Քայլարշավներ և շրջագայություններ Հայաստանում

1.jpg 111.79 KB

Արշավներն ու էքսկուրսիաները լավագույն միջոցն են այս զարմանալի, հնագույն և գունագեղ երկրի` Հայաստանի գեղեցկությունը բացահայտելու համար: Հայաստանի ամեն մի քաղաքի ամենափոքր և գեղատեսիլ փողոցներով քայլելիս կարող եք իսկապես տեսնել այս երկրի շքեղությունն ու գույնը, զգալ ջերմ մթնոլորտը, զրուցել տեղացիների հետ և բացահայտել բոլորովին այլ` իրական աշխարհը:


Քայլարշավների և շրջագայությունների լավագույն ուղղությունները


3.jpg 140.22 KB

Յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքն իր սիրտն է, և Երևանը նույնպես բացառություն չէ:

Երևանով զբեսնելիս կկարողանաք լսել մայրաքաղաքի սրտի զարկը՝ զբոսնելով քաղաքի կենտրոնական փողոցներում, օրինակ՝ Հանրապետության հրապարակում, որտեղ երգող շատրվանները կլրացնեն Ձեր զոսանքը և կտան նոր գույներ նրան։ Հյուսիսային պողոտայով, որտեղ գեղեցիկ կառույցները կգրավեն Ձեր սրտերը։ Կասկադով, որտեղ կարող եք բարձրանալ կարծես թե ամենաբարձր կետին և վայելել Երևանի գեղեցկությունը ամբողջությամբ և զգալ, թե ինչպես եք պահում Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, ձեռքի ափի մեջ, կբացահայտեք Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի, ամեն մի գողտրիկ անկյուն:

Որտեղ, եթե ոչ Հայաստանի մշակութային մայրաքաղաքում, կարո՞ղ եք զգալ հայկական ոգին:

Գյումրին Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, որտեղով զբոսնելիս ակամա սիրահարվելու եք այս գեղեցիկ քաղաքին: Սա այն քաղաքն է, որը հայ ժողովրդին տվել է մեծ բանաստեղծներ, չեմպիոններ և այնպիսի փայլուն դերասաններ, ինչպիսիք են Ֆրունզիկ Մկրտչյանը: Սովետահայ ֆիլմերի երկրպագուները կարող են քայլել փողոցներով, որտեղ նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մեր մանկության տանգոն», վերադառնալ 1980-ականներ և զգալ անցյալի ոգին:

Հայաստանի այս երկու մայրաքաղաքները զբոսաշրջային շրջագայությունների հիմնական ուղղություններն են, երկու մայրաքաղաքներ, որոնք կգրավեն ձեր սրտերը։ Այս քաղաքները կստիպեն Ձեզ, որ նորից ու նորից վերադառնաք` բացահայտելու Հայաստանի դեռևս լրիվ չբացահայտված գեղեցկությունը:

Ճանապարհորդեք Հայաստան, կազմակերպեք զբոսանքներ երկրի ամենագեղեցիկ քաղաքներում, արշավներ դեպի ամենաբարձր լեռներ և շրջագայություններ դեպի ամենահին վանքեր:

Հայաստանը փոքր երկիր է՝ շատ գեղեցիկտեսարժան վայրերով:

Թրեքինգը Հայաստանում


2.jpg 169.67 KB

Հայաստանը լեռնային երկիր է, որը իդեալական է թրեքինգի և արշավների համար, այն գեղեցիկ բնություն ունեցող երկիր է` կանաչ անտառներ, մեծ ձորեր և բարձր լեռներ: Միայն թրեքինգի շնորհիվ կարող եք միաձուլվել բնության հետ, զգալ նրա ամբողջ ուժն ու հզորությունը:

Թրեքինգի համար ամենագեղեցիկ վայրերից մեկը Դիլիջանի անտառներն են, որոնք շրջապատում են Դիլիջանի արգելոցը և տանում են դեպի հինավուրց վանքեր, սա մի վայր է, որտեղ դուք կարող եք անցկացնել հիանալի արշավ` վայելելով վայրի բնությունը և միաժամանակ այցելել Հայաստանի կախարդական վանքերը:

Անտառային բնություն ունեցող և գեղեցիկ գետերով լեռնային Հայաստանը պարզապես ստեղծված է թրեքինգի համար, որտեղ դուք կարող եք անցկացնել անմոռանալի ժամանակ` քայլելով երկրի առավել աներևակայելի գեղեցիկ վայրերում, շնչել մաքուր օդ, լսել ջրի ձայնը և զգալ այն հանգստությունը, որը փոխանցում է բնությունը:

Թրեքինգի և արշավների իրական դրախտ է Որոտանի լեռնանցքը, որը Հայաստանի ամենագեղեցիկլ վայրերից մեկն է: Որոտանի կիրճը համարվում է Սյունիքի իսկական մարգարիտ,այստեղ է նաև գտնվում Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Տաթևի վանքը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին հենց գտնվում է Տաթևում, որն ընդգրկված էր գինեսի ռեկորդների գրքում` Տաթևի թևեր անունով։ Այն միացնում է այս կիրճի երկու ափերը` եզակի իր զարմանալի գեղեցկությամբ:

Հայաստանը իսկապես եզակի լանդշաֆտների երկիր է, և յուրաքանչյուր ուղևորություն դեպի Հայաստան ցանկացած ուղղություն լի կլինի պայծառ ու հիշարժան պահերով:

Նաև լեռնային Հայաստանը կատարյալ է լեռնային արշավների համար, քանի որ Հայաստանը բարձր լեռների երկիր է, որի գագաթները արժե նվաճել, քանի որ այնտեղից դուք կարող եք վայելել Հայաստանի գեղատեսիլ տեսարանը: էքստրեմալ շրջագայությունները, կլրացնեն Ձեր հանգիստը և կպարգեվեն մեծ ադրենալին։

Արշավների, զբոսանքների,շրջագայությունների և թրեքինգի շնորհիվ կարող եք բացահայտել Հայաստանի ողջ գեղեցկությունը, քանի որ այն թաքնված է լեռնային բնության մեջ և փողոցների թաքնված, փոքրիկ անկյուններում:


Ի՞նչ է հարկավոր վերցնել քայլարշավի ժամանակ


Արշավները լավագույն շրջագայության տեսակներից մեկն է `լեռնային շրջաններ և խիտ անտառներով զբոսնելու, թրեքինգի միջոցով կարող եք բացահայտել բոլոր վայրերի բնական գեղեցկությունները:

Կախված նրանից, թե քանի օր եք կազմակերպում ձեր ուղևորությունը, հարկավոր է ձեզ հետ ունենաք.

  1. Ճանապարհորդական պայուսակ, որի ծավալը փոխվում է ՝ կախված օրերի քանակից:
  2. Առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաներ։
  3. Մթերք և ջուր
  4. Կերակուր պարտաստելու համար սպասք
  5. Վրան, քնապարկ, գորգ
  6. Լապտեր, որը կլուսավորի ձեր գիշերային ճանապարհը
  7. Տաք հագուստ (երեկոյան այս վայրերում ցրտում է)

Ձեր ուղևորությունը դեպի Հայաստան կդառնա ավելի հիշարժան, երբ գիշերով այդ հրաշալի վայրերում կարող եք վառել խարույկ և նստել խարույկի շուրջ, պատմել միմյան հետքրքիր պատմություններ այդ քանի որ Հայաստանը լեգենդների երկիր է, և յուրաքանչյուր ուղևորություն, շրջագայություն, թրեքինգ,կամ ուղղակի զբեսանքը կօգնի ձեզ բացահայտել այս պատմական երկրի բոլոր գաղտնիքները:

Ճանապարհորդեք դեպի Հայաստան և զգացեք իրական բնական գեղեցկությունը: