Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որն ունի յուրահատուկ և միևնույն ժամանակ հնագույն մշակույթ, և դրա անբաժանելի մասն է ազգային խոհանոցը՝ համեղ ուտեստներով և աղանդերով։ Որտե՞ղ, եթե ոչ Հայաստանում, կարող եք վայելել հայկական տոլմայի, ղափամայի, հարիսայի և այլ հայկական ազգային ուտեստների յուրահատուկ համերը: Որտե՞ղ, եթե ոչ հայկական ռեստորաններում, ձեզ կառաջարկեն հայկական ճաշատեսակներ:
Անկասկած, այլ երկրներում կարող եք համտեսել հայկական ազգային ուտեստներ, բայց դրանք չեն ունենա նույն բույրը, նույն համը, ինչ Հայաստանում, քանի որ հայրենիքը նրանց յուրահատուկ համ է տալիս։
Ձեր ենք ներկայացնում Հայաստանի յուրահատուկ ռեստորաններից 10-ը, որտեղ կարող եք վայելել հայկական խոհանոցի ուտեստներ, աղանդերներ և տարբեր երկրների խոհանոցների յուրահատուկ ճաշատեսակներ և կասկած չկա, որ դրանց համը երկար կմնա ձեր հիշողության մեջ և կստիպի ձեզ կազմակերպել իսկական գաստրոնոմիական տուր Հայաստանով մեկ, որի ժամանակ ձեզ կսպասեն ոչ միայն համեղ ուտեստներ, այլև գինու և կոնյակի համտեսներ, տոլմայի, ձկան, պանիրների, քաղցր սուջուխի պատրաստման վարպետության դասեր և այլն։
Ներքևում կներկայացնենք ԹՈՓ 10 ռեստորանների ցանկը Հայաստանում։
«Լավաշ » ռեստորան/ Lavash
«Լավաշը» Երևանի գունեղ ռեստորաններից է, որտեղ համակցված են համեղն ու առողջարարը։ Այստեղ է, որ կարող եք վայելել ոչ միայն հայկական ազգային համեղ ուտեստներ, այլև թարմ գյուղմթերքներ, քանի որ այս ռեստորանը ստեղծվել է «Ֆերմայից սեղան» հայեցակարգի շրջանակներում։
Նաև «Լավաշ» ռեստորանում կարող եք հետևել հայկական հացի` լավաշի թխման գործընթացին, քանի որ ոչինչ չի գերազանցում վայրկյաններ առաջ թոնրից հանված լավաշի համին: Ճանապարհորդեք դեպի Հայաստան և բացահայտեք Ձեզ համար բոլոր յուրահատուկ և օրիգինալ ռեստորանները այս հրաշալի երկրի։
«Շերեփ» ռեստորան/ Sherep
«Շերեփ»-ը ռեստորանը գտնվում է հենց Երևանի կենտրոնում։ Այս ռեստորանն իր հյուրերին առաջարկում է ճաշատեսակներ տարբեր խոհանոցներից, քանի որ այստեղ հաճախ են հրավիրվում տարբեր երկրների խոհարարներ, ովքեր ունեն Michelin տիտղոսներ, և նրանք հարստացնում են այս ռեստորանի ճաշացանկը։
«Շերեփ»-ը Երևանի լավագույն ռեստորաններից է ոչ միայն օրիգինալ ճաշացանկի, այլև բաց խոհանոցի շնորհիվ, որը հյուրերին թույլ է տալիս հետևել իրենց ուտեստների պատրաստման գործընթացին, ծանոթանալ խոհարարների վարպետությանն ու տաղանդին։
«Պանդոկ Երևան գետափին» ռեստորան/Tavern Yerevan Riverside
«Պանդոկ Երևան գետափին» ռեստորանը Երևանի օրիգինալ ռեստորաններից է, որտեղ դուք կարող եք վայելել բնական գեղեցկությունը մնալով քաղաքում։ Այս ռեստորանը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հրազդան գետի ափին։
Ամռանը այս ռեստորանում դուք կգտնեք ոչ միայն հայկական և տարածաշրջանային ուտեստներ, այլև հայտնի և սիրված հայ երգիչները կլցնեն
Ձեր երեկոն անմոռանալի պահերով։ «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանը ձեզ կզարմացնի ոչ միայն իր երաժշտական երեկոներով, այլև ինքնատիպ երաժշտական կատարումներով՝ «Հայկ և Բել», «Մեդալիոն», «Պատրանք»: Իդեալական վայր, որտեղ ձեզ սպասում են համեղ ուտեստներ և հաճելի մթնոլորտ:
«Ոստան» ռեստորան/ Vostan
«Ոստան» ռեստորանը Երևանի լավագույն ռեստորաններից է, որն աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով։ Ռեստորանը գտնվում է Երևանի հենց սրտում՝ Աբովյան փողոցում։
Շենքի ամենաօրիգինալ հատվածը դուռն է, որն անտարբեր չի թողնի ոչ մի այցելուի, լինի դա տեղացի, թե զբոսաշրջիկ, իսկ շենքն ինքնին 1884 թվականի ճարտարապետական ստեղծագործություն է։
«Ոստան» ռեստորանը գրավում է ոչ միայն իր հարմարավետ մթնոլորտով, այլև համեղ ուտեստներով: Մեկ անգամ այցելելով այստեղ, դուք կցանկանաք նորից ու նորից վերադառնալ այստեղ:
«Ծիրանի» ռեստորան/ Tsirani
Յուրաքանչյուր ռեստորան ունի իր բնօրինակ պատմությունը, և Ծիրանի ռեստորանը բացառություն չէ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Առինջ գյուղում ապրող մի պապիկ իր տան բակում բացեց փոքրիկ ճաշասենյակ։
Բայց ճաշատեսակների անգերազանցելի համն այստեղ ավելի ու ավելի շատ մարդկանց էր գրավում, և աստիճանաբար ճաշասենյակն ընդլայնվեց և վերածվեց Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկի։
Մաքուր օդ, համեղ սնունդ, գեղեցիկ տեսարան՝ էլ ի՞նչ է անհրաժեշտ ռեստորանի համար:
«Գաթա» ռեստորան/ Gata
Ավանդական խոհանոցի շնորհիվ «Գաթա» պանդոկը դարձել է սիրված վայր ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: «Գաթա» պանդոկում դուք կտեսնեք հայկական խոհանոցի իսկական շքեղությունը, կհամտեսեք բացառիկ ուտեստներ՝ մատուցման հետաքրքիր լուծումներով:
Ավանդական ուտեստների մեծ տեսականին հրապուրում և ստիպում է մի քանի անգամ այցելել ռեստորան: Իսկ ռեստորանի առաջնային գրավչությունը՝ տեղում թխվող թարմ գաթան է, որը հայտնի է իր յուրահատուկ համով և բույրով։ Համեղ թխվածքը պատրաստվում է ավանդական բաղադրատոմսով. խմորը՝ մածունով, միջուկը՝ կարագով, շաքարավազով և ալյուրով։
Բացի գաթայի դասական տեսակից, հյուրերը կարող են համտեսել տարբեր հավելումներով գաթաներ՝ ընկույզով, կիտրոնով, խուրմայով, չրերով և այլն։
«Կտուր» ռեստորան/ Ktoor
«Կտուր» ռեստորանը Երևանի լավագույն ռեստորաններից է, որը ամենակարճ ժամանակում կարողացավ գրավել ոչ միայն տեղի բնակիչների, այլև զբոսաշրջիկների սրտերը։
Ռեստորանն առանձնանում է իր յուրահատուկ ոճով, ինչպես նաև առաջարկում է հարուստ ճաշացանկ և բարձրակարգ սպասարկում։ Ցանկանու՞մ եք հայտնվել հին Երևանում, ուրեմն «Կտուր» ռեստորանը լավագույն ընտրությունն է:
«Կասկադ Ռոյալ» ռեստորան/ Cascade Royal
Հրաշալի, հարմարավետ վայր՝ ցնցող տեսարանով, ասես ամբողջ քաղաքը ափի մեջ է:
Բիբլիական Արարատ լեռան տեսարանը կլրացնի անգերազանցելի լանդշաֆտը և գույն կհաղորդի Ձեր երեկոյին:
Որտե՞ղ, եթե ոչ նման մթնոլորտում, կարող եք վայելել համեղ ուտեստներ հայկական և եվրոպական խոհանոցից: Այս ռեստորանը համատեղում է եվրոպական միտումներն ու հայկական հյուրընկալությունը։ «Կասկադ Ռոյալ» ռեստորանը մի քանի տարի է, ինչ գտնվում է Հայաստանի ԹՈՓ-ռեստորանների ցանկում։
«Մոնմանտր» ռեստորան/ Montmartre
«Մոնմանտր» ռեստորանը հանրապետության լավագույն ռեստորաններից է Երևանի հենց կենտրոնում՝ Ամիրյան փողոցում: Ռեստորանը գտնվում է «Փարիզ» հյուրանոցի 12-րդ հարկում, իսկ ռեստորանին միացված պատշգամբն իր հյուրերին բացում է հիասքանչ տեսարան դեպի Երևան, որն ուղղակի շունչը կտրում է։
Ինտերիեր հետաքրքիր դիզայներական լուծումներով, ջերմ մթնոլորտով և նրբաճաշակ ուտեստներով. ահա թե ինչ է սպասում ձեզ Մոնմանտր ռեստորանում:
«Էլ Գարդեն» ռեստորան/ El Garden
Երևանի յուարհատուկ ռեստորաններից մեկը El Garden ռեստորանն է՝ մի առասպելական վայր մաքուր օդում, կանաչ դրախտ, որտեղ ազատորեն շրջում են բադերն ու նապաստակները վայելեք Ձեր յուրահատուկ երեկոները հենց այս ռեստորանում։
Ընկերական սպասարկումը և հարուստ ճաշացանկը լրացնում են ռեստորանի շքեղությունը:
Քաղաքում մնալով մտնում ես ասես մի արգելոց։
«Չայխոնա» ռեստորան/ Chaihona
Հայկական ազգային խոհանոցը կարող եք փորձել երկրի բազմաթիվ ռեստորաններում, վայելել արևելյան խոհանոց և հայտնվել արևելյան հեքիաթային «Չայխոնա» ռեստորանում, յուրահատուկ ռեստորան Երևանի, գեղեցիկ և ժամանակակից փողոցում՝ հենց Երևանի սրտում:
Յուրահատուկ ոճն ու գեղեցիկ մթնոլորտը կբարձրացնեն յուրաքանչյուր ուտեստի համը։ Հայաստանը հարուստ է ոչ միայն մշակութային ժառանգությամբ, դարավոր եկեղեցիներով ու վանքերով, անգերազանցելի բնական գեղեցկությամբ, այլև երկիր, որն ունի բազմաթիվ յուրահատուկ և օրիգինալ ռեստորաններ, որոնք առաջարկում են հայկական, եվրոպական, արևելյան և ոչ միայն խոհանոցների համեղ ուտեստներ։
Ճանապարհորդեք Հայաստանով և բացահայտեք Ձեզ համար այս հիանալի երկրի յուրահատուկ և օրիգինալ գեղեցկությունը։