Հանգիստը 2024 թվականի փետրվարին Հայաստանում

armenia-fevral-1.jpg 292.44 KB


Յուրաքանչյուր ճանապարհորդություն օգնում է մեզ բացահայտել երկիր մոլորակի յուրահատկությունները։ Ամեն անգամ ճանապարհորդելիս մենք համոզվում ենք, որ երկիր մոլորակի ամեն մի անկյուն ունի իր յուրօրինակ գեղցկությունը։

Ճանապարհորդեք և բացահայտեք մեր աշխարհի ողջ շքեղությունը և սկսեք ձեր արկածային շրջագայությունը՝ այցելելով պատմական երկիր՝ Հայաստան:

Ի՞նչ կարելի է տեսնել փետրվարին Հայաստանում։


Հայաստանը լեռնային երկիր է՝ գեղեցիկ տեսարժան վայրերով, որոնք գրավում են իրենց գեղեցկությամբ տարվա ցանկացած ժամանակ՝ անկախ եղանակային պայմաններից։ Բայց, այնուամենայնիվ, կան քաղաքներ, որոնք իրենց ողջ գեղեցկությունը բացահայտում են հենց ձմռանը։ Այս քաղաքներից է հենց Ծաղկաձորը՝ Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրը։

Փետրվարին այս առողջարանային քաղաքում դեռ ցուրտ է, չնայած արևի շողերը տաքացնում են, արևային եղանակը ուրախացնում է, իսկ ձյունով ծածկված լեռնադահուկային լանջերը փետրվարյան հանգիստը վերածում են իսկական ձմեռային արկածի: Ձմռանը Հայաստանում կան բոլոր տեսակի ձմեռային միջոցառումները՝ դահուկավազքից մինչև չմուշքավազք Սևանա լճի վրա՝ Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին: Փետրվարին կարող եք զվարճանալ նաև Դիլիջանում՝ վայելելով Դիլիջան ազգային պարկի գեղեցկությունը, Ջերմուկում, բժշկական պրոցեդուրաներ անցնելով, Արենիում՝ համտեսելով հայկական գինիներ և մասնակցել տոլմա պատրաստելու վարպետության դասին։

armenia-fevral-3.jpg 224.44 KB


Նաև չպետք է մոռանանք, որ Հայաստանը եկեղեցիների և վանքերի կենտրոն է հանդիսանում, որտեղ ամեն մի վառած մոմ իրականացնում է յուրաքանչյուրիս բարի ցանկությունները:

Կազմակերպեք Ձեր անմոռանալի հանգիստը 2024 թվականի փետրվարին և վայելեք ձմեռային հեքիաթը այս հին երկրի։

Եղանակը Հայաստանում փետվարին 


Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որը կարող է հպարտանալ իր եղանակային պայմաններով տարվա ցանկացած եղանակին։ Փետրվարին Հայաստանում եղանակը աստիճանաբար արթնանում է ձմեռային խորը քնից, ձյունը սկսվում է հալվել, արևը տաքացնում է իր շողերով, բայց միևնույն ժամանակ դեռ զգացվում է ձմռան շունչը, իսկ ամսվա վերջին արդեն ծաղկում են առաջին ձնծաղիկները, թռչունները վերադառնում են տաք երկրներից և այդ պահից սկսված հասկանում ես, որ գարունը բացում է իր դռները բոլորի առաջ։

Հայաստանի մի քանի քաղաքներում փետրվարին դեռ զգացվում է ձմռան շունչը և այն մարդիկ, ովքեր դեռ չեն հասցրել վայելել ձմռան հեքիաթը կարող են մի քանի օր անցկացնել այդ քաղաքներից մեկում։

armenia-fevral.jpg 271.9 KB


Ճամփորդե՛ք 2024 թվականի փետրվարին Հայաստան և վայելե՛ք նրա խենթ և միևնույն ժամանակ գեղեցիկ եղանակը։

Տոները և իրադարձությունները փետրվարին Հայաստանում


Փետրվարը Հայաստանում հետաքրքիր միջոցառումների ամիս է։ Հենց փետրվարին, ի թիվս այլ տոների, Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի և Տրնդեզի տոները։

Սարգիս զորավարի տոնը Հայաստանում սիրահարների օրն է։ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները քնելուց առաջ աղի բլիթ են ուտում ու քնում։ Առանցքայինն այն է, որ նրանք անպայման պետք է քնելուց առաջ ջուր չխմեն և ծարավ լինեն, իսկ հետո երազում երիտասարդ աղջկան, ով ջուր բերի, նա էլ կլինի իր ճակատագիրը։ Այս օրը սիրահարները միմյանց բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք են նվիրում։

Փետրվարին նշվում է նաև Տյառնընդառաջի տոնը: Փետրվարին այցելելով Հայաստան՝ կիմանաք, թե ինչպես է նշվում այս տոնը և որն է իր յուրահատկությունը ։

Նաև Հայաստանում վերջին տարիներին երիտասարդ սերունդը մեծ ոգևորությամբ է նշում փետրվարի 14-ը՝ Սուրբ Վալենտինի օրը, թեև այն չի պատկանում հայկական տոների ցանկին։

Ճամփորդե՛ք Հայաստանով մեկ 2024 թվականի փետրվարին, մասնակցե՛ք տոներին, ծանոթացե՛ք հայկական մշակույթին, կազմակերպե՛ք հետաքրքիր տուրեր և էքսկուրսիաներ դեպի նրա գեղեցիկ տեսարժան վայրերը և վստահ եղեք, որ պատմական Հայաստանը ձեզ կհիացնի իր գեղեցկությամբ։

armenia-fevral-2.jpg 161.16 KB


Տուրերը և էքսկուրսիաները


Հայաստանը հնագույն երկիր է, որը աներևակայելի հարուստ է գեղեցիկ տեսարժան վայրերով, և նրա տարբեր շրջաններում եղանակային պայմանները թույլ են տալիս կազմակերպել տարբեր տուրեր և էքսկուրսիաներ տարբեր ուղղություններով:

Փետրվարին դուք դեռ կարող եք վայելել ձմեռային գեղեցկությունը Ծաղկաձորում, Դիլիջանում և Գյումրիում, զգալ գարնան շունչը հենց մայրաքաղաքում՝ Երևանում, կազմակերպել հետաքրքիր և բովանդակալից շրջագայություն դեպի Տաթևի վանք, որտեղ կարող եք տեսնել ամենաերկար ճոպանուղին, շարունակելով շրջայցը՝ կարող եք տեսնել Խնձորեսկը և Սատանի կամուրջը։

Հայաստանում կան բազմաթիվ գեղեցկուհիներ, որոնք կարողանում են սրտեր գրավել առաջին իսկ այցելության ժամանակ, իսկ եղանակային պայմանները ընդհանրապես նշանակություն չունեն, քանի որ ոչինչ չի կարող փչացնել իսկական գեղեցկությունը։
Մենք ուրախ կլինենք օգնել ձեզ էքսկուրսիաների ընտրության և կազմակերպման հարցում:

Ճանապարհորդեք Հայաստան և վայելեք Ձեր հանգստի ամեն մի վայրկյանը։