Ի՞նչ է Էկոտուրիզմը հարցի պատասխանը ոչ բոլոր գիտեն, թեև հաճախ են կիրառում ամենատարբեր իրավիճակներում։ Էկոլոգիական տուրիզմը Զբոսաշրջային ինդուստրիայի հատուկ ուղղություն է, ինչը իրենից ենթադրում է առաջին հերթին մարդ-բնություն ճիշտ փոխհարաբերությունը և դրանում առկա առարկաների և երևույթների ճանաչողությունը։ Սա զբոսաշրջության տեսակ է, որը ենթադրում է ճանապարհորդոություն դեպի բնության համամետաբար քիչ աղտոտված վայրերը, որտեղ ավանդական զվարճությունները և կենցաղային հարամարավետությունը մղվում են երկրորդային պլան։
Էկոտուրիզմի ծագումը
Էկոտուրիզմի ծագումը, ձևավորումը և զարգացումը, այդ թվում նաև Հայաստանում, բացատրվում են նրանով, որ ժամանակի ընթացքում մեծացել է անհրաժեշտությունը շրջակա միջավայրի փոփոխությունների ուսումնասիրության և դրանք նվազագույնի հասցնելու։
Միջազգային հարթակներում հասարակությունը էկոտուրիզմին տալիս է հետևյալ սահմանումը կամ մեկնաբանությունը: Էկոլոգիական տուրիզմը - դեպի բնության տարածքներ պատասխանատու ճանապարհորդություն, որը նպաստում է բնության պահպանությանն ու չի վնասում տեղաբնակների բարօրությունն ու բարեկեցությունը։
Հայտնի է նաև մեկ այլ սահմանում ըստ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի․ Էկոլոգիական տուրիզմ - զբոսաշրջություն, որը ներառում է համեմատաբար անխախտ բնություն ունեցող վայրեր ճանապարհորդություններ տվյալ տարածքի բնական և մշակութա-էթնիկական առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, որը չի խախտում էկոհամակարգի ամբողջականությունը և ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց ներքո բնության ու բնական ռեսուրսների պաշտպանությունը արդյունավետ է դառնում տեղացի բնակչության համար։
Էկոլոգիական տուրիզմի սկզբունքները
Էկոլոգիական տուրիզմի սկզբունքները հետևյալն են․
Մտավոր և հուզական հաճույքները բերում են դեպի բնության վայրեր և բնական հուշարձաններ(լիճ, քարանձավ, ծառ, կենդանիների տեսակներ, բույսեր, լանդշաֆտ)
Բնության կամ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում
Զբոսաշրջություն՝ սահմանափակ քանակի խմբերով և զբոսաշրջիկներով առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու, որը բնությանը կտա հնարավորություն որոշակի ժամանակահատվածում վերականգնվելու և բնության բաղադրիչների վերարտադրություն իրականացնելու։
Էկոտուրիզմը ավանդական զբոսաշրջությունից տարբերվում է հետևյալ նշաններով․
Տուրիզմի այս տեսակում բնական օբյեկտների գերակշռություն
Բնության խելամիտ օգտագործում և կառավարում
անմիջական մասնակցություն տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը
Զբոսաշրջիկների էկոլոգիական կրթվածությունը
Էկոտուրիզմի հիմնական տարբերակիչը այն է, որ այն խթանում և բավարարում է բնության հետ շփվելու ցանկությունը, կանխում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, ինչպես նաև խրախուսում է զբոսաշրջության մասնագետներին և ճանապարհորդներին պահպանել բնությունը և նպաստել նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը: Էկոլոգիական տուրիզմի հետ միասին հաճախ օգտագործվում է նաև գյուղական տուրիզմը:
Գյուղական տուրիզմ - տուրիզմի զարգացող տեսակ է, որը կենտրոնացած է գյուղական վայրերում։Գյուղական տուրիզմը ներգնա և ներքին տուրիզմի զարգացող տեսակներից մեկն է, որըհ համարվում է նոր հեռնկարային ուղղություն այս ոլորտում։
Գյուղական տուրիզմ հասկացությունը հաճախ համեմատվում է ագրոտուրիզմ հասկացության հետ, սակայն գյուղական տուրիզմի երևույթի նշանակությունը անհամեմատ ավելի լայն է։ Գյուղական տուրիզմում սպասվում է հանգիստ գյուղական կյանք,մաքուր օդ, լռություն և բնական արտադրանքներ, հարմարավետ կենսապայմաններ, ընտանեկան մթնոլորտ, ողջամիտ գներ, ավելի մոտիկից փոխհարաբերություն բնության հետ, նոր փորձառություններ ձեռք բերում, ծանոթացում տեղի ավանդույթների հետ, երեխաների զվարճանքի համար արդյունավետ պայմաններ և ժամանցային միջոցառումներ մեծերի հմար): Ագրիտուրիզմը զբոսաշրջության ենթատեսակ է, որը ներառում է գյուղական բնակավայրերի (ֆերմերային) տնտեսություն օգտագործումը: Օրինակ՝ բերքահավաքին մասնակցելը: Ագրոտուրիզմն այս եղանակով հանդես է գալիս որպես գյուղական տուրիզմի ձև: Ագրոուրիզմում՝ տնային տնտեսություն (ֆերմերային տնտեսությունը) համարավում է միաժամանակ և բնակեցման ձև, և զբոսաշրջիկների համար հետաքրքրության հիմնական առարկա:
Էկոլոգիական տուրիզմը – ճանապարհորդության ձև է, որը բարեհաջող կերպով արտահայտվում է շրջակա միջավայրում։ Նման տուրիզմի կազմակերպումը նախատեսված է բնության միջավայրում՝ ունենալով բնության համապատասխան ռեսուրսներ և արժեքներ, ինչպիսիք են ազգային և լանդշաֆտային պարկերը: Էկոտուրիզմը նպատակ ունի իրականացնել զբոսաշրջիկների այցելած տվյալ երկրում բնության և մշակութային արժեքների պահպանություն և պաշտպանություն։
Էկոտուրիզմի երկրները
Էկոտուրիզմի տարածումը մեր օրերում՝ 2024 թվականի բավականին մեծացել է՝ ելնելով շրջակա միջավայրի պահպանության խնդիրներից։ Էկոլոգիական տուրիզմի աշխարհագրությունն առանձնահատուկ է: Միջազգային խոշոր զբոսաշրջային հոսքեր ուղղված զարգացած երկրներից դեպի ավելի զարգացած երկրներ՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա և մի շարք այլ երկրներ առաջատար են այս ոլորտի զարգացման գործում։ Սակայն այսօր ավելի ու ավելի է մեծանում զարգացող երկրների դերն ու նշանակությունը զբոսաշրջության այս ուղղության համար և զարգացած երկրներից ավելի ու ավելի շատ էկոտուրիստներ են ուղարկվում դեպի զարգացող երկրներ, որոնք հիմնականում գտնվում են արևադարձային տարածքներում՝ էկզոտիկ և հաճելի բնության գեղեցիկ համադրությամբ բարենպաստ լայնություններում: Այստեղ առաջատարների թվում են Քենիան, Տանզանիան, Էկվադորը, Կոստա Ռիկան, Նեպալը, ինչպես նաև Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Աֆրիկան:
Էկոտուրիզմը Հայաստանում
Էկոտուրիզմը Հայաստանում բավականաչափ զարգացած է։ Դրա հիմնական վայրերը Հայաստանում, այնպիսի առողջարանային քաղաքներ են,ինչպիսիք են Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիլիջանը։
Հայաստանը յուրահատուկ երկիր է իր ամենատարբերվող բնությամբ և մաքրամաքուր օդով։ ԵՎ զբոսաշրջիկները , և տեղացիները առանձնացնում են մի քանի վայր, որոնք ամենաշատն են համապատասխանում էկոտուրիզմի կազմակերպմանը։ Էկոտուրիզմի կազմակերպումը նախընտրելի է հատկապես Ծաղկաձորում, Դիլիջանում և Ջերմուկում՝ շնորհիվ յուրահատուկ և չկրկնցվող բնության։
Ծաղկաձորը գրավում է իր հմայիչ լեռնային գեղեցկությամբ և դրանց հետ մենանալու բազմաթիվ անզուգական վայրերով։ Այս քաղաքը յուրահատուկ է նաև իր շրջակա օբյեկտներով, բայց քաղաքի գլխավոր զարդարանքը մնում են լեռնային լանջերնը։
Դիլիջանը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլն նաև հարակից երկրներում իր անտառներով, ազգային և լանդշաֆտային պարկերով, որոնք ունեն հսկայական բուժական նշանակություն և ցուցված են մի շարք թոքային և շնչառական հիվանդությունների բուժմանը։Մաքուր լեռնային օդը, սաղարթախիտ անտառները հնարավորություն են տալիս կտրվել քաղաքային եռուզեռից ուամենօրայ անվերջ թվացող խնդիրներից։
Բայց բոլոր դեպքերում, Էկոտուրիզմի կազմակերպման լավագույն վայրը մնում են գյուղական շրջանները։Նրանից յուրաքանչյուրը ունի իրեն բնորոշ յուրահատուկ պատմություն, ավանդույթներ, սովորություններ, իրենց հատուկ ուտեստներ։
Հյուրընկալ տեղաբնակները կստիպեն ձեզ զգալ ամենաջերմ ու հաճելի ակնթարթները և գեթ մեկ րոպե չհիշել հայրենիքում չլինելու փաստի մասին։
Կարելի է ասել, որ գյուղական տուրիզմը գտնվում է զարգացման մակարդակի վրա և Հայաստանը առավելագույնս հարմարեցված է Էկոլոգիական տուրիզմի կազմակերպման և զարգացման համար։
Հայաստանը վայր է անձեռակերտ բնությամբ, բուժական անտառներով, լեռներով, մաքուր օդով, աննկարագրելի տեսարաններով և հիասքանչ ու յուրահատուկ վայրերով։