Ամառը Հայաստանում աննկարագրելի գեղեցիկ է և, իհարկե, 2024 թվականն էլ բացառություն չի լինի։
Ովքեր տեսել և զգացել են ձմռան սառնությունը, գիտակցում են, թե ինչ ջերմություն է պահում իր մեջ ամառը, երբ արևը շողում է ամենուրեք, ջերմացնում և ժպիտներ է պարգևում բոլորին։
Եկեք Հայաստան հենց այս տարվա եղանակին և զգացեք ամռան ջերմությունը և շունչը հենց Հասյատանում։
Ինչպե՞ս անցկացնել ժամանակը և ինչո՞վ զբաղվել
Ամռան գալուստով բոլորը սկսում են մտածել միայն հանգստանալու, զարմանալի տեսարժան վայրերի մասին, փորձելով ընտրել առավել հարմար և զարմանալի քաղաք իրենց ուղևորության համար, որտեղ երկար սպասված արձակուրդը պետք է դառնա անմոռանալի:
Մենք հրավիրում ենք Ձեզ հենց Հայաստան, այն երկիր, որը Ձեզ կզարմացնի իր տեսարժան վայրերով, զարմանալի մշակույթով։ Հայաստանը հիանալի վայր է երեխաների հետ հանգստանալու համար։
Հայաստանում Ձեզ սպասում են հետաքրքիր շրջագայություններ երկրի առավել հրաշագեղ անկյուններում, որոնց գեղեցկությունն անմոռանալի է։
Կազմակերպեք ձեր արձակուրդը 2024 թվականի ամռանը հենց Հայաստանում և վայելեք այս երկրի զարմանալի գեղեցկությունը:
Ու՞ր գնալ և ի՞նչ տեսնել
Հայաստանը հանրությանը հայտնի է այն պատճառով, որ այն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, և, համապատասխանաբար, այն նաև հայտնի է որպես եկեղեցիների, տաճարների և վանքերի երկիր: Ուղևորությունը դեպի Հայաստան Ձեր հոգու մեջ անմոռանալի և ծայրաստիճան դրական հուշեր կթողնի։
Հայաստանը հայտնի է նաև իր հրաշալի բնությամբ՝ լեռնային լանդշաֆտներով, կապուտաչյա լճերով և հեքիաթային անտառներով, որոնք հագնում են կանաչ հենց ամռանը։
Բացի վանքերից, եկեղեցիներից և հրաշալի բնությունից, Հայաստանը հայտնի է նաև իր թանգարաններով և մշակութային կենտրոններով, որոնք կլրացնեն Ձեր ճանապարհորդությունը դեպի Հայաստան և կդարձնեն Ձեր 2024 թվականի արձակուրդը անմոռանալի։
Հայաստանի եղանակը ամռանը
Հայաստանում ամառն այն ժամանակն է, երբ օրերն ավելի երկար են, քան գիշերները, և բնությունը ստեղծում է այնպիսի հնարավորություն, որպեսզի բոլորը ժամանակ ունենան վայելելու պայծառ փայլող արևը՝ կազմակերպելով երկարօրյա շրջագայություններ դեպի Հայաստանի հիասքանչ անկյուններ:
Ամռանը եղանակը Հայաստանում ուղակի հեքիաթային է, երբ ուր էլ նայես, ամեն տեղ կանաչ է, գույնզգույն վառ ծաղիկներ, լսվում են թռչունների ձայները և հիանում ես անցորդների անկեղծ ժպիտներով։
Ամառը ամենահարմար ժամանակահատվածն է շրջագայելու համար հենց Հայաստան, քանի որ բնությունը բացահայտվում է իր ամբողջ շքեղությամբ հենց ամռանը՝ Հայաստանի յուրաքանչյուր տեսարժան վայր դարձնելով ավելի գրավիչ:
Կազմակերպեք ձեր 2024 թվականի ամռան արձակուրդը հենց Հայաստանում և ինքներդ ձեզ համար տեսեք վերը նշված բոլորը:
Ամառային տոներ և փառատոներ
Ամառը Հայաստանում տոների և փառատոների ժամանակ է: 2024 թվականի ամռանը կանցկացվեն բազմաթիվ փառատոներ և տոներ, ինչպիսիք են էկոտուրիզմի, շոկոլադի, ձմերուկի, հապալասի, ազնվամորու, մեղրի և հատապտղի փառատոները, Վարդավառի տոնը, խորովածի, տարազի (ազգային տարազ) փառատոնը և շատ ուրիշ տոներ և փառատոներ:
Կազմակերպելով ձեր հանգիստը Հայաստանում` «Տարազ» փառատոնի ընթացքում, 2024 թվականի ամռանը, կարող եք իմանալ հայկական ազգային տարազի մասին և բացահայտել հայկական մշակույթի գաղտնիքները:
«Երևան տարազ փառատոն» - ի շրջանակներում հայ լավագույն դիզայներները ներկայացնում են իրենց աշխատանքները՝ օգտագործելով ազգային տարազի տարրերը: Ամեն տարի ազգային միջոցառման մասնակիցների քանակը ընդլայնվում է:
Այն մարդկանց, ովքեր սիրում են համեղ ուտել, 2024 թվականի ամռանը նունպես հրավիրում ենք Հայաստան, որտեղ կարող եք մասնակցել տարբեր փառատոների, ինչպիսիք են՝ խորովածի, մրգերի և հատապտուների փառատոները։
Ամռան ամենահաճելի տոնը Հայաստանում – Վարդավառի տոնն է։ Վարդավառը, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։
Այս տոնին բոլորը միմյանց վրա լցնում են ջուր, որպես լիության և առատության նշան։ Այս տոնը նույնպես լավ առիթ է երեխաների հետ հանգստի ժամանակ այցելել հենց Հայաստան։
Ձեր հանգիստը Հայաստանում 2024 թվականի ամռանը կդառնա ձեր կյանքի ամենաուշագրավ արձակուրդը՝ շնորհիվ Հայաստանի ամենահամեղ ու զվարճալի տոների:
Ակտիվ հանգիստ
Հայաստանը դրախտային երկիր է նրանց համար, ովքեր սիրում են հենց ակտիվ հանգիստ։
Հայաստանը լեռնային երկիր է, իրական դրախտ ակտիվ հանգստի սիրահարների համար։
Այս անկկարագրելի գեղեցիկ երկիրը հնարավորություն է տալիս կատարել լեռնագնացություն, պարապլան, թռչել օդապարիկով և շատ ու շատ այլ զվարճանքներ: Մնում է միայն ցանկանալ և մենք կկազմակերպենք այն, ինչ գալիս է Ձեր մտքին։
Հանգիստը Հայաստանում Ձեզ հնարավորություն կտա, իրականություն դարձնել Ձեր ամենաանիրական երազանքները։ Դուք կարող եք զգալ լիարժեք հանգստություն միայնակ մնալով բնության հետ։ Եվ մենք Ձեզ մեր կազմակերպած շրջագայություններով կօգնենք։
Հայաստանը փոքր դրախտ է երկրի վրա։ Կազմակերպեք ձեր ուղևորությունը 2024 թվականի ամռանը հենց Հայաստանում և դարձեք այս դրախտի մի մասնիկը:
Եվ, իհարկե, ինչպես առանց նրանց․ Հայաստանի մրգերը
Հայաստանը մի երկիր է, որը հարուստ է պտղատու ծառերով և համեղ, հյութալի մրգերով և հատապտուղներով: Պատահական չէ, որ ամռանը Հայաստանում կան բազմաթիվ մրգերի և հատապտուղների փառատոներ, քանի որ տարվա այս պահին է, որ դուք կարող եք վայելել ծիրանի, ձմերուկի, ազնվամորու, սալորի աննկարագրելի համը:
Վայելեք ամենահամեղ և հյութալի մրգերի համը հենց այս ամռանը Հայաստանում։
Դուք փնտրում եք ամենավառ ու անմոռանալի ուղեվորությունը, որտեղ կլինեք հրաշքի մե՞ջ։
Ուղեվորվեք արդեն այս տարի 2024 թվականին Հայաստան և ստացեք այն ամենը, ինչի մասին երազել եք։