Հայաստանում կայանալիք միջոցառումները և փառատոնները 2024

Հայաստանում ամեն տարի անց են կացվում զանազան գեղեցիկ փառատոններ և իհարկե 2024 թվականը բացառություն չէ։ Հայերը հարուստ դարերի պատմություն ունեցող և հարուստ մշակույթ ունեցող ազգ են։ Հայերի զարմանահրաշ մշակույթի շնորհիվ Հայաստանում, տարվա ցանկացած պահի, կազմակերպվում են մշակութային միջոցառումներ և տարբեր փառատոներ `լինի դա գարուն, ամառ, աշուն թե ձմեռ: Ամեն տարի անցկացվող փառատոնները և հետաքրքիր միջոցառումները անց են կացվում ոչ միայն Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանում, այլ նաև մեր պատմական Հայաստանի տարբեր անկյուններում։

Հայաստանի Փառատոնները։ Գարուն 2024


5.jpeg 196.55 KB

Գարուն – տարվա այն ժամանակահատվածն է, երբ երկիրը սկսում է ցույց տալ իրեն ավելի վառ գույներով։ Բնությունը նվագում է ավելի աշխույժ երաժշտություն, որը բոլորին պարգևում է լուսավոր և արևային տրամադրություն։ Ինչպես գիտենք գարունը նաև ասոցացվում է սիրո հետ, և Հայաստանում կարծես այն ավելի գունեղ է։ Անգամ գարնան եկած անձրևն է պարգևում լավ տրամադրություն։

Տարվա բոլոր եղանակները Հայաստանում յուրահատուկ գեղեցիկ են։ Հատկապես գարունը, այն տարվա եղանակներից մեկն է, երբ կարծես ամբողջ բնությունն արթնանում է, ծաղկում են ամենագեղեցիկ ծաղիկները, գալիս է սիրո շունչը, թռչունները իրենց հետ բերում են մի երաժշտություն, որը աշխարհի բոլոր երաժշտություններից լավն է։ Լցվում է բոլորիս օրը սիրով ու ջերմությամբ։ Հավատացեք գարնանը Հայաստանում ամենօրը տոն է։

Գարունը տարվա այն հիանալի ժամանակահատվածն է, երբ բոլորը անպայման պետք է այցելեն Հայաստան, երբ անց են կացվում զանզան, գեղեցիկ միջոցառումներ և փառատոններ, ինչպես ջազի, գինու, տոլմայի և այլ փառատոններն են։

2024 թվականի գարնանը Հայաստանում անց է կացվելու ամենամյա ջազ փառատոնը։ Հայաստանի առաջին ջազ փառատոնը անց է կացվել 1985-86 թվականներին։ Բայց առաջին հայաստանյան միջազգային ջազ փառատոնը տեղի է ունեցել 1998 թվականին։ Այդ օրվանից 2-3 օրյա ջազ փառատոնները անց են կացվում ամեն տարի։

Այսօր Հայաստանում գործում են շատ ջազ ակումբներ, որտեղ կարող եք լիարժեք վայելել Ձեր հանգիստը և լսել բարձրաճաշակ և գեղեցիկ երաժշտություն։ Ջազը հոգու երաժշտությունն է, բաց մի թողեք հնարավորությունը դառնալու այս գեղեցիկ ամենամյա տոնի մի մասնիկը արդեն այս տարի 2024 թվականին։

maxresdefault 4.jpg 117.07 KB


2024 թվականի գարնանը Երևանում ավելի կոնկրետ Սարյան փողոցի վրա արդեն 3-րդ անգամ անց է կացվում մեծամասշտաբ գինու փառատոն։Միջոցառման նպատակը տուրիզմի զարգացումն է Հայաստանում և բացահայտելու, այցելուների համար որ Հայաստանը գինու ամենահին բնօրաններից մեկն է։ Այս տարի գինու փառատոնը անց է կացվելու մայիսի առաջին օրերին։ Մեր հյուրերը կմասնակցեն գինու համտես։ Կկազմակերպվեն գինու պատրաստման դասեր, որտեղ հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես է խաղողից ստանում գինին, այցելուները կծանոթանան, թե խաղողի որ տեսակով է հարուստ Հայաստանը: Փառատոնում կներկայացվի հազարամյա պատմություն ունեցող գինիներ, որոնք երկար տարիների փորձի արդյունք են:

1.jpg 526.12 KB

Ձեր գարնանային ճամփորդությունը դեպի Հայաստան կարող է դառնալ անմոռանալի նաև ի շնորհիվ տոլմայի փառատոնի։ Հայաստանը ձեզ համար կբացահայտի գաստրոնոմիական մշակույթի գաղտնիքները:

Ամենահամեղ ուտեստներից մեկը Հայաստանի տոլման է։ Մեր երկրում ամեն տարի անցկացվում են նաև տոլմայի փառատոններ, որը հանդիսանում է հիմնական և կարևորագույն փառատոնը Հայաստանում։ 2024 թվականին այն անց է կացվելու մայիսի 20-ին Զվարթնոց տաճարի կողքին։

52 6.jpeg 204.54 KB

Մենք կկազմակերպենք Ձեր լիարժեք հանգիստը։ Ձեզ մնում է միայն վայելել։

Ձեր ուղևորությունը դեպի Հայաստան այս գարնանը կթողնի Ձեզ վրա անմոռանալի տպավորություններ և կդաջվի Ձեր հիշողությունների գեղեցիկ անկյուններում ընդմիշտ։

Հայաստանի Փառատոնները։ Ամառ 2024


Ամառ – տարվա հիանալի այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ կազմակերպում են իրենց անմոռանալի հանգիստը։ Տարվա այս ժամանակահատվածը առանձնացել է մնացածից, բոլորը սպասում են հենց ամռանը, երբ սկսվում են արձակուրդները և մարդիկ սկսում են ճամփորդել և բացել իրենց համար գեղեցիկի նոր աշխարհներ։

Մենք մեծ սիրով կկազմակերպենք Ձեր անմոռանալի ուղևորությունը և հանգիստը հենց Հայաստանում։ Հայաստանում անց են կացվում ամռանը շատ փառատոններ ինչպիսիք են մեղրի և հատապտուղների, շոկոլադի, խորովածի փառատոնները, Վարդավարի տոնը, հայկական տարազի փառատոնը, երաժշտական փառատոն Սևանալճի վրա և այլն։
8.jpg 699.7 KB
Էկոտուրիզմի բոլոր սիրահարների համար, Արտավան գյուղում անցկացվում է էկոտուրիզմի փառատոն։ Փառատոնի շրջանակներում նախատեսվում են տարբեր միջոցառումներ, ներառյալ համերգային ծրագրեր, ուտեստների համտեսում, արշավներ, թիթեռի դիտում, կենդանիների դիտում, բուսաբանական շրջագայություն, արշավ, հեծանվավազք և այլն: Փառատոնի նպատակն է տուրիզմի առաջմղումը, հիմնականում էկոտուրիզմի առաջմղումը Հայաստանում։

1568299723682950039 ECO.jpg 49.33 KB

Վարդավառը ամառվա մեկ այլ փառատոն է՝ «վարդերի փառատոն»․ հայկական ավանդական փառատոն՝ ի պատիվ Տիրոջ Վերափոխման: Այն նշվում է Սուրբ Զատիկից 14 շաբաթ անց և հայտնի է իրար ջրելով վարդի թերթիկներով։ Սա Հայաստանում անցկացվող ամենաուրախ տոներից է։

12.jpg 528.28 KB

Հայաստանը հարուստ է համեղ մրգերով և հատապտուղներով, այդ իսկ պատճառով այստեղ անցկացվում են ձմերուկի, ազնվամորու և հապալասի փառատոներ:

Ձմերուկի փառատոնը երևանյան ամենագեղեցիկ, համեղ և "ձմերուկային" փառատոններից մեկն է։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է Կարապի լճում։ Այն դառնում է ավելի գունեղ զվարճալի խաղերի և տարատեսակ մրցույթների շնորհիվ։ Մասնակիցները կարող են ականտես լինել, թե ինչպես են վարպետները գեղեցիկ կտրում ձմերուկները։

13.jpg 112.03 KB

Կազմակերպեք ձեր շրջագայությունը Հայաստան ամառային փառատոների ընթացքում և միացեք 2024 թվականի ամենաաղմկոտ փառատոներին և զգացեք հայկական մրգերի և հատապտուղների իրական համը: Կազմակերպեք ձեր շրջագայությունը Հայաստան ամառային փառատոների ընթացքում և միացեք 2024 թվականի ամենահյութալի փառատոներին և զգացեք հայկական մրգերի և հատապտուղների իրական համը:

Հայաստանի Փառատոնները։ Աշուն 2024


Աշուն երևի թե ամենագեղեցիկ տարվա եղանակներից մեկը։ Աշունը իր հետ բերում է վառ գույներ, որը և հաղորդում է մարդկանց վառ և ուրախ տրամադրություն։ Կարծես բոլորի տան պատուհաններից այն կողմ բացվում է հրաշքնեով լի աշխարհը։ Ինչպես գրել է Ալբերտ Կամյուն՝ Աշունը երկրորդ գարունն է, երբ ամեն մի տերև մի ծաղիկ է։

Հայաստանի աշունը տարբերվում է, իր տաք եղանակով։ Ամենահարմար եղանակներից մեկն է բացահայտելու Հայաստանը։

Հենց այս ժամանակահատվածում անց են կացվում զանազան հետաքրքիր և գեղեցիկ միջոցառումներ, ինչպիսիք են գինու փառատոնը Voskehat Wine Fest, ձկան փառատոնը Eco Fish Fest, գաթայի փառատոնը, Էրեբունի Երևանի տոնը, թեյի և սուրճի փառատոնները։

gata-festival-armenia 2.jpg 91.78 KB
Էրեբունի Երևան - այս օրը անխտիր բոլորը դուրս են գալիս իրենց տներից և տոնում են մեր սիրելի վարդագույն և արևոտ Երևանի տոնը։Առաջին անգամ Երևանի տոնը նշել են 1968 թվականին, երբ Երևանը դառնում էր 2750 տարեկան, սակայն հետո դադարեցվեցին Էրեբունի Երևանի տոնը նշելու ավանդույթը։ Սակայն 1998 թվականից սկսած ամեն տարի մեծ շուքով նշում ենք մեր հարազատ քաղաքի տոնը։

14.jpg 122.3 KB

Բոլոր նրանց ովքեր գինու սիրահար են հրավիրում ենք 2024 թվականի աշունը անցկացնել Հայաստանում։ Այս տարի Հայաստանում անց են կացվելու 3 գինու փառատոններ – Աշտարակում, Արցախում և Արենիում։

Մեր հյուրընկալ, արևոտ և տաք երկիրը մեծ սիրով սպասում է Ձեզ։ Իսկ Concierge Travel Armenia- ն կկազմակերպի Ձեզ համար հեքիաթային և անմոռանալի հանգիստ տարվա ցանկացած ժամանակահատվածում։