"Տարազ Ֆեստ" փառատոն 2024

Հայկական ազգային հագուստը կրում է հայկական տարազ անվանումը։ Այն անցել է հսկայական պատմություն և միայն 19-րդ դարի սկզբին ստացել է այն տեսքը, որին անվանում են <<տարազ>>։

1560333445788918595 21.jpg 270.25 KB

Ավանդական հայկական հագուստի ներկայիս տեսքը և ոճը ստանալու համար հավաքվել են բեկորներ, հնագիտական պեղումների արդյունքում ստացված նյութեր, հայ պատմաբանների աշխատանքներ, միջնադարյան մանրանկարչության նմուշներ, ճարտարապետական հուշարձանների զարդանախշեր և ստացել են այն տեսքն ու յուրահատկությունը, ինչ գոյություն ունի այսօր և որով հայտնի է ամբողջ աշխարհում։

Հայ ազգային էթնիկ խմբերի բազմազանությունը ու յուրատիպությունը արտացոլվել են հայկական ազգային տարազում և արտահայտվում են նրա յուրաքանչյուր բեկորի և զարդանախշի մեջ։ Տարազները տարբերվում են իրենց ոճային առանձնահատկություններով, ելնելով կտրվածքից, ընդհանուր ուրվագիծից, գույներից, մեթոդներից ու կարելու տեխնիկայից առանձնանում են ազգային տարազի երկու հիմնական տեսակ՝ արևելահայկական և արևմտահայկական։

Ամռանը և գարնանը Հայաստանում անցկացնում են մի շարք հետաքրքիր ու լուսավոր փառատոններ և ազգային տոններ և ամենահետաքրքիր միջոցառումներից իր յուրատիպությամբ առանձնանում է հայկական ազգային հագուստ փառատոնը - Տարազը․ Այն անցկացվում է ամեն տարի Երևան քաղաքում։

5.jpeg 196.55 KB

Սկսած 2015 թվականից, ամեն տարի օգոստոսին, մայրաքաղաքում անցկացվ ամենաժամանակակից տոնը՝《 Yerevan Tarazfest》 փառատոնը, որում լավագույն հայ դիզայներները ներկայացնում են իրենց աշխատանքները՝ օգտագործելով ազգային,ավանդական հագուստի տարրեր: Ազգային միջոցառման ասնակիցների աշխարհագրությունը նույնպես ընդլայնվում է ամեն տարի: Օրինակ ՝ 2016-ին փառատոնն անցկացվել է Ստեփանակերտում, իսկ 2018 թ-ին Իսպանիայի Վիլենա քաղաքի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի վարիչը ժամանել է Երևան՝հատուկ փառատոնին մասնակցելու համար: Փառատոնին մասնակցում են նաև ՀՀ-ում հավատարմագրված ազգային փոքրամասնությունների դեսպանությունները և մշակութային կենտրոնները: Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը, Իսրայելի պետության դեսպանատունը, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, գերմանական մշակութային հասարակական կազմակերպությունը «Թեուտոնիա», «Հայաստանի լեհերի միություն» Պոլոնիան և ուկրաինացիների ֆեդերացիան ներկայացնում են իրենց ազգային մշակույթը և փառատոնը դարձնում միջոցառում բազում աղգերի ու ազգությունների: Փառատոնի ընթացքում յուրաքանչյուրի աշխատանքները ներկայացվում են նաև <<Տերյան>> մշակույթի կենտրոնում, <> - ում Երևանի պատմության թանգարանում։ Փառատոնը անցկացվում է հայկական ազգային երգ ու պարի ներքո։

1560333450705594384 22.jpg 159.87 KB
Փառատոնը բաղկացած է երկու մասից: Միջոցառման առաջին մասում կա ցուցահանդես-տոնավաճառ, երկրորդում` դիզայներների հավաքածուների ցուցադրություն: Փառատոնի ընթացքում իրենց գործերը ներկայացնում են նաև Տերյան մշակութային կենտրոնը, «Տարազ և արվեստի ֆոտոլաբ»֊ը և «Երևանի պատմության թանգարան» -ը: Փառատոնը ուղեկցվում է հայկական ազգային երգերով ու պարերով:

Որտեղ պետք է անցկացվի հայկական ազգային հագուստ՝ տարազին նվիրված փառատոնը


Արդեն առկա են Yerevan Tarazfest 2024 թվականի փառատոնի անցկացման հստակ ամսաթվերը։ Այն կանցկացվի Շիրակի մարզում, 2024 թվականի հուլիսի 11-ին։

Բաց մի թողեք հնարավորությունը տեսնելու եզակի հայկական ազգային տարազը իր ամենաանսովոր կատարմամբ։