Լեռնային տուրիզմը Հայաստանում

Լեռնային տուրիզմը լեռնային երկրում – Հայաստանում:


Մարդը՝ լինելով միակ արարածը, ով ունակ է մտածել և իր մտքերը ուրիշներին փոխանցել, հազարամյակներ շարունակ ձգտել է բացահայտել աշխարհի բոլոր թաքնված անկյունները:

Նորն ու անհայտը բացահայտելու ձգտումը մարդուն մղել է առաջ, և այսօր՝ հազարամյակներ անց, այլևս չկա երկրի վրա անգամ մեկ տեղ, որտեղ մարդը ոտք չի դրել: Եվ հենց այդ ձգտումն էլ սկիզբ է դրել ակտիվ զբոսաշրջությանը. բոլոր քաղաքների տեսարժան վայրերը ուսումնասիրելուց հետո մարդը սկսել է լեռներ մագլցել` բացահայտելու համար, թե ինչ է թաքնված լեռան գագաթին, և մարդուն այնքան է դուր եկել մագլցելու ընթացքը, որ այն վերածվել է զբոսաշրջության հատուկ տեսակի, իսկ ոմանց համար նույնիսկ սպորտի:

mountains-1024x576.jpg 51.13 KB


Հայաստանում լեռնային տուրիզմը ակտիվ զբոսաշրջության ամենատարածված տեսակն է, քանի որ այն զարմանահրաշ լեռների երկիր է, որոնք ստեղծված են լեռնագնացության համար:

Էքստրիմալ զբոսաշրջության այս տեսակը Հայաստանում արդեն ունի դարերի փորձ.հայկական լեռնագնացության պատմությունը սկսվել է դեռևս 1829 թ.-ին Արարատ լեռան գագաթի նվաճումով:

Լեռնային Հայաստանը լեռների, ժայռերի, քարերի, խոր կիրճեր և լեռնաշղթաների երկիր է` կատարյալ դրախտ ակտիվ զբոսաշրջության սիրահարների համար:

Ճանապարհորդությունը Հայաստանում Ձեզ համար կբացահայտի նոր բարձունքներ, որոնք արժե նվաճել:

Հայաստանի լեռների նվաճումը


Հայաստանը բարձր և գեղեցիկ լեռների երկիր է

Լեռնային տուրիզմը ակտիվ զբոսաշրջության ամենապահանջված տեսակներից մեկն է Հայաստանում՝ հետևյալ լեռնային գագաթների շնորհիվ

1. Արագած – Հայաստանի ամենաբարձր լեռը, որի բարձրությունը կազմում է 4090 մ:

Արագածը հրաբխային քառագագաթ լեռ է Հայկական լեռնաշխարհում, որն ունի մի քանի փոքր սառցադաշտեր:

Արագած լեռան շուրջը պտտվում են բազում լեգենդներ, և համաձայն դրանցից մեկի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ամեն գիշեր բարձրանում էր Արագածի գագաթին՝ աղոթելու, և նույնիսկ գիշերով նրա ճանապարհը լուսավորում էր երկնքից առանց որևէ լարի կախված լամպը:

Լեգենդը պնդում է, որ նույնիսկ այսօր այդ լամպը դերևս լուսավորում է Արագածի ճանապարհը, բայց միայն ընտրյալները կարող են այն տեսնել:

Արագած լեռան մագլցումը անմոռանալի կդարձնի Ձեր ճանապարհորդությունը Հայաստանում:

aragats-1024x576.jpg 139.25 KB


2. Արարատ – Հայաստանի խորհրդանիշներից մեկը:

Համաձայն լեգենդի՝ ժամանակին Արարատն ու Արագածը շատ սիրով քույրեր են եղել։ Մի օր նրանց մեջ վեճ է սկսվել, քանի որ նրանք ցանկանում էին իմանալ, թե ով է իրենցից ավելի բարձր ու գեղեցիկ։ Մարութա լեռը փորձում է հաշտեցնել քույրերին, սակայն անկարող լինելով խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ նրա անեծքն ի կատար է ածվում, և Մասիսն ու Արագածն այնպես բաժանվում են միմյանցից, ու այլևս երբեք չեն հանդիպում։

Կազմակերպե՛ք ձեր լեռնային ճանապարհորդությունը դեպի Հայաստան և պարզե՛ք, թե որ լեռն է ավելի բարձր ու գեղեցիկ:

ararat-1024x576.jpg 153.08 KB


 
3. Խուստուփ – Խուստուփ-Կատարի ամենաբարձր լեռը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում: Գագաթի բարձրությունը կազմում է 3206 մետր: Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։ Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը:

Լեռնային տուրը Հայաստանում չի կարող չներառել Խուստուփ լեռան մագլցումը:

khustup-1024x576.jpg 159.09 KB

4. Աժդահակ – Հայաստանի ամենագեղեցիկ լեռնագագթներից մեկը, որն ունակ է հիացնել և զարմացնել իր գեղեցկությամբ:

Աժդահակ – լեռնագագաթ, հանգած հրաբուխ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում: Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։

Լեռնագագաթից բացվում է Արարատի, Արագածի, Արա լեռան, Սևանա լճի, Գեղամա լեռնաշղթայի և Կոտայքի մարզի անզուգական տեսարան:

Տուրը, որը ներառում է Աժդահակ լեռան մագլցումը, ոչ միայն արկածներով լի կլինի, այլև կզարմացնի Ձեզ գեղեցիկ տեսարաններով:

azhdahak-1024x576.jpg 115.92 KB

5. Արայի լեռ – հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում, Քասաղ և Հրազդան գետերի միջև։

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության Արայի լեռան ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով, դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան։

Ճանապարհորդությունը դեպի լեռնային երկիր` Հայաստան, կդառնա Ձեր կյանքի ամենահիշարժան ուղևորություններից մեկը, որը լի կլինի Հայաստանի լեգենդներով։

araler-1024x576.jpg 93.49 KB

6. Գութանասար – հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Գութանասարի լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։

Հայաստանի յուրաքանչյուր լեռնագագաթ ունի իր ուրույն գեղեցկությունը:

Հայաստանը հենց այն երկիրն է, որտեղ ակտիվ տուրիզմի յուրաքանչյուր տուր հագեցած է արկածաներով և վառ գույներով:

gutanasar-1024x576.jpg 128.09 KB

Հայաստանի լեռնային հանգստավայրեր


Հայաստանը, լինելով լեռնային երկիր, հայտնի է մի շարք լեռնային հանգստավայրերով. դրանցից են Ծաղկաձորը, Ջերմուկը և Սևանը:

Ծաղկաձորը փոքրիկ քաղաք է, որը հայնտնի է որպես հանգստյան գոտի, որտեղ Ձեզ հնարավորություն կընձեռվի բարձրանալ լեռան գագաթին ճոպանուղիով և մեծ արագությամբ ցած իջնել դահուկավարելով: Այս հանգստավայրի հիմնական առանձնահատկությունը բարենպաստ կլիման և հիասքանչ բնությունն է:

Իդեալական լեռնային հանգստավայր՝ արկածային տուրի համար:

jermuk-1024x576.jpg 177.37 KB

Ջերմուկը ևս մեկ գեղեցիկ լեռնադահուկային հանգստավայր է Հայաստանում, որը ոչնչով չի զիջում Ծաղկաձորին: Այստեղ ևս կարող եք դահուկավարել և միաժամանակ վայելել այս կախարդական գեղեցիկ քաղաքի տեսարժան վայրերը:

Սևանը գեղեցիկ լեռնադահուկային հանգստավայր է, որտեղ ևս կարող եք ակտիվ զբոսաշրջության տուրեր անցկացնել:

Այս լեռնային հանգստավայրը դեռևս որոշակիորեն զիջում է նախորդ երկուսին, բայց ունի լեռնային Հայաստանի լավագույն հանգստավայրեից մեկը դառնալու բոլոր հեռանկարները:

Հայաստանը երկիր է, որտեղ լեռնային տուրիզմի սիրահարները կարող են անմոռանալի ժամանակ անցկացնել:

Քայլարշավ Հայաստանի լեռներում


hiking-1024x576.jpg 146.53 KB


Լեռնային քայլարշավի նպատակը բնական խոչընդոտների հաղթահարման համար մարդկային հմտությունների կատարելագործումն է:

Հայաստանը լեռնային երկիր է` գեղեցիկ բնությամբ և բարենպաստ կլիմայով, որի շնորհիվ Հայաստանում լեռնային քայլարշավը հնարավոր է դառնում տարեկան գրեթե 7-8 ամիս:

Հայաստանում լեռնային քայլարշավի ամենակատարյալ ժամանակը օգոստոսն է, երբ դեռ զգում ես արևի ջերմությունը, բայց և արդեն փչում է զով քամին` ստիպելով զգալ աշնան շունչը:

Լեռնային քայլարշավը կլրացնի Ձեր լեռնային տուրը Հայաստանում և Ձեր ճանապարհորդություն լի կլինի վառ և հիշարժան պահերով:

Լեռնային երկիր – Հայաստանը հիացնում է բարձր լեռներով և գեղեցիկ լեռնային հանգստավայրերով, վերածելով այն իսկական դրախտի ակտիվ զբոսաշրջության սիրահարների և գեղեցկությունը գնահատողների համար։