Հայաստանի ազգային պարկերն և արգելոցները

Հայաստանի ազգային պարկերն ու արգելոցները լրացնում են Հայաստան աշխարհի մոգական գեղեցկությունը: Պարկերից և արգելոցներից յուրաքանչյուրը գեղեցկության գագաթնակետին է հասնում այն պահին, երբ բնությունն արթնանում է ձմռան քնից և կանաչ և վարդագույն գույներով ծածկում շուրջբոլորը, երբ ծառերն ու ծաղիկները սկսում են ծաղկել, և անզուգական գեղեցկությունը նվաճում է նույնիսկ ամենաանտարբեր մարդկանց սրտերը, երբ քայլելով պարկերի արահետներով, Ձեզ գտնում եք բազմադարյա ծառերի ստվերի տակ, որոնք ապահովում են զովությունն ու թարմությունը: Միայն կանաչապատ պարկերում է հնարավոր տեսնել, թե ինչպես են ծառերի գունագեղ տերևները լրացնում պարզ կապույտ երկնքի կախարդական տեսարանը:

Հայաստանը զարմանահրաշ երկիր է` հիանալի պարկերով և արգելոցներով, որոնք զարմացնում և հիացնում են իրենց գեղեցկությամբ:

Խոսրովի անտառ պետական արգելոց


khosrov-state-reserve-1024x576.jpg 124.6 KB


Մեկ անգամ այցելելով Հայաստան՝ Ձեր հիշողության մեջ հավերժ կդաջվի այս կախարդական երկրի գեղեցկությունը:

Այս հրաշք երկրի ամենագեղեցիկ մասերից մեկը Խոսրովի արգելանոցն է, որն ունի շուրջ 1700 տարվա պատմություն և որն հանդիսանում է պետության կողմից պահպանվող ամենահին տարածքներից մեկը: «Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին, ով նպաստել է վերջինիս ստեղծմանը 334-338 թթ.։ Այն ստեղծվել է այդ ժամանակաշրջանի Հայաստանի մայրաքաղաքի` Արտաշատի հարակից տարածքների և նորաստեղծ Դվին քաղաքի բնակլիմայական պայմանների բարելավման նպատակով, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի որոշակի տեսակների պահպանությունն ու հարստացումն ապահովելու համար: Այն ծառայում էր որպես արքայական որսի և ռազմական վարժությունների կենտրոն:

Այսօր «Խոսրովի անտառը» պետության կողմից պահպանվող տարածք է Հայաստանի Արարատի մարզում:

Հայերն ամեն կերպ փորձում են պահպանել բոլոր պատմական հուշարձանները, և հենց դրա շնորհիվ է, որ Խոսրովի արգելոցը 17 դար շարունակ մնացել է գրեթե անփոփոխ:

Շիկահողի արգելոց


2SAYg3oz93TQTt14yoy7tl0QDcc6IEz1wkpVDtpY 2.jpg 146.25 KB


Շիկահողի արգելոց – զարմանահրաշ արգելոց, որը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ մարզում՝ Սյունիքում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում:

Այս արգելոցն կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով:

Այս արգելոցում կան 18 տեսակի բույսեր, որոնք գրանցված են նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում, և մոտ 80 տեսակ՝ Հայաստանի Կարմիր գրքում։

Էրեբունի պետական արգելոց


UEQazPVbwejySfuoQ3vj1G06waNCDwdettwk4l3i 3.jpg 135.08 KB


Էրեբունի պետական արգելոցը Հայաստանի ամենափոքր արգելոցն է: Այն գտնվում է Արարատի մարզում, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք:

Էրեբունի պետական արգելոցը ստեղծվել է 1981 թվականին և զբաղեցնում է 120 հա տարածք կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում:

Չնայած փոքր տարածքի այս արգելոցն ունի հարուստ և բազմատեսակ ֆլորա:

Հայաստանի յուրաքանչյուր պարկ ու արգելոց կախարդական գեղեցկություն ունի:

Դիլիջանի ազգային պարկ


GeudShz2YJUXUiCU7nzjejFg9DrG664x2d5SR6oe 4.jpg 153.75 KB


Դիլիջանի ազգային պարկ – Հայաստանի ևս մեկ հազվագյուտ հարստություններից մեկը։

Դիլիջանի ազգային պարկ ստեղծվել է 1958 թվականին՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի ծառատեսակների պահպանման համար։

Ազգային պարկն ընդգրկում է 102 տեսակի ծառեր, 35 տեսակի կաթնասուներ, սողուններ, 120 տեսակի թռչուններ։

Այս ազգային պարկը Հայաստանի լավագույն և ամենագեղատեսիլ վայրերից մեկն է:

Հայաստանի բնությունը պարզապես հիացնում է:

Սևան ազգային պարկ


jm4C5aXdsJzy3Tw3j27SuKmvrBezBIjJsIy5Cm38 5.jpg 55.84 KB


Սևան ազգային պարկը Հայաստանի չորս ազգային պարկերից մեկն է, որը ստեղծվել է 1978 թ.՝ Սևանա լճի և հարակից տարածքների պահպանման նպատակով:

Պարկի ընդհանուր տարածքը կազմում է 150100 հա, որից 24800 հա է զբաղեցնում ցամաքային տարածքը: Պարկի հիմնական նպատակը հազվագյուտ և վերացող բույսերի և կենդանիների, իրենց բնակավայրերի պահպանությունն ու վերարտադրությունն է, ինչպես նաև մշակութային և պատմամշակութային հուշարձանների պաշտպանությունը:

Հայաստանի յուրաքանչյուր պարկ ունի իր ուրույն գեղեցկությունն ու հմայքը:

Արփի լիճ ազգային պարկ


dZjdwk1MslER2AtXi6ALQozLiFcgQwXXi2TASxZl 6.jpg 104.83 KB


Արփի լիճ ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արփի լճի մոտակայքում։ Ազգային պարկի տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր, որոնցից շատերը պատկանում են Կովկասի և Հայաստանի էնդեմիկ տեսակներին, ինչպես նաև 255 ողնաշարավորներ, որոնցից ավելի քան 10 տեսակը ներառված են ԲՊՄՄ Կարմիր գրքում։ Ամբողջ աշխարհում միայն Հայաստանի Արփի լիճ ազգային պարկում կարելի է հանդիպել Դարևսկու վահանագլուխ իժին:

Այս պարկի նպատակն է պահպանել կենսաբանական բազմազանությունը, բնության բնական հուշարձաններն ու Ախուրյան գետի, Արփի և Արդենիս լճերի շրջակա միջավայրը:

Արփի լիճ ազգային պարկ – Հայաստանի ևս մեկ հարստություն:

Արևիկ ազգային պարկ


GQbFQwjwTVC5tVaNQOox3YRq8KiF67Kb4hXV3V1J 7.jpg 132.45 KB


Արևիկ ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին, և գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Արևիք ազգային պարկի մակերեսը կազմում է 34 400 հեկտար։

Պարկի ստեղծման նպատակն է պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը, հազվագյուտ և վերացող կենդանիների տեսակները: Ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են ավելի քան 1500 տեսակի բույսեր, շուրջ 245 տեսակի ողնաշարավորներ, որոնցից 12-ը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում:

Հայաստանի բնությունը մի հարստություն է, որը չունի իրեն հավասարը: Այն սպասում է հեքիաթային գեղեցկությունը գնահատողներին: