Երեխաների համար նախատեսված լավագույն զվարճանքի այգիները Հայաստանում 2024 թվականին
Ընտանեկան հանգստի լավագույն ճանապարհորդություններից մեկն է: Ձեր ընտանեկան հանգստի ընթացքում Հայաստանում կարող եք ոչ միայն վայելել Հայաստանի արտասովոր բնության գեղեցիկ բնապատկերները, այլև անցկացնել կրթական էքսկուրսիաներ և այցելել հետաքրքիր թանգարաններ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ շրջաններում:
Բայց իհարկե, պարզապես անհնար է պատկերացնել երեխաների հետ շրջագայությունը Հայաստանում ՝ առանց երեխաների համար նախատեսված զվարճանքների զբոսայգիներ այցելելու, և ոչ միայն։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի հետաքրքիր զվարճանքների զբոսայգիների ցանկը.
Պարկ 1 – Երևան Պարկ
Երևան պարկը մանկական աշխարհ է `ատրակցիոններով, մուլտհերոսներով, որտեղ երեխաների համար կազմակերպվում են զվարճանքի բազմազան միջոցառումներ: Երևան պարկը նման է Դիսնեյլենդին, այստող բոլորը իրենց զգում են ասես հեքիաթում և այստեղ ամեն ինչ միայն ու միայն երեխաների համար է։
Այստեղ ձեր օրը լի կլինի վառ գույներով, անմոռանալի պահերով, կախարդանքով և, իհարկե, ուրախ տպավորություններով:
Սկսեք ձեր ընտանեկան հանգիստը այցելելով այս կախարդական մանկական աշխարհ և պարգևեք ձեր երեխաներին ծիծաղ, ուրախություն:
Պարկ 2 – Հաղթանակի այգի
Զվարճանքի այգի տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Հաղթանակի զբոսայգում կան բազմաթիվ տարբեր ատրակցիոններ, որոնք հարմար են բոլոր տարիքի երեխաների համար, ներառյալ զբոսանքները, որոնց շնորհիվ դուք և ձեր երեխաները չեք ունենա ադրենալինի պակաս:
Նաև այս զվարճանքների այգում կարող եք վայելել վաղուց մոռացված, բայց դեռ սիրված մանկական քաղցրավենիքի համը:
Երեխաների հեքիաթային աշխարհը սպասում է Ձեզ:
Պարկ 3 – Զազալենդ Զազալենդը փոքր դրախտ է երեխաների համար, զարմանալի վայր,որտեղ հոգատար անձնակազմը և զվարճանքը Ձեզ ուղեկից կլինեն։
Զազալենդ զբոսայգին գրավում է ոչ միայն իր ատրակցիոններով, այլև «Արվեստի» տնով, որտեղ երեխաները կարող են զարգացնել իրենց հմտությունները և բացահայտել իրենց ներուժն ու հետաքրքրությունները:
Այցելեք Երևանի Զազալենդ և ավելացրեք ևս մեկ զվարճալի և անհոգ օր ձեր երեխաների մանկության մեջ:
Պարկ 4 - Լունապարկ
Լունապարկը Երևանի մեկ այլ զվարճանքի պուրակ է, որտեղ տարատեսակ ատրակցիոնները ձեր երեխաներին կպարգևեն չափազանց դրական հույզեր:
Մեքենաներով մրցարշավ ատրակցիոնը բոլոր երեխաների համար ամենասիրվածն է անկախ սեռից և տարիքից։
Պարկ 5 – Երազ այգի - Ձմեռային այգի
Երազ այգին հիանալի վայր է երեխաների հետ հետաքրքիր ժամանցի համար, զվարճանքի պուրակ, որտեղ կարող եք վերադառնալ մանկություն:
Ջերմ եղանակին այստեղ ձեզ սպասում է իսկական հեքիաթ ՝ «Ալիսը հրաշքների աշխարհում», «Մանկական աշխարհ», «Կենդանիների աշխարհ», իսկ ձմռանը այն վերածվում է Ձմեռային զբոսայգու, որտեղ Ամանորի գիշերը նույնիսկ կարող եք այցելել Ձմեռ պապի տուն, տիկին Կլաուսի տուն, կարող եք սահել սահադաշտում`վայելելով Հայաստանի ձմեռային գեղեցկությունը: Երևանի զարմանահրաշ վայրերից մեկը հենց Երազ այգին է։
Պարկ 6 - Սիթիզեն
Սիթիզենը փոքր մարդկանց քաղաք է, երեխաների համար։ Մեծահասակների աշխարհ, մասնագիտությունների մանկական քաղաք:
Այստեղ ամեն ինչ նման է իրական աշխարհի `փողոցներ, շենքեր, հրապարակներ: Գոյություն ունի քաղաքապետարան, ոստիկանություն, հիվանդանոց, փրկարար ծառայություն, բանկ, գեղեցկության սրահ և այլ քաղաքային հաստատություններ, որտեղ երեխաներն ընտրում են իրենց մասնագիտությունը, վաստակում իրենց գումարը, որոշում, թե ուր գնալ և ինչ ծախսել: Տվեք ձեր երեխային հնարավորություն մեկ օր չափահաս դառնալ երեխա լինելով:
Պարկ 7 – Ֆորտ Արենա
Հոգնե՞լ եք տարբեր ատրակցիոններով զվարճանքների այգիներից: Ուրեմն Ձեզ չի խանգարի այցելել Ֆորտ Արենա։
Այստեղ դուք կգտնեք զվարճալի, բայց, միևնույն ժամանակ, ինտելեկտուալ խաղեր, ձեր երեխաների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու, նրանց հետ նույն թիմում խաղալու հնարավորություն։
Հ․Գ մուտքը 7 տարեկանից սկսված երեխաների համար է։
Ճանապարհորդեք Հայաստան, այցելեք երեխաների համար նախատեսված զվարճանքի պուրակներ, անցկացրեք անմոռանալի ժամանակ ձեր երեխաների հետ և զգացեք մանկության համը: