Երևանի այն թանգարանները, որոնք անհրաժեշտ է այցելել

Հայաստանը պատմական երկիր է, որն ունի դարավոր պատմություն, եզակի մշակույթ և զարմանալի արվեստ: Այս հնագույն երկրի մայրաքաղաքը Երևանն է, որը շուրջ 29 տարի հին է Հռոմից, այն հայտնի է նաև իր բազմաթիվ թանգարաններով:

Ամեն մի թանգարան Երևանի իր մեջ պահպանում է գանձերի մի մեծ աշխարհ։

Հայաստանի Պատմության թանգարան


1.jpg 118.85 KB


Հայաստանի պատմության թանգարանի առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը: Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով։ Կոչվել է Ազգագրականմարդաբանական թանգարան-գրադարան:
Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Բացվել է այցելուների համար 1921թ. օգոստոսի 20-ին կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.) կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

Այցելեք այս զարմանահրաշ թանգարան և բացահայտեք նրա ամեն մի մասնիկը:

Հին ձեռագրերի թանգարան – Մատենադարան


2.jpeg 314.77 KB


Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուրպատմական ինստիտուտ։

Մենք մեծ սիրով կբացահայտենք Ձեզ համար Մատենադարանի ամեն մի գաղտնի անկյուն։

Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարան


3.jpg 123.82 KB


«Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց՝ բնակության և թանգարանի համար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով թանգարանը բացվեց միայն 1991 թվականի հունիսին, Փարաջանովի մահից մի տարի անց։

Թանգարանի հիմնադիր տնօրենը Զավեն Սարգսյանն է։ Թանգարանը Երևանի մշակութային կենտրոններից մեկն է, հայտնի է իր ցուցահանդեսներով, հրապարակումներով, պատվավոր ընդունելություններով՝ ներառյալ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերին։ Պաուլո Կոելիո, Վիմ Վենդերս, Միքայել Վարդանով, Տոնինո Գուերա, Էնրիկա Անտոնինի, Ատոմ Էգոյան, Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո, Եվգենի Եվտուշենկո, Արնոլդ Ռյուտե, Վալդաս Ադամկուս, Տարյա Հալոնեն, Դոնալդ Կնուտ այս և այլ հայտնի մարդիկ այցելել են թանգարան։

Այցելելով Սերգեյ Պարազդանովի տուն-թանգարան, կարող եք նաև տեսնել նրա անձնական իրերը և վայելել նրա Թբիլիսիի տան մթնոլորտը:

Հայոց ցեղասպանության թանգարան


4.png 562.87 KB


Հայոց ցեղասպանությունը ցավալի և անվիճելի փաստ է:

«Ցեղասպանություն» տերմինը գալիս է հունարեն բառերի միաձուլումից, ինչը նշանակում է ցեղի ոչնչացում:

Հայոց ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության կոտորածն է: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է Երևանում:

Թանգարանը կառուցված է Ծիծեռնակաբերդի բարձրունքում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրից ոչ հեռու: Այն երկհարկանի է: Երկրորդ հարկում գտնվում է ցուցասրահը, իսկ առաջին հարկում` գրադարանը, փաստաթղթերի պահոցը, հանդիպումների դահլիճը և հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող գիտահետազոտական կենտրոնը: Մշտական ցուցադրության նմուշների թվում են փաստաթղթեր, լուսանկարներ, նահատակների անձնական իրեր:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան


5.jpeg 156.98 KB


Սիրով հրավիրում ենք Ձեզ աշխարհահռչակ կոմպոզիտոր,հայ ժողովրդի մեծ զավակ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Այստեղ Դուք կարող եք ըմբոշխնել մաեստրոյի անմահ երաժշտության հոգեզմայլ հնչյունները,ճարտարապետական յուրահատուկ ոճով և ինքնատիպությամբ աչքի ընկնող ցուցասրահներում և հուշատանը կարող եք տեսնել հազվագյուտ և բացառիկ արժեք ներկայացնող ցուցանմուշներ, որոնք կպատմեն Ձեզ մեծ արվեստագետի ու քաղաքացու բեղուն ու իմաստալից կյանքի անվանի մարդկանց հետ հետաքրքիր հանդիպումների, հիշարժան դեպքերի,իրադարձություննեի մասին:

Այստեղ Ձեզ սպասում են նաև հաճելի անակնկալներ` համերգային կատարումներ, ժամանակավոր ցուցադրություններ,անվանի մարդկանց հետ հանդիպումներ: Ցանկացողները կարող են օգտվել թանգարանի ծառայություններից (համերգասրահի վարձակալություն տարբեր միջոցառումների համար, համաշխարհային դասական երաժշտության ունկնդրումներ և ֆիլմերի դիտումներ ձայնադարանում):

Կարող եք օգտվել նաև թանգարանի գրադարանի և արխիվի նյութերից:


Սարյանի տուն-թանգարան


6.jpg 262.13 KB


«Շատ ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»։

Իր ապագա տուն թանգարանի մասին այսպես է գրել Մարտիրոս Սարյանը դեռևս 1927 թվականին՝ արվեստաբան Ռուբեն Դրամբյանին ուղղված իր նամակներից մեկում:

Այդ տարիներին դա թվում էր անիրագործելի երազանք։ Սակայն Սարյանն այն բացառիկ ռոմանտիկներից էր, որոնք ի վիճակի էին կյանքի կոչել մեկը մյուսից ավելի խիզախ ծրագրեր։

Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:

Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով:

Բացահայտեք քսաներորդ դարի հայ վարպետի արվեստը Ձեզ համար:


Երևանի ժամանակակից արվեստի թանգարան


7.jpg 46.05 KB


Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1972 թվականին: Խորհրդային Միությունում դա առաջին թանգարանն էր, որը մասնագիտանում էր ժամանակակից արվեստի ոլորտում: Առաջին ցուցահանդեսը բաղկացած էր 1960-ականների աշխատանքներից, որոնք ստեղծվել են Հայաստանի և հայկական սփյուռքի նկարիչների կողմից:

Վերջերս ժամանակակից հայ և արտասահմանյան նկարիչների աշխատանքը լրացրեցին թանգարանի հավաքածուն:

Էրեբունու թանգարան


8.jpg 269.37 KB


Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Թանգարանը կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների: 19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ.Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում բերդի ստորոտից գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:

Ա. Իվանովսկին այսեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված: Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Էրեբունու թանգարանի շենքը ընդօրինակում է Ուրարտական պալատի կառուցումը, իսկ թանգարանի հավաքածուն ներառում է 11,295 հնագիտական տարածք, որոնք պատկանել են Ուրարտական, Աքեմենյան, Հելլենիստական և հայկական վաղ շրջաններին:

Գաֆեսճյան արվեստի կենտրոն


9.jpg 133.08 KB


Գաֆեսճյանի անվան արվեստի կենտրոնը արվեստի թանգարան է Երևանում, որը հիմնադրվել է 2009 թվականին: Արվեստի կենտրոնը հիմնադրվել է ամերիկացի գործարար և հայկական ծագմամբ կոլեկցիոներ Ժերար Լևոն Գաֆեսչյանի կողմից: Թանգարանի հավաքածուն ներառում է հիմնադրի և այլ տաղանդավոր նկարիչների և քանդակագործների անձնական գործեր:

Բացահայտեք Հայաստանի պատմությունն ու մշակույթը` այցելելով գեղեցիկ մայրաքաղաքի է Երևանի թանգարանները: