Հանգիստը Հայաստանում 2024 թվականի ապրիլին

Տարվա յուրաքանչյուր ամիս Հայաստան է բերում իր գույները, և ապրիլը բացառություն չէ։ Ապրիլին կարող եք վայելել կանաչ բնությունը, բաց վարդագույն երանգներով ծաղկած ծառերի և ծաղիկների գեղեցկությունը, թռչունների երգը, արևի ճառագայթները, որոնք փայլում են պարզ մուգ կապույտ երկնքում։ Ձեր հանգիստը տարվա լավագույն եղանակին կարող եք վայելել հենց այս պատմական երկրում։

Հայաստանը մի առասպելական թագավորություն է զարմանահրաշ տեսարժան վայրերով, որը արժե տեսնել կյանքում գոնե մեկ անգամ:

Ի՞նչ կարելի է տեսնել ապրիլին Հայաստանում։


Ապրիլը գարնան երկրորդ ամիսն է, այն ժամանակն է, երբ արդեն արևի ջերմ շողերը, պայծառ ու լուսավոր օրերը ուրախացնում են ցանկացած զբոսաշրջիկի, ով գտնվում է Հայաստանում։  Ապրիլին տաք եղանակը թույլ է տալիս սկսել ձեր ճանապարհորդությունը Երևանից և շարժվել դեպի գեղատեսիլ Սյունիքի մարզ, որտեղ կան Հայաստանի այնպիսի գեղեցկություններ, ինչպիսիք են Տաթևի վանքը, Խնձորեսկը, Որոտանի կիրճը, Սատանի կամուրջը, Քարահունջը, Շաքիի ջրվեժը։ Տարվա այս եղանակին կարող եք կազմակերպել հետաքրքիր էքսկուրսիաներ և այցելել ոչ միայն Հայաստանի հարավի գեղեցկությունները, այլև նրա հյուսիսային հատվածի զարմանահրաշ տեսարժան վայրերը` Գյումրիի մշակութային մայրաքաղաքը, Օձունի, Սանահինի, Ախթալայի, Ստեփանավանի վանքերը, Դենդրոպարկ և այլն:

Հայաստանի ապրիլյան հիասքանչ եղանակը թույլ է տալիս կազմակերպել տարբեր տուրեր և էքսկուրսիաներ այս հնագույն երկրի տարբեր տեսարժան վայրերով, որոնք իրենց հերթին անմոռանալի կդարձնեն ձեր հանգիստը:

armenia-april-1.jpg 156.79 KB


Եղանակը Հայաստանում ապրիլին։


Ապրիլը գեղեցիկ ամիս է, որը գոհացնում է իր հիանալի եղանակային պայմաններով: Արդեն ապրիլի երկրորդ կեսին զգացվում է ամառվա գալուստը՝ կապույտ երկնքում պայծառ շողացող արևը, թռչունների երգը, կանաչ բնությունը՝ իսկական փոքրիկ դրախտ երկրի վրա:

Ճանապարհորդների բացառիկ դրական արձագանքները հուշում են, որ ապրիլը կատարյալ ամիս է Հայաստանում արձակուրդ կազմակերպելու համար:

Ճանապարհորդեք Հայաստան 2024 թվականի ապրիլին և վայելեք ոչ միայն նրա գեղեցիկ տեսարժան վայրերը, այլև այս հինավուրց և պատմական երկրի զարմանալի եղանակն ու բնությունը:

Տոներն ու իրադարձությունները ապրիլի


Հայաստանը ոչ միայն մարտի 8-ին նշում է Կանանց միջազգային օրը, այլև ապրիլի 7-ին նշում է մայրության և գեղեցկության տոնը և ապրիլը համարվում է տոնական ամիս, որի ընթացքում գովաբանում են կանանց, նվիրում ծաղիկներ և նվերներ՝ գեղեցկության, ծաղիկների և նվերներ ամիս!

Նաև 2024 թվականի ապրիլի 16-ին Հայաստանում նշվում է Սուրբ Զատիկը՝ ամենահին և կարևոր քրիստոնեական տոնը՝ ի պատիվ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության։ Տոնի խորհրդանիշը միշտ կարմիր ներկված ձուն է։ Ձուն համարվում է հարության խորհրդանիշ, քանի որ այն պարունակում է կյանքի սերմ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է մարդկության համար թափված Հիսուս Քրիստոսի արյունը։

armenia-april-2.jpg 171.44 KB


Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում և Սփյուռքում հիշատակի օր է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այս օրը բոլոր հայերը գնում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիներին։

Ճամփորդե՛ք Հայաստան 2024 թվականի ապրիլին, հայերի հետ միասին նշե՛ք մայրության և գեղեցկության տոնը, ինչպես նաև Սուրբ Զատիկը։ Ցանկության դեպքում կարող եք այցելել նաև Երևանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Ապրիլի էքսկուրսիաները և տուրերը


Ապրիլին արևոտ օրերը թույլ են տալիս կազմակերպել տարատեսակ էքսկուրսիաներ տարբեր ուղղություններով։ Մեր կայքում կարող եք գտնել բազմաթիվ հետաքրքիր և բովանդակալից շրջագայություններ և էքսկուրսիաներ Հայաստանում, որոնք կօգնեն ձեզ ծանոթանալ ոչ միայն Երևանի գլխավոր տեսարժան վայրերին, այլև ճանաչել Հայաստանի բնության իսկական գեղեցկությանը, նույնիսկ նրա ամենաթաքնված անկյուններում։

Ճամփորդեք Հայաստան 2024 թվականի ապրիլին և թող ձեր հանգիստը հավերժ մնա ձեր սրտում: