Ձիով շրջագայությունը Հայաստանում ակտիվ հանգստի մեկ այլ հրաշալի տեսակ է:
Ձին աշխարհի ամենախելացի, ընկերասեր և ամենագեղեցիկ կենդանիներից մեկն է:
Ձիասպորտը, որը ծառայում էր որպես արագ տեղաշարժ մի վայրից մյուս վայր, հետզհետե վերածվեց սպորտային և ակտիվ զբոսաշրջության: Ակտիվ հանգստի այս տեսակը կարող է համարվել նաև ակտիվ տուրիզմի տեսակ, քանի որ ցանկացած շփում ձիու հետ, առանց անվտանգության նախազգուշական գործողությունները չկորցնելով, կարող է վնասվածքների պատճառ դառնալ, և այդ պատճառով էլ անհրաժեշտ է միշտ հետևել անվտանգության բոլոր միջոցառումներին ՝ ակտիվ հանգստի ընթացքում:
Բոլորը չէ որ տեղյակ են, որ ձիով շրջագայությունը կարող է ունենալ նաև բուժական ձև և օգնել վերականգնել ստորին վերջույթների շարժունակությունը: Մարդիկ, հինավուրց ժամանակներից, հավատում են, որ ձիավարությունը ուժեղացնում է ամբողջ մարմինը, և այժմ բժիշկները նաև հավաստում են, որ ձիով զբեսանքը կարծես հույզերի մի մեծ ալիք է և ազատվում է սթրեսից:
Կազմակերպեք ձեր հանգիստը Հայաստանում և վայելեք ձիով զբոսանքը, որը ձեր շրջագայությունը կլրացնի պայծառ պահերով և կբացի ձեզ համար բոլորովին այլ՝ նոր և հիանալի աշխարհ, որտեղ դուք կցանկանաք վերադառնալ մեկ անգամից ավելի, քանի որ այստեղ Ձեր հավատարիմ ընկերները կսպասեն ձեզ:
Ձիարշավային շրջագայություններ Գառնիում
Եթե ձիով շրջագայությունը Ձեր նախընտրած ակտիվ հանգստի տեսակն է և չեք ուզում հեռանալ քաղաքից, ապա մենք պատրաստ ենք այն կազմակերպել հենց քաղաքում։
Կազմակերպեք ձեր ձիով շրջագայությունը դեպի Գառնիի կիրճը, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքից մի քանի րոպե հեռավորության վրա և անմոռանալի ժամանակ անցկացրեք` վայելելով այս հնագույն և աներևակայելի գեղեցիկ երկրի բնության գեղեցիկ լանդշաֆտներն ու կախարդական գեղեցկությունը։
Ձիով արշավները հնարավորություն են տալիս միաձուլվել բնությանը և բացահայտել նրա բոլոր շքեղությունը, և Հայաստանը ՝ որպես գեղատեսիլ բնություն ունեցող երկիր, իդեալական է ակտի հանգստի այս տեսակի համար:
Ձիարշավային շրջագայություններ Ենոքավանում
Ենոքավանը հիանալի գեղեցիկ գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում, որտեղ բնությունը բացվում է իր բոլոր շքեղությամբ:
Ձիով շրջագայություններ Ենոքավանում, կախված ձիավարության մակարդակից, կարող են կազմակերպվել դաշտերում, լեռներում և ձորերում, այն վայրերը, որտեղ հասարակ ժամանցից ձիավարելը կարող է վերածվել ակտիվ տուրիզմի հետաքրքիր ձևի:
Բացահայտեք Հայաստանի լեռնային բնությունը և լրացրեք ձեր ուղևորությունը վառ գույներով և անմոռանալի պահերով:
Շրջագայություն, որը կմնա ձեր հիշողության մեջ հավերժ։
Ձիարշավային շրջագայություններ Դիլիջանում
Դիլիջանը Հայաստանի հյուսիսում գտնվող ամենագեղեցիկ քաղաքն է, որը շրջապատված է ազգային պարկի անտառներով `գեղեցիկ բնություն, որտեղ ցանկացած ձիավարություն, արշավ և շրջագայություն կդառնա անմոռանալի արկած:
Դիլիջանը Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, որը հայտնի է իր զարմանահրաշ բնությամբ, մի քաղաք, որտեղ ոչ միայն ձիով զբոսնելը, այլև քաղաքով շրջագայությունը կպարգևի շատ դրական հույզեր:
Այս քաղաքում յուրաքանչյուր շրջագայություն կդառնա հիշարժան և հավատացեք Դուք կսիրահարվեք Հայաստանին հավերժ։
Ձիարշավային շրջագայություններ Սիսիան քաղաքում
Սիսիանը Հայաստանի մեկ այլ կախարդական գեղեցիկ քաղաք է, որը տեղակայված է Սյունիքի մարզում և ունի եզակի բնական գեղեցկություն, որը կարող եք վայելել ձիով շրջագայությունների ժամանակ: Քաղաքի աննկարագրելի գեղեցիկ շրջագայությունը կդարձնի ձեր ձիավարությունը ավելի հիշարժան։ Այս գեղատեսիլ քաղաքից ոչ հեռու կան Քարահունջը և Շակի ջրվեժը` Հայաստանի երկու գանձերը, որը պետք է այնպայման այցելել։
Ձիարշավային շրջագայություններ Երևանում
Հենց Հայաստանի մայրաքաղաքում, կարող եք նաև ձիով շրջել։
Ձիով զբոսանքը օգնում է զվարճանալ, վայելել բնական գեղեցկությունը, զարմանալի լանդշաֆտներ և լուծվել լեռների, ձորերի, այգիների և անտառների շքեղության մեջ, օգնում է ամբողջ մարմնին ամրապնդել և լավ ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա։
Ակտիվ հանգստի իդեալական տեսակ, որը իդեալական է լեռնային Հայաստանի համար - երկիր, որտեղ յուրաքանչյուր անկյուն անակնկալներ է մատուցում իր գեղեցկությամբ:
Ճանապարհորդե՛ք Հայաստանով մեկ և բացահայտե՛ք այս հնագույն երկրի անզուգական գեղեցկությունը: