Հանգիստը 2024 թվականի հունվարին Հայաստանում

armenia-january-1.jpg 423.85 KB

Հայաստանը պատմական երկիր է, որը կարող է գրավել ճանապարհորդների սրտերը տարվա ցանկացած եղանակին, այն գեղեցիկ տեսարժան վայրերի, դարավոր եկեղեցիների ու վանքերի երկիր է, բացօթյա թանգարանային երկիր, և միևնույն ժամանակ սա մի երկիր է, որն առաջարկում է բազմաթիվ տարբեր զվարճանքներ ցանկացած սեզոնի համար:

Ձմռանը Հայաստանը կարծես հագնվում է սպիտակ գույնով, շրջակայքում ուրախանում են երեխաները՝ խաղում ձնագնդիկ, պատրաստում ձնեմարդ, սահում չմուշքներով։ Լեռնադահուկային հանգիստը բացում է իր դռները բոլորի առաջ և հրավիրում է վայելելու անմոռանալի հանգիստ։ Ձմեռը չնայած ցուրտ եղանակին բերում է Հայաստան հեքիաթային մթնոլորտ։

Վայելեք Ձեր ձմեռային հանգիստը Հայաստանում հունվարին և դարձեք Հայաստանի հրաշքի մի մասնիկը։

armenia-january-2-1-1024x680.jpg 198.55 KB


Ի՞նչ կարող եք տեսնել Հայաստանում հուվարին


Հայաստանը գեղեցիկ տեսարժան վայրերի երկիր է, որը կարելի է այցելել տարվա ցանկացած ժամանակ՝ անկախ եղանակային պայմաններից։ Հունվարին հատկապես զվարճալի է Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձորում, որտեղ կարող եք վայելել ոչ միայն ձյունաճերմակ գեղեցկությունը, այլև անմոռանալի ժամանակ անցկացնել դահուկներով և սնոուբորդով սահելիս՝ միաժամանակ զգալով արևի ճառագայթների ջերմությունը: Ծաղկաձորից ոչ հեռու գտնվում է Սևանը, որը նույնպես հիացնում է իր գեղեցկությամբ ոչ միայն ամռանը շոգ եղանակին, այլև ձմռանը։ Այստեղ կարող եք այցելել Սևանավանք և վայելել Սևանի գեղեցիկ տեսարանը, որը բացվում է վանքից։ Հունվարին կարող եք նաև անմոռանալի ժամանակ անցկացնել Դիլիջանում՝ տարրալուծվելով Դիլիջան ազգային պարկի գեղեցկության մեջ, զբոսնել քաղաքի գեղատեսիլ փողոցներով, որտեղ ձեզ սպասում է իսկական ձմեռային հեքիաթ։

Հունվարին կարող եք կազմակերպել նաև էքսկուրսիա դեպի Գառնու տաճար, Գեղարդ և Խոր Վիրապի վանքեր, այցելել Չարենցի կամար և վայելել բիբլիական Արարատ լեռան անզուգական տեսարանը:

armenia-january-3-1-1024x680.jpg 267.68 KB

Հունվարին կարող եք նաև անմոռանալի ժամանակ անցկացնել Երևանում, որտեղ կարող եք չմուշկով սահել, քայլել Կասկադով և Հյուսային պողոտայով, այցելել հետաքրքիր թանգարաններ և զգալ Հայաստան մայրաքաղաքի ջերմ ու հյուրընկալ մթնոլորտը։

Վայելեք ձեր ձմեռային հանգիստը Հայաստանում և ծանոթացեք նրա անգերազանցելի բնական գեղեցկությանը, որը հունվարին պարզապես հիացնում է:

Եղանակը հունվարին Հայաստանում


Ձմեռը տարվա այն ժամանակահատվածն է,երբ քաղաքը ծածկված է լինում ձյունաճերմակ գորգով։ Հունվարին Հայաստանում ցուրտ է, բայց չնայած դրան, այն աներևակայելի գեղեցիկ է։ Երևանում չնայած ցրտին ջերմացնում է շողացող արևը, տալով ջերմ տրամադրություն։ Հայաստանի այլ մարզերում ավելի ցուրտ է, քան Երևանում, և նաև առատ ձյուն է տեղում, ինչը իսկական արկած է դարձնում հունվարյան արձակուրդը, երբ կարելի է անմոռանալի ժամանակ անցկացնել ձնագնդիկ խաղալով, ձնեմարդ պատրաստելով, չմուշկնե սահելով, դահուկներով և սնոուբորդով սահելով։

Հունվարը հեքիաթային ժամանակաշրջան է Հայաստան այցելելու համար։

armenia-january-4-1-1024x600.jpg 89.71 KB


Հունվարի տոները և իրադարձությունները


Հունվարը առասպելական ամիս է, որը սկսվում է հեքիաթային մի տոնով, որն է՝ Նոր Տարին: Հայաստանում Ամանորը նշվում է 13 օր՝ մինչև հունվարի 13-ը՝ այն օրը, երբ հայերը հին տոմարով նշում են հին Նոր տարին։

Հունվարի 6-ին նշվում է համայն հայության համար մեկ այլ նշանակալից տոն՝ Սուրբ Ծնունդը։ Տոն, որը հավաքում է ընտանիքի բոլոր անդամներին մեկ սեղանի շուրջ, իսկ տոնի նախօրեին՝ հունվարի 5-ի երեկոյան, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որից հետո բոլոր հայ քրիստոնիաները եկեղեցիներից վառվող ճրագներ և մոմեր են տանում դեպի իրենց տուն։

Հունվարին Հայաստանում նույնպես նշվում է Բանակի օրը։ Հունվարի 28-ին նշվում է Հայաստանի զինված ուժերի բոլոր զինծառայողների մասնագիտական տոնը։

Կազմակերպեք ձեր հունվարյան արձակոուրդները Հայաստանում, տոնեք հայերի հետ և ճանաչեք հայկական մշակույթը:

Տուրիստական ուղղություններ, շրջագայություններ և էքսկուրսիաներ


Հայաստանը գեղեցիկ տեսարժան վայրերի երկիր է, որը կարելի է այցելել տարվա ցանկացած ժամանակ։ Մեր կայքում դուք կարող եք գտնել բազմաթիվ տարբեր և հետաքրքիր տուրեր և էքսկուրսիաներ տարբեր ուղղություններով:
Անցկացրեք ձեր ձմեռային հանգիստը Հայաստանում և վայելեք այս պատմական երկրի ձյունաճերմակ գեղեցկությունը: