծ քաղաքը, որը գրավում է ոչ միայն իր զարմանալի գեղեցկությամբ, այլև եկեղեցիներով ու վանքերով, որոնք գտնվում են այս հնագույն քաղաքում։
Էջմիածնի Մայր տաճար` Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարը
Էջմիածնի Մայր տաճարը հանդիսանում է Հայ գլխավոր տաճարը Էջմիածնի Մայր տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Սա Հայաստանի գլխավոր եկեղեցին է, որտեղ ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ տարբեր արարողություններ՝ հարսանիքներ, կնունքներ և այլն։
Այցելեք Հայաստան, ձեր այցելության մեջ ներառեք այցելությունը Էջմիածնի Մայր տաճար։
էջմիածին` միանգամից 5 եկեղեցիների այցելություն
Էջմիածին այցելելով ոչ միայն կայցելեք Էջմիածնի մայր տաճարը այլ նաև մի քանի եկեղեցիներ։ Որոնցից են՝ Սորբ Մարիամ Աստվածածին. Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ։ Շատ վաղ ժամանակներում, դեռևս քրիստոնեության ընդունումից առաջ Հայաստանում 37 կույսերը ընդունել էին քրիստոներությունը, որի արդյուքում նրանց գլխատեցին։ Սպանվածների մարմիններին 9 օր շարունակ որևէ կենդանի չէր մոտեցել։ Շուտով Գրիգոր Լուսավորիչը դուրս եկավ Խոր Վիրապի ստորգետնյա բանտից և առաջին իսկ գործը իր եղավ մահացածների մարմինները հավաքելը։ Հետագայում այդ վայրորում, որտեղ սպանվել էին կույսերը կառուցվեցին փոքր մատուռներ, այնուհետև վանքեր կույսերի պատվին։
Այս բոլոր եկեղեցիները հայկական ճարտարապետության իսկական գլուխգործոցներ են։
Ճամփորդե՛ք Հայաստան և բացահայտե՛ք քրիստոնեության հայրենիքի մարգարիտները։
Էջմիածնի Մայր Տաճար` այն վայրը, որտեղ պատրաստվում է Հայաստանի բոլոր եկեղեցիների մյուռոնը
Հենց Հայաստանի մայր տաճարում՝ Էջմիածնի տաճարում է պատրաստվում Հայաստանի բոլոր եկեղեցիների գլխավոր հատկանիշը՝ մյուռոնը, որը օծված անուշաբույր յուղ է, որն օգտագործվում է Սուրբ Ծննդյան խորհուրդում՝ մարդու մարմինը օծելու համար։ Ամեն 7 տարին մեկ պատրաստվում է Սուրբ մյուռոնը, որից հետո այն օգտագործվում է Հայաստանի բոլոր եկեղեցիներում։ Էջմիածնի տաճարը այն վայրն է, որտեղ Ձեր հոգին կարծես թևեր է առնում, իսկ հավատքը առ Աստված կրկնապատկվում է։
Էջմիածնի թանգարան
Էջմիածին այցելելով՝ պարզապես անհնար է անցնել Էջմիածնի թանգարանի կողքով և չայցելել այն։ Սա թանգարան է, որտեղ գտնվում է Լոնգինուսի նիզակը, որով խոցել են Հիսուս Քրիստոսի մարմինը, երբ նա խաչված է եղել, ինչպես նաև Նոյան տապանի մասունքները և արվեստի բազմաթիվ այլ արժեքավոր գործեր։
Էջմիածնի գանձապետական թանգարանը պարտադիր այցելության թանգարան է Էջմիածին այցելության ժամանակ:
Կազմակերպեք ուխտագնացություն Հայաստանում 2022 թվականին և սկսեք այն այցելությամբ Հայաստանի ամենակարևոր և զարմանալի վանք:
Էջմիածնի Մայր տաճարը իր տարածքում գտնվող մնացած եկեղեցիների հետ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Էջմիածնի Մայր տաճարը Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիների հետ 2000 թվականից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Եկեղեցիներ, որոնք ոչ միայն կարող են գրավել սրտերը իրենց գեղեցկությամբ, այլև ունեն այնպիսսի էներգետիկա, որ կարող են ի կատար ածել մարդկանց բոլոր աղոթքները։
Այցելեք Էջմիածին, և թող որ Ձեր բոլոր աղոթքները առ Աստված լսելի լինեն։
Էջմիածինը Հայաստանի մշակութային և հոգևոր կենտրոններից մեկն է
Էջմիածինը քաղաք է, որը Հայաստանի մշակութային և հոգևոր կենտրոններից է։ Պարզապես անհնար է պատկերացնել այցը Հայաստան առանց այս քաղաք այցելելու, որտեղ ձեզ սպասում են գեղեցիկ տեսարաններ, դարավոր եկեղեցիներ և հետաքրքիր ժամանց։ Այստեղ դուք կարող եք մասնակցել լավաշի պատրաստման վարպետության դասին, վայելել հայկական ազգային խոհանոցի համեղ ուտեստները և դառնալ հայկական յուրահատուկ մշակույթի մի մասը։
Ճամփորդե՛ք Հայաստանով մեկ, սկսե՛ք այն Էջմիածին այցելությամբ։